ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 սեպտեմբերի 2021 թ. ք. Երևան |
N 220-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 26-րդ հոդվածի 5-րդ մասով և 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է.
1. Սահմանել, որ
1) Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող՝ «Ակբա բանկ» ՓԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կամ «Յունիբանկ» ԲԲԸ առևտրային բանկերից որևէ մեկում:
Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած նվիրատվություններից, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կատարած նվիրատվություններից, ընտրելու իրավունք ունեցող անձանց նվիրատվություններից:
Թեկնածուի նախընտրական հիմնադրամը ձևավորվում է իր կատարած նվիրատվություններից, իրեն առաջադրած կուսակցության կատարած նվիրատվություններից, ընտրելու իրավունք ունեցող անձանց նվիրատվություններից:
Նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը, որոնք հրապարակման ենթակա չեն։
2) Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների դիմումների հիման վրա կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների լիազոր ներկայացուցիչների, իսկ մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուների դիմումների դեպքում՝ թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների անվամբ սույն որոշմամբ սահմանված բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, որոնք պետք է ունենան անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնելու հնարավորություն (օնլայն բանկինգ, վճարային քարտ և այլն):
Այդ հաշվեհամարի բացման համար դիմումատուի և բանկի միջև կնքվում է բանկային հաշվի պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ժամանակավոր հատուկ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում,
3) այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար Ընտրական օրենսգրքի սահմանված ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ` ծառայություն) տեղեկանք են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:
Ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,
4) ծառայությունը համեմատում է բանկերից ստացված տվյալներն ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների ներկայացրած նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի (այսուհետ` հայտարարագիր) տվյալների հետ, ուսումնասիրում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից կատարված հետևյալ ծախսերի հավաստիությունը՝
ա) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման համար.
բ) համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման համար.
գ) նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների և հետազոտությունների իրականացման համար.
դ) նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման համար.
ե) ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման համար.
զ) քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման հետ կապված.
է) նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալման (բացառությամբ մինչև 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների) համար.
ը) նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման համար.
թ) վստահված անձանց տրվող փոխհատուցման (եթե մեկ վստահված անձի հաշվով փոխհատուցման գումարը գերազանցում է 10 000 դրամը) համար։
Ծառայությունը, համեմատելով բանկերից ստացված տվյալներն ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի տվյալների հետ, ուսումնասիրելով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից կատարված վերը նշված ծախսերի հավաստիությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնում համապատասխան տեղեկանք:
Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների և ընտրական շտաբների կոմունալ ծախսերը, ինչպես նաև նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը կարող են չներառվել նախընտրական հիմնադրամում։
Նախընտրական հիմնադրամից վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով:
5) համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների հայտարարագրերը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ մյուս փաստաթղթերն ընտրական փաստաթղթերի հետ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պահպանության են հանձնվում Հայաստանի պետական արխիվ:
2. Սահմանել նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ հայտարարագիրը համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թ. սեպտեմբերի 18-ի N 220-Ն որոշման |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման
_______________________________ ընտրության անվանում |
________________________________________________________________ թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում |
_______________________--________________________
հաշվետու ժամանակահատված
Մուտքեր |
Ծախսեր | ||||||||
Հիմնադրամ կատարված նվիրա-տվություն-ների ժամանա-կագրությունը |
Նվիրա-տվության գումարի չափը (ՀՀ դրամ) |
Նվիրա-տվություն կատարած անձանց տվյալները |
ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարա-գրված ապրանք-ների և ծառայու-թյունների ձեռք-բերման ծախսերի ժամանա-կագրու-թյունը |
ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարա-գրված ձեռք բերված ապրանք-ների և ծառայու-թյունների անվա-նումը |
Ծախսերի չափը |
ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարա-գրված ապրանք-ների և ծառայու-թյունների ձեռք-բերման համար կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստա-թղթերի տվյալները |
ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարա-գրված ապրանք-ների և ծառայու-թյունների ձեռք-բերման հետ կապված, դեռ չվճարված դրամական պարտա- վորու-թյունների չափը | ||
Հիմնա-դրամից կատարված ծախսի փաստացի չափը |
ԸՕ 27-րդ հոդվածի 1-րդ մասով նկարա-գրված ապրանք-ների և ծառայու-թյունների շուկա-յական արժեքը | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 | |
Ընդամենը |
Ընդամենը |
||||||||
Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը | |||||||||
Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը | |||||||||
Հիմնադրամում մնացած գումարի չափ |
|
Հայտարարագիրը բաղկացած է ______ թերթից, կից պայմանագրերը, փաստաթղթերը` _______ թերթից:
_______________________________________________________________________________________________
թեկնածուի ստորագրություն, |
կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն, |
օր, ամիս, տարեթիվ |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների
1. Հայտարարագիրը ներկայացնելու համար.
1.1 Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (դաշինքները) իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը հայտարարագիրը ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
1.2 Հայտարարագիրը ներկայացվում է թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի զանգվածային լրատվության միջոցներով, նախընտրական քարոզչության իրականացման, համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման, նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների և հետազոտությունների իրականացման, նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման, ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման, նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալման (բացառությամբ մինչև 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների), նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման, վստահված անձանց տրվող փոխհատուցման (եթե մեկ վստահված անձի հաշվով փոխհատուցման գումարը գերազանցում է 10 000 դրամը) համար կատարված ծախսերի վերաբերյալ:
1.3 Մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման, նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների և հետազոտությունների իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման հետ կապված, նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալության հետ կապված (բացառությամբ մինչև 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների), քարոզչության նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման, վստահված անձանց տրվող փոխհատուցման ծախսերը (եթե մեկ վստահված անձի հաշվով փոխհատուցման գումարը գերազանցում է 10 000 դրամը) ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար:
2. Հայտարարագիրը կազմելու համար.
2.1 «ընտրության անվանում» տողում լրացվում է այն ընտրության անվանումը, որին կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, թեկնածուն մասնակցում է:
2.2 «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում, թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն» տողում լրացվում է հայտարարագիրը ներկայացնող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի դեպքում` թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը:
2.3 «Հաշվետու ժամանակահատված» տողում լրացվում է այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարագիրը: Որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ բոլոր հայտարարագրերում լրացվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, թեկնածուի գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Առաջին 2 հայտարարագրերի դեպքում որպես հաշվետու ժամանակահատվածի վերջ լրացվում է Ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի համապատասխանաբար 10-րդ և 20-րդ օրերի օրը, ամիսը, տարեթիվը, իսկ վերջին հայտարարագրի դեպքում` քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը: Յուրաքանչյուր հաջորդ հայտարարագիր իր մեջ ներառում է նախորդ հայտարարագրերի տվյալները:
2.4 «Մուտքեր» մասի.
1) «Հիմնադրամ կատարված նվիրատվությունների ժամանակագրությունը 1» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են մուծումները,
2) « Նվիրատվության գումարի չափ 2» սյունակում լրացվում է յուրաքանչյուր օրվա նվիրատվության ընդհանուր չափը` ՀՀ դրամով,
3) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամ մուծված գումարի չափը 2» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը,
4) «Նվիրատվություն կատարած անձանց տվյալները 3» սյունակում՝ ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է անունը, ազգանունը, հայրանունը՝ անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում), կուսակցության դեպքում՝ կուսակցության անվանումը:
2.5 «Ծախսեր» մասի.
1) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակագրությունը 4» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են ծախսերը, իսկ մինչև հիմնադրամի ձևավորումը ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դեպքում լրացվում է «մինչև հիմնադրամի ձևավորում» բառերը կամ դրանց հապավումը` «ՄՀՁ»,
2) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ձեռք բերված ապրանքների և ծառայությունների անվանումը 5» սյունակում՝ ըստ օրերի, առանձին տողերում լրացվում է պատրաստման նպատակով ձեռք բերված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի անվանումը,
3) «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6» սյունակում լրացվում է 5-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման համար կատարած ծախսի փաստացի չափը: Այն դեպքերում, երբ 5-րդ սյունակում նշված ապրանքը կամ ծառայությունը ձեռք է բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ինչպես նաև անվճար ստացման դեպքում, ծախսի փաստացի չափը նշվում է «0 (զրո)»,
4) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 7» սյունակում նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքների կամ ծառայությունների շուկայական արժեքը: Եթե «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6» սյունակում նշված գումարը համընկնում է հայտարարագրման ենթակա ձեռք բերված ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքի հետ, ապա 7-րդ սյունակում նշվում է նույն թիվը: Մինչև հիմնադրամի ձևավորումը ստացված ապրանքների և ծառայությունների դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ստացված հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը 6-րդ սյունակում նշված թվից ավելի բարձր է, նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը,
5) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները 8» սյունակում լրացվում է 5-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները (պայմանագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, վճարման անդորրագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և այլն),
6) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը 9» սյունակում լրացվում է 5-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը, եթե այդպիսիք առկա են: Եթե հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորություններ առկա չեն, ապա նշվում է «0 (զրո)»,
7) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը և «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 7» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը:
3. «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է հիմնադրամից կատարված, հայտարարագրման ոչ ենթակա, ուստիև հայտարարագրի մյուս տողերում չներառված ծախսերի ընդհանուր չափը:
4. «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6» սյունակի «Ընդամենը» տողի և «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողի թվերի գումարը:
5. «Հիմնադրամում մնացած գումարի չափ» տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հիմնադրամում մնացած չօգտագործված գումարի չափը, որը հավասար է «Նվիրատվության գումարի չափը 2» սյունակի ընդամենը տողի և «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը» տողի թվերի տարբերությանը:
6. Հայտարարագրի համապատասխան տողում լրացվում է հայտարարագրի թերթերի և դրան կից պայմանագրերի, փաստաթղթերի թերթերի թվերը:
Հայտարարագիրը ստորագրում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի դեպքում՝ թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, լրացվում է հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, լիազոր ներկայացուցչի ստորագրելու դեպքում լրացվում է նրա անունը, հայրանունը, ազգանունը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2021 թվական: