041.0517.07.11.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 1997 թվականի N 517
քաղ. Երևան
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 22-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 303 որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 22-ի N 303 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 441 որոշումը:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ռ. Քոչարյան | 
| Հաստատված է | 
 
Կ Ա Զ Մ
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Գ. Բեգլարյան | - | ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | 
| Լ. Գալստյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | 
| Ի. Գրիգորյան | - | ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ | 
| Ժ. Խառատյան | - | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ | 
| Հ. Հունանյան | - | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ | 
| Ա. Մանուկյան | - | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի առաջին տեղակալ | 
| Ա. Պետրոսյան | - | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | 
| Կ. Արեյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ | 
| Պ. Մակեյան | - | Շիրակի մարզպետի տեղակալ | 
| Ս. Այվազյան | - | Լոռու մարզպետի տեղակալ | 
| Ջ. Բաղդասարյան | - | ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ | 
| Ս. Ղարախանյան | - | ՀԱՄԿ-ի ավագ մասնագետ | 
| Ե. Պետրոսյան | - | «Մոլորակ» բարեգործական միության խորհրդի անդամ | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 06.04.1999, N 202 | 06.04.1999, N 517 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|