Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-126-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.06.2005-25.12.2008)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.787
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 26-ին

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-120, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունում «քաղաքացիական պաշտպանության զորքերը» բառերը հանել և վերջակետից առաջ ավելացնել «, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները» բառերը:


Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «ձեռնարկությունների» բառը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

ա) չորրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1» կետով.

«զ1) ղեկավարում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունը.».

բ) հինգերորդ պարբերության «զ» կետի «ուղղությամբ» բառը փոխարինել «, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ու իրականացման» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-126-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան