Գլխավոր տեղեկություն
Համար
N 1368-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2021 թվականի N 1368-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ, 9-րդ և 89-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 10-ի N 26-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել ՝

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական տարածքում, Սևան համայնք, Կարմիր բանակի փողոց 66/1 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 05-004-0206-001 կադաստրային ծածկագրով 161,68 քառ. մետր մակերեսով հողամասը և 118․99 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (113․4 քառ. մետր մակերեսով դատաբժշկական փորձաքննությունների մասնաշենք՝ կադաստրային ծածկագիրը՝ 05-004-0206-0001-001 և 5․59 քառ. մետր աստիճանահարթակ՝ կադաստրային ծածկագիրը՝ 05-004-0206-0001-002), անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 08092020-05-0029 (այսուհետ՝ գույք 1).

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի գործառնական նշանակության, 05-004-0206-0011 կադաստրային ծածկագրով 300 քառ. մետր մակերեսով հողամասը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 01092020-05-0039 (այսուհետ՝ գույք 2)։

2․ Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված, Հայաստանի Հանրապետության կողմից որպես նվիրատվություն ընդունված գույքը 1-ը և գույք 2-ը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Սևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի համար նոր մասնաշենք կառուցելու նպատակով:

3․ Սույն որոշման 2-րդ կետում նշված մասնաշենքը կառուցելուց հետո սահմանված կարգով մասնաշենքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագիր կնքել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ։

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի հետ սահմանված կարգով կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույք 1 և գույք 2-ի նվիրատվության պայմանագիր և ապահովել ընդունումը՝ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:

5․ Առաջարկել Սևանի համայնքի ղեկավարին մինչև սույն որոշման 4-րդ կետով սահմանված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման գործընթացը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


20.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան