Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (31.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2020 թվականի N 539-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով ՝

1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Պետական հանձնաժողովին՝

1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.

2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը:

3. Հանձնաժողովի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

(3-րդ կետը լրաց. 12.03.21 N 245-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2020 թ. մայիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մայիսի 6-ի N 539-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության պետական միջոցառոՒմների ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ կազմակերպման հանձնաժողովԻ

 

Ա. Հարությունյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
     
Ա. Սարգսյան   - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
     
Ա. Խզմալյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
     
Վ. Տերտերյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
  նախարարի տեղակալ
     
Վ. Մովսիսյան   - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
     
Ա. Շիրինյան   - Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
     
Գ. Մելքոմ Մելքոմյան   - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
     
Մ. Գևորգյան   - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
     
Ա. Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
     
Ե. Սիմոնյան   - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի
  ղեկավարի տեղակալ
     
Լ. Մինասյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի 
  ծառայության պետ
     
Գ. Ծառուկյան   - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
  տնօրենի պարտականությունները կատարող (համաձայնությամբ)
     
Կ. Ղազարյան   - «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի
  տնօրեն (համաձայնությամբ)
     
Հ. Մովսիսյան   - «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր
  տնօրեն (համաձայնությամբ)
     
Տ. Վիրաբյան   - «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի
  տեղակալ-գլխավոր պրոդյուսեր (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 09.07.20 N 790-Ա, խմբ. 12.03.21 N 245-Ա, 30.08.21 N 918-Ա)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան