Գլխավոր տեղեկություն
Համար
N 877-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 877-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 19-20-ը աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Մանե Գևորգյանինը, Սուրեն Վարոսյանինը, Ռուզաննա Վարդանյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Դավիթ Գևորգյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արմեն Սիմոնյանինը, Նարեկ Տերյանինը և Աշոտ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գրիգորի Առաքելյանինը, Կարեն Վանյանինը, Դավիթ Աբազյանինը, Գրիգոր Մանուկյանինը, Էրիկ Գևորգյանինը և Լևոն Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ալեքսեյ Մելնիկովի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի օգոստոսի 19-ին՝ Երևան-Չոլպոն-Աթա, իսկ օգոստոսի 20-ին՝ Չոլպոն-Աթա-Երևան երթուղով։

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

     

18.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 877-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն 
Ն. Փաշինյան  - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան  - ՀՀ փոխվարչապետ
Ա. Ղևոնդյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
Ն. Տերյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մուրադյան  - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
Մ. Գևորգյան   - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Ս. Վարոսյան   - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ռ. Վարդանյան  - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Հ. Թաշչյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Դ. Գևորգյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու
Ա. Մելնիկով   - «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Ասլանյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ
Դ. Տեր-Մկրտչյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (14.08.2021 թ.-20.08.2021 թ.)
Տ. Մեհրաբյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Ա. Աբրահամյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Անվտանգություն  
Գ. Առաքելյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետ
Կ. Վանյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (14.08.2021 թ.-20.08.2021 թ.)
Դ. Աբազյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (14.08.2021 թ.-20.08.2021 թ.)
Գ. Մանուկյան  - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Է. Գևորգյան  - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Լ. Ալեքսանյան  - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ