Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-129-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.07.2005-01.01.2009)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.790
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 25-ին

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում 3-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ և ավելացնել «ժա» ենթակետ`


«ժ) այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց պատկանում է պարզեցված հարկ վճարողի կանոնադրական կապիտալի 50 տոկոս և ավելի փայաբաժին.

ժա) սույն կետի «թ» և «ժ» ենթակետերով սահմանված դեպքերում օրենքով սահմանված ժամկետում պարզեցված հարկ վճարող համարվելու նպատակով մեկից ավելի անձանց կողմից դիմում ներկայացված լինելու ժամանակ պարզեցված հարկ վճարող է համարվում առաջինը դիմում ներկայացրած անձը:»:


Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ը) տվյալ տարվա որևէ պահին սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով սահմանված գործունեության մասով ունեցել է 15.0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով):»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-129-Ն