ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 19-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հոդված 2
ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության նախորդ օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների գրանցամատյանում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:».
բ) 6-րդ կետի երրորդ և չորրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են համարվում Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունները) քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած` մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ մինչև նախորդ ժամն ընտրություններին մասնակցած ընտրողների թվի, ինչպես նաև ստացված դիմում-բողոքների վերաբերյալ:».
գ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է Հայաստանի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների միջոցով:»: Հոդված 3. Հոդված 4.
«Հոդված 9. | Ընտրողների ցուցակներ կազմելը և վարելը |
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է քաղաքացիների՝ ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացնող Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին):
2. Ընտրողների ցուցակը մշտապես վարվող փաստաթուղթ է, որի` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանության համար պատասխանատու է լիազոր մարմինը:
3. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է ըստ մարզերի և համայնքների` որպես մեկ միասնական ցուցակ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստր (ընտրողների ազգային գրանցամատյան):
4. Համայնքների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմինների և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները ընտրողների ցուցակը կազմելու և վարելու համար լիազոր մարմնին տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ:
5. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների և Հայաստանի Հանրապետության զինվորական մասերի ղեկավարները:
6. Լիազոր մարմինը տարին երկու անգամ՝ հունիս և դեկտեմբեր ամիսներին, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը՝ էլեկտրոնային տարբերակով, ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հոդված 10.
Քաղաքացիներին ընտրողների ցուցակում ընդգրկելը
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող անձինք:
2. Նույն անձը կարող է ընդգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում և միայն մեկ անգամ:
3. Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող, տվյալ համայնքում հաշվառված բոլոր քաղաքացիները, ինչպես նաև այդ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաև այլ համայնքում հաշվառված այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվանից առնվազն 5 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով լիազոր մարմին կամ նրա ստորաբաժանմանը ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Այլ համայնքի հաշվառում ունեցող քաղաքացիները ներկայացնում են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևի տեղեկանք՝ հաշվառման վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա:
4. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
5. Ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները (քաղաքացիները) ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով, ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում:
6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կազմվող ընտրողների ցուցակում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բնակվում կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
7. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:
8. Համապետական ընտրությունների ժամանակ ժամկետային զինծառայողները, զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողները և նրանց ընտանիքների՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող քաղաքացիները ընդգրկվում են համապատասխան զորամասի ընտրողների ցուցակում:
9. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի և լիազոր մարմնի ղեկավարին ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:
10. Զորամասի տարածքից դուրս բնակվող զինծառայողներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
11. Կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հիմնարկների ղեկավարը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 օր առաջ: Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ ընտրատարածքի համայնքներում հաշվառում ունեցող քաղաքացիները:
Հոդված 11.
Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները
1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ քաղաքացիների հաշվառման վայրի հասցեների:
2. Ընտրողների ցուցակում նշվում է մարզի և համայնքի անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացու՝
1) ընտրողների ցուցակում հերթական համարը.
2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը նշվում է միայն այն դեպքում, երբ տվյալ ընտրողի անձնագրում առկա է հայրանունը).
3) ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարին.
4) հաշվառման վայրի հասցեն կամ բնակության վայրի հասցեն, եթե հաշվառված է այլ համայնքում կամ հաշվառում չունի:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համարակալումը կատարվում է ըստ տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է երկու լրացուցիչ սյունակ՝ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի, համարի և ընտրողի ստորագրության համար:
4. Մեկից ավելի ընտրությունների (Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կամ հանրաքվեի) միաժամանակյա քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար նախատեսվում է քաղաքացու ստորագրության առանձին սյունակ:
5. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1000 ընտրողի քանակով: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
Հոդված 12.
Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոններին տրամադրելը
1. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 40 օր առաջ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև համապատասխան տեղամասային կենտրոնների տարածքները տնօրինող հաստատությունների ղեկավարներին տրամադրում է ընտրողների ցուցակների մեկական օրինակ՝ ըստ տեղամասերի՝ տեղամասային կենտրոնում փակցնելու համար:
2. Ընտրողների վերջնական ցուցակները` ըստ տեղամասերի, և տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները՝ տպագրված 2 օրինակից, նաև էլեկտրոնային կրիչով, լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 2 օր առաջ տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:
3. Զինվորական մասերում կազմված ընտրողների ցուցակները համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է զորամասի ղեկավարը քվեարկության օրվանից 3 օր առաջ, զմռսված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում:
4. Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում են իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին։
Հոդված 13.
Ընտրողների ցուցակների մատչելիությունը
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմվող և ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:
Զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմված և ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում:
2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը տեղադրում է Ինտերնետում:
3. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի լիազոր մարմնից կամ նրա ստորաբաժանումներից դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, ստանալու համապատասխան համայնքի, իսկ ընտրությունների դեպքում՝ նաև տեղամասի ընտրողների ցուցակները՝ էլեկտրոնային կրիչներով կամ թղթային տարբերակով` համապատասխան վճարով:
4. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը քվեարկությունից 40 օր առաջ ընտրողների ցուցակների մեկ օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
5. Տեղամասային կենտրոնում ընտրողների ցուցակների հետ պարտադիր փակցվում է նաև տեղեկանք՝ այդ ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին:
6. Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:
7. Զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակները քվեարկությունից 10 օր առաջ փակցվում են զորամասերում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:
8. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանումը ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, քվեարկության տեղի և ժամանակի մասին:
Հոդված 14.
Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը
1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի քվեարկության օրվանից մինչև 7 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների, իրեն՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու մասին դիմում ներկայացնելու համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 5 օր առաջ՝ նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
2. Համայնքի ղեկավարը դիմումը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, դիմումը և նրան կից՝ հարցի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
3. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դիմումը ստանալուց հետո՝ մեկ օրվա ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:
4. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը ընտրողների ցուցակներում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ է հաղորդում լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների գրանցամատյանում անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ կատարելու համար:
5. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել առաջին ատյանի դատարան: Դատարանը եռօրյա ժամկետում կայացնում է վճիռ, որը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
6. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ վճիռները կայացվում են այն ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:
7. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին կայացված վճիռների հիման վրա ընտրողների ցուցակներում լրացումներ կատարում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովը` քվեարկության օրը, սույն օրենսգրքի 141 հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակներ կազմելու միջոցով:
8. Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն՝ ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում:»։ Հոդված 5.
«Հոդված 141 . | Ընտրողների լրացուցիչ ցուցակները |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ:
2. Տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 14 հոդվածի 6-րդ կետի համաձայն դատարանի վճիռներ ներկայացրած քաղաքացիները:
3. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են սույն օրենսգրքի 11 հոդվածով սահմանված՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` ավելացնելով մեկ սյունակ՝ անձին ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դատարանի վճռի համարը, ամսաթիվը, ամիսը և տարեթիվը նշելու համար:
4. Ընտրողների լրացուցիչ ցուցակների յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ քվեարկությունից հետո՝ ցուցակի վերջում, հանձնաժողովի նախագահը նշում է լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: Քաղաքացուն ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին:»։ Հոդված 6.
ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքների ղեկավարների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքների իրականացման համար:».
բ) 3-րդ մասի «համապատասխան համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին» բառերով: Հոդված 7.
«5. Տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ:»: Հոդված 8.
«Հոդված 171 . | Ընտրատարածքները |
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորվում են Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերի թվին հավասար ընտրատարածքներ:
2. Ընտրատարածքները կազմավորում և համարակալում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Ընտրատարածքները կազմում են միասնական տարածք: Չի թույլատրվում մեկ ընտրատարածքում ընդգրկել ոչ սահմանակից տեղամասեր:
4. Յուրաքանչյուր ընտրատարածքի սահմանները որոշվում են այնպես, որ կազմավորված բոլոր ընտրատարածքներում ընդգրկված լինեն մոտավորապես նույն թվով ընտրողներ՝ հաշվի առնելով տարածքի աշխարհագրական, տեղագրական և ֆիզիկական առանձնահատկությունները, հաղորդակցության միջոցների առկայությունը, գոյություն ունեցող սոցիալական և վարչական գործոնները, ընդ որում՝ վերը թվարկված գործոններով պայմանավորված շեղումը չպետք է գերազանցի ընտրելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թվի և ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսը, իսկ բացառիկ դեպքերում՝ 15 տոկոսը: Եթե որևէ ընտրատարածքում ընտրողների թիվը գերազանցում է ընտրողների ընդհանուր թվի և ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշման մեջ պարտավոր է մատնանշել տվյալ որոշումը կայացնելու համար հիմք ծառայած բոլոր գործոնները և հիմնավորել դրանց ազդեցությունը:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարակալված ընտրատարածքների ցուցակը և գծապատկերը հրապարակում է պաշտոնական տեղեկագրում, իր ինտերնետային կայքում և առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում, սույն օրենսգրքով սահմանված ընտրատարածքների թվի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:
6. Ազգային ժողովի` արտահերթ կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ ընտրատարածքների սահմանները փոփոխության չեն ենթարկվում:
7. Ընտրատարածքների կազմավորման և համարակալման մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշման պաշտոնական հրապարակման պահից յոթ օրվա ընթացքում:»: Հոդված 9.
«5) ընտրական հանձնաժողովի անդամներին։»: Հոդված 10. Հոդված 11.
«Հոդված 20. | Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով |
1. Հանրապետության Նախագահի թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ունեն հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:
2. Հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից Հանրապետության Նախագահի թեկնածուներին և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) անվճար եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը յուրաքանչյուր համապետական ընտրության համար սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
3. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոն պարտավոր են հավասար պայմաններ ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար:
Հանրային հեռուստաընկերությամբ և հանրային ռադիոյով հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար ու հավասար պայմանների պահպանումը:
Ընտրություններին մասնակցող թեկնածուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից միջոցառումներ չկազմակերպելը կամ այդ միջոցառումների մասին տեղեկատվության բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ ընտրությունների մյուս մասնակիցների քարոզարշավի մասին զանգվածային լրատվության միջոցներով համապատասխան տեղեկություններ չհրապարակելու համար:
4. Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո, պետք է հրապարակվի հանրային ռադիոյով և հանրային հեռուստաընկերությամբ վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը: Նախընտրական քարոզչության փուլում այդ գինը չի կարող փոփոխվել:
5. Թեկնածուներն ու Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն հավասար պայմաններով օգտվելու նաև (անկախ սեփականության ձևից) այլ ռադիոընկերության և հեռուստաընկերության եթերաժամերից: Սույն հոդվածի 3-4-րդ կետերում սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև (անկախ սեփականության ձևից) այլ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա:
6. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով:
7. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:
8. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները եթեր հեռարձակելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն երեք ամիս:
9. Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմելու դատարան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է խախտումների վերաբերյալ կարծիք ներկայացնելու դատարան:
10. Թերթերը և ամսագրերը, անկախ նրանց հիմնադիրներից, բացառությամբ կուսակցության կողմից հիմնադրված թերթերի և ամսագրերի, նախընտրական քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր են ապահովել հավասար պայմաններ:»:
Հոդված 12.
ա) 2-րդ կետի «պետական և հանրային» բառերը փոխարինել «հանրային և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած» բառերով.
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հրապարակումն իրականացնող զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են նշել հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը, ինչպես նաև պատվիրատուին և այդ հարցման արդյունքները հրապարակելու ֆինանսավորման աղբյուրը:
Քվեարկության օրվան նախորդող 7 օրվա ընթացքում, ներառյալ` քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, արգելվում է թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը։»։ Հոդված 13.
«Հոդված 221 . | Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները |
Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունը իրականացնում են ընդհանուր հիմունքներով, սույն հոդվածով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ.
1) արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.
2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով իրենց ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող միջոցառումների։
Նախընտրական քարոզչության նպատակով պետական սեփականությունը այս թեկնածուների կողմից օգտագործվում է ընդհանուր հիմունքներով.
3) արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով այս թեկնածուների գործունեության լուսաբանումը, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, պաշտոնական այցերի և ընդունելությունների, ինչպես նաև տարերային աղետների ընթացքում վերջիններիս իրականացրած, ձեռնարկվող միջոցառումների:»: Հոդված 14.
«4. Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները, այդ թվում` հանձնաժողովների պահպանման համար նախատեսված միջոցները, հատկացվում են «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները և պատասխանատու է այդ միջոցները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նախահաշիվներին համապատասխան օգտագործելու համար:»։ Հոդված 15.
ա) 1-ին կետի 1-4-րդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված ընտրական գրավը մուծելու նպատակով իրավունք ունեն ձևավորելու նախընտրական հիմնադրամ։ Ազգային ժողովի՝ միայն համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները նախընտրական հիմնադրամ ձևավորել չեն կարող: Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած, Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղեր ունեցող որևէ առևտրային բանկում: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից առաջադրման համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկօրյա ժամկետում, տրվում է առաջադրման փաստը հավաստող տեղեկանք, որի հիման վրա և թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրավոր դիմումների, իսկ գրանցված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար, միայն գրավոր դիմումների համաձայն, բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ:».
բ) 4-րդ կետի երկրորդ նախադասությունը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «թեկնածուների ու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) չգրանցման դեպքում և» բառերով, իսկ «հետո» բառից հետո` «, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով.
գ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 6 օր հետո, իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին ներկայացնում են հայտարարագիր՝ իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ։ Հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հայտարարագրում նշվում են`
1) նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուծումների ժամանակագրությունը, դրանց կատարողների անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, մուծված գումարի չափը.
2) կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.
3) հիմնադրամում մնացած գումարի չափը (այդպիսին լինելու դեպքում):
Գրանցված ընտրական հանձնաժողովները հայտարարագրերն ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, դրանք ուղարկում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն։ Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ներկայացրած հայտարարագրերը 3-օրյա ժամկետում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները կարող են տրամադրվել վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդներին:»: Հոդված 16.
«Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեությունն ավարտվում է ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 45-րդ օրը:»: Հոդված 17.
«Հոդված 271. | Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները |
1. Վստահված անձը իրավունք ունի՝
1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա գտնվելու քվեարկության սենյակում.
2) ծանոթանալու ընտրական փաստաթղթերին, այդ թվում` ընտրողին ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դատարանի վճռին կամ լիազոր մարմնի տված համապատասխան տեղեկանքին.
3) ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու համապատասխան փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, արձանագրություններին, ստանալու դրանց պատճենները, կատարելու քաղվածքներ, նույն կարգով ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին: Որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանի գրառումների պատճենները և քաղվածքները պետք է կնքեն և ստորագրեն հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված փաստաթղթերը կնքվում են միայն քվեարկության օրը.
4) բողոքարկելու հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.
5) կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.
6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ֆիզիկապես ներկա գտնվելու հանձնաժողովի` ընտրողների գրանցում իրականացնող, քվեատուփը հսկող անդամների կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.
7) քվեարկության արդյունքները ամփոփելիս ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին, ներկա գտնվելու քվեաթերթիկների հաշվարկմանը և ամփոփմանը.
8) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Վստահված անձը իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
3. Ընտրական հանձնաժողովի նիստին (խորհրդակցական ձայնի իրավունքով) և քվեարկության ընթացքում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական վստահված անձ:
4. Վստահված անձի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում։ Ոչ ոք, այդ թվում` ընտրական հանձնաժողովները, իրավունք չունեն վստահված անձանց դուրս հանելու քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:
5. Վստահված անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իր հայտնած կարծիքի համար։»: Հոդված 18.
«Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց վկայականները Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում կնքվում են նաև դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիր ստացած համապատասխան կազմակերպությունների կնիքով:»: Հոդված 19.
ա) վերնագրից և ամբողջ հոդվածից հանել «վստահված անձ» բառերը, ինչպես նաև 3-րդ կետը.
բ) 1-ին կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևել քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին», իսկ 2-րդ ենթակետից հանել 2-րդ պարբերությունը.
գ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ազատ տեղաշարժվել տեղամասային կենտրոնում՝ քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար:».
դ) 5-րդ կետը լրացնել «ընտրական բոլոր գործընթացներում» բառերով: Հոդված 20.
ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ:».
բ) 3-րդ կետը «օրվանից» բառից հետո լրացնել «առնվազն» բառով, իսկ երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4- 6-րդ կետեր.
«4. Եթե ընտրատարածքն ընդգրկում է տարբեր մարզերի համայնքներ, ապա այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմակերպում և անցկացնում է ընտրատարածքի միայն այն համայնքների ընտրությունները, որոնք գտնվում են այն մարզի տարածքում, որտեղ տեղակայված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
5. Ընտրատարածքի՝ այլ մարզի տարածքում գտնվող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպում և անցկացնում է այդ մարզի տարածքում տեղակայված այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ավելի մոտ է գտնվում այդ համայնքներին: Այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ:
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են համապատասխան աշխատանքային տարածքներով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:»: Հոդված 21.
«2. Ընտրական հանձնաժողովները գործում են օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:»: Հոդված 22.
ա) 3-րդ կետը լրացնել «Սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված վճռաբեկ դատարանի դատավորները գործում են հասարակական հիմունքներով:» նախադասությամբ.
բ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի և հանձնաժողովի անդամների վարձատրությունը կատարվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում նաև հանձնաժողովի անդամները վարձատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Համապետական ընտրությունների ժամանակահատվածում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի վարձատրության 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված ընդհանուր իրավասության դատարանների դատավորների, որոնք գործում են հասարակական հիմունքներով:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով: Ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:»։ Հոդված 23.
ա) 1-ին կետի վերջում լրացնել «, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել են որակավորման վկայականներ» նախադասությունը.
բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի անդամները, նախարարները և նրանց տեղակալները, մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստիկանության և պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, բանկային համակարգի աշխատակիցները, վստահված անձինք, դիտորդները, թեկնածուները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:»։ Հոդված 24.
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է`
1) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ, իսկ դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված մեկական անդամից:
Եթե մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենքով սահմանված ժամկետում, սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան, որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի նշանակում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը.
2) Հանրապետության Նախագահի նշանակած մեկ անդամից.
3) գործող Ազգային ժողովի առաջին նստաշրջանի դրությամբ հայտարարված պատգամավորական խմբի որոշմամբ նշանակված մեկ անդամից: Սույն օրենքի ընդունմանը հաջորդող Ազգային ժողովի ընտրությունից հետո, ինչպես նաև Ազգային ժողովում գործող պատգամավորական խմբի լուծարման դեպքում սույն ենթակետով կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու լիազորությունը անցնում է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին` Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կազմից.
4) վճռաբեկ դատարանի նշանակած վճռաբեկ դատարանի մեկ դատավորից:».
բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմիններին կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտի ժամկետի մասին տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է նորընտիր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի բացման օրվանից հետո` վաթսուներորդ օրը:
Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման վերջին օրը, սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը` վճռաբեկ դատարանի դատավորների թվից:».
գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:»: Հոդված 25.
«1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` կենտրոնական ընտրական հանձանաժողովի մեկ անդամ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով` մասնագիտական դասընթացներին մասնակցած և համապատասխան որակավորում ստացած անձանցից, բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում վճռաբեկ դատարանի և Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նշանակած ներկայացուցիչների, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակում են ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կազմից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր լիազորությունները ստանձնելու պահից տասնհինգ օր հետո:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կազմից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումից առնվազն 10 օր առաջ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկօրյա ժամկետում այդ տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:»: Հոդված 26.
«Քվեարկության օրը` ժամը 8.00-ին, տեղամասային հանձնաժողովների անդամների թիվը երկու երրորդից պակաս լինելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը այդ մասին կապի ցանկացած առկա միջոցի կիրառմամբ ծանուցում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրությունների անցկացման համար ուսուցում անցած և տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատելու համար վկայագիր ունեցող անձանց թվից նշանակում է տեղամասային հանձնաժողովի անդամ` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:»: Հոդված 27.
ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են նրանց նշանակելու լիազորություն ունեցող անձանց կամ մարմինների կողմից, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետ.
«31. Սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցվելու դեպքում թափուր տեղը լրացվում է հանձնաժողովի համապատասխան անդամին նշանակած մարմնի կողմից:
Սույն հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված հիմքերով հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցվելու դեպքում թափուր տեղը լրացվում է հետևյալ կարգով.
1) կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղը լրացվում է այդ անդամին նշանակած մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: Ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 20 օրվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում, եթե թափուր մնացած տեղերի թիվը ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից, ապա այդ տեղերը լրացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից` վճռաբեկ դատարանի դատավորների կազմից` այն հաշվով, որ հանձնաժողովի անդամների թիվը պակաս չլինի ընդհանուր թվի երկու երրորդից: Ընտրությունների արդյունքները հաստատող որոշման օրինական ուժի մեջ մտնելուց տասը օր հետո այդ տեղը համարվում է թափուր և քսանօրյա ժամկետում լրացվում համապատասխան մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.
2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղը լրացվում է այդ անդամին նշանակած վերադաս հանձնաժողովի անդամի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 20 օրվա ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը մինչև քվեարկության օրվանից 15 օր առաջ լրացվում են այդ անդամին նշանակած կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: Նշված ժամկետում համապատասխան նշանակում չկատարելու դեպքում, եթե թափուր մնացած տեղերի թիվը ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից, ապա այդ տեղերը լրացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվից այն հաշվով, որ հանձնաժողովի անդամների թիվը պակաս չլինի ընդհանուր թվի երկու երրորդից: Ընտրությունների արդյունքները հաստատող որոշման օրինական ուժի մեջ մտնելուց տասն օր հետո այդ տեղը համարվում է թափուր, և քսանօրյա ժամկետում այն լրացվում է համապատասխան մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղը լրացվում է այդ անդամին նշանակած վերադաս հանձնաժողովի անդամի ներկայացմամբ: Համապատասխան փոփոխությունը հաստատում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Քվեարկության օրվան նախորդող 20 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հետևանքով թափուր մնացած տեղերը մինչև քվեարկության օրվանից 15 օր առաջ լրացվում են այդ անդամին նշանակած վերադաս հանձնաժողովի անդամի ներկայացմամբ: Նշված ժամկետում համապատասխան նշանակում չկատարելու դեպքում թափուր տեղերը լրացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` մինչև քվեարկության օրվանից մեկ օր առաջ վիճակահանությամբ, իսկ քվեարկության օրը և դրան նախորդող օրը` առանց վիճակահանության, ընտրությունների անցկացման համար ուսուցում անցած և տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատելու համար վկայագիր ունեցող անձանց թվից` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:»: Հոդված 28. Հոդված 29.
«Հոդված 40. | Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները, այդ թվում` քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները, ներկայացվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են առաջին ատյանի համապատասխան դատարաններ, բացառությամբ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների մասին որոշումների:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), բացառությամբ ընտրությունների արդյունքների մասին որոշումների, կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի վերացնելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` սույն օրենսգրքի պահանջներին հակասող որոշումը և հարցի վերաբերյալ ընդունելու համապատասխան որոշում, որը ենթակա է պարտադիր կատարման ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Սույն կետի պահանջը չի տարածվում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների վրա:
Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կարող է այդ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչել: Սույն կետով սահմանված կարգով տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում տվյալ փաստի կապակցությամբ առկա նյութերը ներկայացվում են դատախազություն` քրեական գործ հարուցելու նպատակով:
5. Ընտրական հանձնաժողովի որոշումները, ընտրական հանձնաժողովի և (կամ) հանձնաժողովի պաշտոնատար անձի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչև 5 օր հետո՝ մինչև ժամը 12.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերի:
6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները կարող են ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 14.00-ն:
7. Ընտրություններ նշանակվելուց հետո՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընտրական հանձնաժողովները ստացված դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունում հնգօրյա ժամկետում: Քվեարկության օրվան կամ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետին նախորդող 5 օրերի ընթացքում ստացված դիմումները քննարկվում և սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում համապատասխանաբար մինչև քվեարկության օրը կամ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը:
8. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու մասին դիմումների վերաբերյալ դատարանները վճիռներ կայացնում են սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում: Այդ վճիռները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
9. Ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, լուծում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը:
10. Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել՝
1) առաջին ատյանի դատարան՝ գյուղական համայնքների դեպքում.
2) վերաքննիչ դատարան՝ քաղաքային համայնքների (Երևանի թաղային համայնքների) դեպքում:
11. Համայնքի ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի դատարան:
12. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դրանք ընդունվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում: Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումների առկայության դեպքում դատարանը կարող է ընտրություններն անվավեր ճանաչել:
13. Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների չափ, և այն սույն օրենսգրքով սահմանված կարգով հաշվի է առնվում ընտրությունների արդյունքներն ամփոփելիս:
14. Սույն օրենսգրքով սահմանված կարգով ընտրական հանձնաժողովների անդամ նշանակված դատավորներն իրավունք չունեն քննելու այն դիմումները, որոնք կապված են համապատասխան ընտրական հանձնաժողովների գործողությունների (անգործության) հետ:»: Հոդված 30.
«Հոդված 401. | Ընտրական հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկման կարգը |
1. Ընտրական հանձնաժողովներում դիմումները (բողոքները) և առաջարկությունները քննարկվում և պատասխանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:
2. Ընտրական հանձնաժողովներում ընդունվում, մուտքագրվում և քննարկվում են միայն տվյալ ընտրական հանձնաժողովին հասցեագրված դիմումները (բողոքները) և առաջարկությունները (այսուհետ՝ դիմում):
3. Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից, պարունակի նրա անունը, ազգանունը, բնակության հասցեն, տրման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, բերի հիմնավորումներ, իսկ հնարավոր ապացույցները կցի դիմումին: Առանց նշված տեղեկությունների` դիմումները և (կամ) դիմումատուի վերաբերյալ կեղծ տվյալներ պարունակող դիմումները համարվում են անստորագիր և չեն քննարկվում:
4. Դիմումը տրվում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Ստացված դիմումը մուտքագրվում է ընտրական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի տեղակալը դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին: Դիմումում բարձրացված հարցերը ուսումնասիրում է հանձնաժողովի անդամը և ներկայացնում առաջարկություն դրանց լուծման վերաբերյալ: Դիմումատուն պարբերաբար կարող է տեղեկանալ իր դիմումի քննարկման ընթացքի մասին, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դիմումում բերված փաստերն ապացուցող հիմնավորումներ:
5. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ:
6. Դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի ստորագրությամբ: Դիմումի պատասխանը պատրաստած հանձնաժողովի անդամը ստորագրում է հանձնաժողովում պահվող դիմումի պատասխանի օրինակի վրա:
7. Ընտրական հանձնաժողովներում մուտքագրված դիմումների թափանցիկ ու արդարացի քննարկման և նրանց հետագա ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում են հանձնաժողովի անդամները և վստահված անձինք, դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
Հոդված 402.
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը
1. Թեկնածուն, տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամը և տվյալ տեղամասում գրանցված վստահված անձն իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու այդ տեղամասում քվեարկության արդյունքները` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում:
2. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը դիմումատուն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում է անձամբ` ներկայացնելով նաև անձը հաստատող փաստաթուղթ, վստահված անձի դեպքում` նաև վստահված անձի վկայականը:
3. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը պետք է պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրը և այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաև այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել:
4. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի պահանջի մասին դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի մասին ներկայացրել է հատուկ կարծիք:
5. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի համար ներկայացվում է առանձին դիմում:
6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի պահանջի մասին դիմումները գրառում է գործավարության մատյանում` ըստ ստացման հերթականության` նշելով ստացման ժամանակը:
7. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընդունվում և սահմանված կարգով գործավարության մատյանում գրառվում են քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 14.00-ն: Վերահաշվարկի աշխատանքներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում սկսվում են քվեարկությունից երկու օր հետո` ժամը 9.00-ից: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, եթե հանձնաժողովը աշխատաժամանակը երկարաձգելու մասին որոշում չի ընդունում:
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնում է ըստ վերահաշվարկի պահանջի մասին դիմումների մուտքագրման հերթականության՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
9. Յուրաքանչյուր ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի տևողությունը չի կարող գերազանցել 5 աշխատանքային ժամը:
10. Վերահաշվարկի արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմում է տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն: Հանձնաժողովի անդամների, դիտորդների, վստահված անձանց պահանջով նրանց տրամադրվում են ամփոփիչ արձանագրությունների պատճենները:
11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին սույն օրենսգրքով ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք: Քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:
12. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դադարեցվում են քվեարկության օրվանից հինգ օր հետո՝ ժամը 14.00-ին:
13. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումը և վերահաշվարկ չի իրականացնում, եթե պահանջվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի իրականացում սույն հոդվածի պահանջների խախտումով:»: Հոդված 31.
ա) 1-ին կետի առաջին նախադասությունը «իրականացնող» բառից հետո լրացնել «պետական» բառով, իսկ «և ունի իրավաբանական անձի կարգավիճակ» բառերը հանել: Նույն կետի 1-ին ենթակետում «տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները, վերահսկում է» բառերը փոխարինել «վերահսկում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները,» բառերով.
բ) 1-ին կետի 4-րդ և 8-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
գ) 1-ին կետի 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) սահմանում է ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների համար դասընթացներ կազմակերպելու և անդամներին որակավորումներ շնորհելու կարգը.».
դ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 291-րդ ենթակետով.
«291) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.».
ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.
«4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:»: Հոդված 32.
ա) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն, մշտական հիմունքներով գործող պետական մարմին է:».
բ) 2-րդ ենթակետի «տնօրինում է» բառերը փոխարինել «վերահսկում է» բառերով.
գ) 3-րդ ենթակետից հանել «համայնքի ղեկավարի ներկայացմամբ» բառերը.
դ) 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
ե) 11-րդ ենթակետից հանել «համայնքի ղեկավարի կողմից» բառերը.
զ) 13-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
է) 19-րդ ենթակետից հանել «Հանրապետության Նախագահի, համամասնական և» և «, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների,» բառերը: Հոդված 33. Հոդված 34.
«Ընտրական օրենսգրքի խախտումներ հայտնաբերելու դեպքում ընտրական հանձնաժողովի անդամը (անդամները) պարտավոր է հնգօրյա ժամկետում հայտնել իրավասու մարմիններին:
Այս կետի պահանջների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 35. Հոդված 36.
«Հոդված 491. | Քվեաթերթիկը |
1. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որպեսզի դրանք ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:
3. Քվեաթերթիկը պետք է լինի դակված (պերֆորացված), պարունակի տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթից:
4. Քվեաթերթիկի հատման գծից վերև` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը, իսկ հատման գծից ներքև` ձախ կողմում, այբբենական հերթականությամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումները, իսկ աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններ:
5. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն տողի նեքևում գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
6. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկների նմուշը հաստատում, քվեաթերթիկների տպագրումը և պատրաստումը ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
7. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում քվեաթերթիկների նմուշը հաստատում, քվեաթերթիկների տպագրումը և պատրաստումն ապահովում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:
8. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9, և ոչ ուշ, քան 3 օր առաջ:
9. Քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում ընտրողների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով` քվեարկության նախորդ օրը:
10. Քվեաթերթիկները թողարկելուց հետո թեկնածուի գրանցումը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, ինչպես նաև կուսակցությունների դաշինքի լուծարման դեպքում թեկնածուի անունը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը քվեաթերթիկներից հանվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։
Հոդված 492.
Ընտրական հանձնաժողովների կնիքները, քվեատուփը
1. Ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Ընտրական հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու կնքում է դրանք և քվեարկությունից ոչ շուտ, քան 5, և ոչ ուշ, քան 3 օր առաջ, հանձնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին՝ յուրաքանչյուր տեղամասին մեկ կնիք հաշվարկով` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում:
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում փաթեթները կնքվում են և քվեարկության նախորդ օրը հանձնվում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ յուրաքանչյուրին մեկ փաթեթավորված կնիք:
6. Քվեարկության ավարտից հետո քվեարկության արդյունքների ամփոփման նիստում քվեարկության արդյունքներն ամփոփելուց, տեղամասային արձանագրությունները կազմելուց և հաստատելուց, օգտագործված քվեաթերթիկների համապատասխան փաթեթները զմռսելուց և կնքելուց, արձանագրությունների կրկնօրինակները տեղամասային կենտրոնում փակցնելուց, արձանագրությունների կրկնօրինակների հաստատված օրինակներից վստահված անձանց և դիտորդներին նրանց պահանջի դեպքում տրամադրելուց, տեղական ընտրական հանձնաժողովի գործավարական մատյանը հաստատելուց հետո տեղական ընտրական հանձնաժողովի կնիքը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով վերադարձվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հաշվառվում, փաթեթավորվում հատուկ պարկում և կնքվում, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն։ Քվեարկության երկրորդ փուլ կամ նոր ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվում են նոր կնիքներ։
7. Քվեատուփը պատրաստվում է թափանցիկ նյութից: Քվեատուփի նմուշը (չափերը) հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
8. Տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»: Հոդված 37.
«Հոդված 50. | Քվեարկության նախապատրաստումը |
1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։
2. Քվեաթերթիկները և կնիքի փաթեթը պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում։
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։
4. Ընտրողների գրանցման, ընտրողներին քվեաթերթիկներ հատկացնելու և դրանք կնքելու համար տեղամասային կենտրոններում պետք է տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ:
5. Քվեատուփը, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:
6. Տեղամասային կենտրոնում կամ կենտրոնի մուտքի մոտ պետք է փակցված լինեն քվեաթերթիկների նմուշները:
7. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում՝ տեսանելի տեղում, պետք է փակցված լինեն նաև Հանրապետության Նախագահի թեկնածուների լուսանկարները և նրանց համառոտ կենսագրությունները պարունակող պաստառ, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում՝ քվեարկվող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:»։ Հոդված 38.
«2. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին՝ յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ հատկացնող, քվեաթերթիկների կնքման և քվեատուփի համար պատասխանատու մեկական անդամի: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում։ Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին նրանց բացակայության ընթացքում:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է քվեաթերթիկները և փաթեթավորված կնիքը, բացում է փաթեթավորված կնիքը, գործավարության մատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը: Ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեաթերթիկները՝ հարյուրական փաթեթով` քվեաթերթիկներ հատկացնող անդամին, ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները և կնիքը՝ քվեաթերթիկները կնքող անդամին: Վերոհիշյալ բոլոր գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառում է կատարում գործավարության մատյանում, որից հետո ընտրական տեղամասը հայտարարում է բացված:»։ Հոդված 39. Հոդված 40.
«Հոդված 56. | Քվեարկությունը |
1. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է քվեարկության մեկ քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում):
2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեաթերթիկի (քվեաթերթիկների՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում) ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը հանձնում ընտրողին, ով անցնում է քվեարկության խցիկ (սենյակ)՝ քվեարկելու:
Հանձնաժողովի՝ քվեաթերթիկների տրամադրման համար պատասխանատու անդամը քվեաթերթիկների ելունդները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, ըստ հերթականության դասավորում և հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին: Վերջինս դրանք առանձին կապերով տեղադրում է չհրկիզվող պահարանում:
3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում (սենյակում):
4. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ (սենյակ) հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում (սենյակում) այլ անձի ներկայությունն արգելվում է։
5. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա նա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալին՝ նոր քվեաթերթիկ ստանալու համար։ Հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամը հատկացնում է նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարում համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:
6. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում հաշվառված, ինչպես նաև ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող քաղաքացիները քվեարկությունն իրականացնում են սույն հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ զինծառայողները քվեարկությունն իրականացնում են սույն օրենսգրքի 54-56 հոդվածների պահանջներին համապատասխան:
Հոդված 57.
Քվեաթերթիկը լրացնելու կարգը և քվեաթերթիկի կնքելը
1. Քվեաթերթիկում ընտրողը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվան դիմաց, որին կողմ է քվեարկում:
2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ՝ «դեմ եմ» բառերի դիմաց:
3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում (սենյակում) քվեաթերթիկը քառապատիկ ծալում է և մոտենում հանձնաժողովի՝ քվեաթերթիկները կնքող անդամին:
4. Հանձնաժողովի՝ քվեաթերթիկները կնքող անդամը, համոզվելով ընտրողի՝ տվյալ ընտրական տեղամասում հաշվառված լինելու մեջ, քվեաթերթիկի վրա կնիք է դնում, որից հետո քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն ընձեռում քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու համար: Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց հետո ընտրողը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:
5. Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկել:
6. Քվեարկության ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման բոլոր դեպքերը հանձնաժողովի մեկ անդամի կամ մեկ վստահված անձի պահանջով, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումներն արձանագրվում են գործավարության մատյանում։
Հոդված 58.
Քվեաթերթիկների վավերականությունը
1. Սահմանված նմուշի քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե`
1) մեկից ավելի թեկնածուների (կուսակցությունների) օգտին նշումներ է պարունակում.
2) մեկ թեկնածու քվեարկելու դեպքում միաժամանակ թեկնածուի օգտին և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է պարունակում.
3) չի պարունակում որևէ նշում.
4) պարունակում է ընտրողի ինքնությունը բացահայտող նշում.
5) կնքված չէ կամ կնքված է այլ կնիքով.
6) խախտված է սույն օրենսգրքի 57 հոդվածով սահմանված` քվեաթերթիկում նշում կատարելու կարգը:
2. Քվեաթերթիկը վավեր է, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա, ինչպես նաև բացակայում են նշումներ, որոնք կարող են բացահայտել ընտրողի ինքնությունը:
Հոդված 59.
Չսահմանված նմուշի քվեաթերթիկները
1. Չսահմանված նմուշի են համարվում սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկները:
2. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը քվեարկությամբ որոշում է ընտրական հանձնաժողովը:»։ Հոդված 41.
«ԳԼՈՒԽ 12
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ, ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 60.
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է ընտրողների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո փակում է քվեատուփի ճեղքը, դուրս հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում տեղամասային կենտրոնը: Տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովը՝
1) հաշվարկում է չօգտագործված, ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է քվեաթերթիկները, փաթեթավորում և կնքում է փաթեթը.
2) ըստ հերթական համարների` դասավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և հաշվարկում դրանց թիվը, ապա փաթեթավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և կնքում փաթեթը.
3) ընտրողների ցուցակների, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակների հիման վրա հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը.
4) ընտրողների ցուցակներում, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեաթերթիկներ ստացած ընտրողների (քվեարկության մասնակիցների) թիվը, որից հետո փաթեթավորում է նշված ցուցակները և կնքում փաթեթը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերի արդյունքները հրապարակվում և արձանագրվում են գործավարության մատյանում:
Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում քվեաթերթիկի չսահմանված նմուշի վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում՝ նաև թե ինչպես է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն։ Առարկության դեպքում՝ քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահն իր հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի (կուսակցության, կուսակցությունների դաշինքի) օգտին, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների փաթեթի մեջ: Անվավեր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկները դրվում են համապատասխանաբար անվավեր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկների փաթեթի մեջ: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:
3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված թվերը հրապարակվում են և արձանագրվում գործավարության մատյանում:
4. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում։
5. Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները` կնքվում:
Հոդված 61.
Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով սույն օրենսգրքի 60 հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, դրանում նշելով՝
1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակների.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).
4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).
5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).
6) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).
7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
8) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).
9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).
10) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).
11) անճշտությունների չափը:
2. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
3. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
5. Քվեարկության ավարտից հետո՝ մինչև տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
6. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:
7. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փաթեթավորվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ, իսկ փաթեթը կնքվում և դրվում է նախապես համարակալված հատուկ պարկում, որի կրկնակի օգտագործումը բացելուց հետո դառնում է անհնարին, իսկ արձանագրության մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` հստակ տեսանելի տեղում՝ սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտելուց անմիջապես հետո, և ոչ ուշ, քան սույն կետով նախատեսված փաստաթղթերը և զմռսված փաթեթը տեղամասային կենտրոնից հանելը: Փաթեթի և պարկի վրա պետք է առկա լինեն հանձնաժողովի երեք անդամների ստորագրությունները, հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գրանցամատյանում:
8. Թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:
9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, սույն օրենսգրքի 60 և 61 հոդվածներով սահմանված կարգով, փաթեթավորված և պարկի մեջ դրված ընտրական փաստաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեկ օրինակը, գործավարության մատյանը և կնիքը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
10. Տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության և այդ արձանագրության քաղվածքի ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հոդված 62.
Անճշտությունները որոշելու կարգը
1. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկելու համար՝
1) համադրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա)՝ մարված քվեաթերթիկների թվի (Գ), քվեատուփի՝ վավեր (դ1) և անվավեր (դ2) քվեաթերթիկների թվի գումարի (Դ) հետ: Տարբերությունը՝ թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ.
2) համադրվում է ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը (Բ)՝ քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) մեծ է ընտրողների ցուցակում ստորագրությունների թվից (Բ), ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) փոքր է կամ հավասար ընտրողների ցուցակում ստորագրությունների թվին (Բ), ապա երկրորդ անճշտության չափը նշվում է 0.
3) համադրվում է օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը՝ թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երրորդ անճշտության չափ.
4) գումարվում են սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված անճշտությունների թվերը: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ:
2. Սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նախատեսված յուրաքանչյուր գործողության արդյունք նշվում է համապատասխան տեղամասի քվեարկության արդյունքների արձանագրությունում:
Հոդված 63.
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, և թվաբանական սխալների առկայության դեպքում համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մուտքագրում է համակարգիչ: Հանձնաժողովը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում՝ ըստ տեղամասերի: Տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:
3. Ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
4. Համապետական ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրատարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:
Հոդված 631.
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է ընտրատարածքում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
2. Դատարանում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփում է ընտրատարածքում ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
3. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունում նշվում են՝
1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակների.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).
4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).
5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).
6) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).
7) յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
8) թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).
9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).
10) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).
11) անճշտությունների չափը:
Ընտրատարածքում (համայնքում) անճշտությունների չափը հավասար է ընտրատարածքում (համայնքում) ընդգրկված տեղամասերի անճշտությունների գումարին:
4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
5. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
6. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
7. Արձանագրությունը վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ:
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը, արձանագրության և ընդունած որոշումների օրինակները պաշտոնապես ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
9. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է հանձնաժողովում՝ տեսանելի տեղում՝ սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց անմիջապես հետո։
10. Թեկնածուի վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
11. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կազմվող արձանագրությունների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հոդված 632.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 28 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է համապետական ընտրությունների նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում այն ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում ընտրությունների նախնական արդյունքները:
2. Մինչև ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:
3. Դատարանում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո, հիմք ընդունելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքներում կատարված վերահաշվարկների արդյունքները, կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում է համապետական ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:
4. Համապետական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունում նշվում են՝
1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակների.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).
4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).
5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).
6) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).
7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
8) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).
9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).
10) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).
11) անճշտությունների չափը:
Համապետական ընտրությունների դեպքում անճշտությունների չափը հավասար է կազմավորված բոլոր տեղամասերի անճշտությունների չափերի գումարին:
5. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
8. Արձանագրությամբ վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ:
9. Մինչև ընտրությունների արդյունքների հիման վրա սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված որոշման ընդունումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում: Նիստի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում է ընտրությունների վերջնական արդյունքները և դրանց հիման վրա ընդունված որոշումը:
10. Թեկնածուի (կուսակցության, կուսակցությունների դաշինքի) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
11. Համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ կազմվող արձանագրությունների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների նախնական արդյունքների ստացմանը զուգընթաց պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, հանրային ռադիոյի, հանրային հեռուստատեսության, ուղիղ եթերով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրման միջոցով հրապարակում է տեղեկություններ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ` ըստ ընտրական տեղամասերի:
13. Համապետական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 3 ամսվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է օրենսգրքի խախտումների վերլուծությունը` մատնանշելով խախտումներ կատարողների դեմ ձեռնարկված միջոցառումները:»։ Հոդված 42.
ա) 6-րդ կետը «հանձնաժողովում» բառից հետո լրացնել «ընտրությունները նշանակելուց հետո» բառերով.
բ) 7-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
գ) 10-րդ կետում «2-րդ և 3-րդ կետերում» բառերը փոխարինել «7-րդ կետում» բառերով.
դ) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 43. Հոդված 44. Հոդված 45. Հոդված 46.
ա) 2-րդ կետի «1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով.
բ) 2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
գ) 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հոդված 47.
ա) 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունների կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է:».
գ) 2-րդ կետը «փոխանցվում է պետական բյուջե» բառերից հետո լրացնել «, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով» բառերով.
դ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամում առկա գումարները թեկնածուի գրանցումը մերժելու պահից հետո` երեք ամսվա ընթացքում, կարող են ծախսվել բարեգործական նպատակներով, որից հետո մնացած գումարները փոխանցվում են պետական բյուջե:»: Հոդված 48. Հոդված 49.
ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հանրապետության Նախագահի թեկնածուն ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:».
բ) 4-րդ կետում «60000» թիվը փոխարինել «70000» թվով.
գ) 6-րդ կետը «վերադարձվում» բառից հետո լրացնել «թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ» բառերով, իսկ նույն կետում «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով: Հոդված 50.
ա) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետ.
«41. Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 25 րոպե, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 25 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 35 րոպե:»: Հոդված 51. Հոդված 52. Հոդված 53.
ա) 1-ին կետից հանել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը.
բ) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 54. Հոդված 55. Հոդված 56.
«Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:»: Հոդված 57.
ա) 2-րդ կետի «75» թիվը փոխարինել «90» թվով.
բ) 3-րդ կետի «56» թիվը փոխարինել «41» թվով: Հոդված 58. Հոդված 59. Հոդված 60.
ա) 2-րդ կետի «5» թիվը փոխարինել «15» թվով, իսկ նույն կետի երրորդ նախադասությունը «կանայք» բառից հետո լրացնել «, ընդ որում, ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր տասներորդը պետք է լինի կին» բառերով.
բ) 3-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
գ) 8-րդ կետը «վերադարձվում է» բառերից հետո լրացնել «կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ» բառերով.
դ) 6-րդ, 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 61.
«1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցվում է, եթե կուսակցությունը սահմանված ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացրել է`
1) նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.
2) տեղեկանք՝ կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
3) տեղեկանք՝ կուսակցությունների ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հոդված 62.
ա) 1-ին կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում կուսակցության ցուցակը գրանցվում է։».
գ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կուսակցության ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է:».
դ) 3-րդ մասը «փոխանցվում է պետական բյուջե» բառերից հետո լրացնել «, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) դիմել է գրավը հետ ստանալու պահանջով» բառերով: Հոդված 63.
ա) վերնագիրը «կուսակցությունների» բառից հետո լրացնել «և կուսակցությունների դաշինքների» բառերով.
բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։».
գ) 2-րդ կետը «Կուսակցությունները» բառից հետո լրացնել «և կուսակցությունների դաշինքները» բառերով.
դ) 3-րդ կետից հանել «գաղտնի քվեարկությամբ ընդունված» բառերը, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կուսակցությունների դաշինքները Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն իրականացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ:»: Հոդված 64. Հոդված 65.
ա) 1-ին և 2-րդ կետերը «կուսակցության» բառից հետո լրացնել «կուսակցությունների դաշինքների» բառերով.
բ) 1-ին կետը «ընդունած» բառից հետո լրացնել «կամ կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած» բառերով, իսկ 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 66. Հոդված 67.
ա) 2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագրերը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։».
գ) 3-րդ կետը «վերադարձվում է» բառերից հետո լրացնել «թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ» բառերով.
դ) 4-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
ե) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է։».
զ) 6-րդ կետը «գումարը» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:»: Հոդված 68.
ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պատգամավորության թեկնածուն և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներ առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:».
բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցություն` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում` նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով:».
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն օգտագործվում են սույն օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:»: Հոդված 69.
ա) 3-րդ կետի առաջին նախադասությունը լրացնել «մեկ տպագրատան միջոցով» բառերով.
բ) 7-րդ կետի «5» թիվը փոխարինել «3» թվով.
գ) 4-րդ կետը` «կուսակցությունների» բառից հետո լրացնել «կամ կուսակցությունների դաշինքների» բառերով: Հոդված 70.
ա) 1-ին կետի «63» թիվը փոխարինել «632» թվով.
բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն 5 և 7 տոկոսը: Եթե վավեր ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն 5 և 7 տոկոս ձայներ ստացել է ընդամենը մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու՝ համապատասխանաբար առավելագույն տոկոս ձայներ ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Եթե Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):»: Հոդված 71. Հոդված 72.
ա) 3-րդ կետից հանել «իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 65, և ոչ ուշ, քան 60 օր առաջ» բառերը.
բ) 6-րդ կետից հանել «իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստանում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 65, և ոչ ուշ, քան 60 օր առաջ» բառերը.
գ) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 73.
ա) 1-ին կետի առաջին նախադասությունը հանել.
բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Համայնքի ավագանին բաղկացած է`
1) հինգ անդամից` մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքում.
2) յոթ անդամից` 1001-ից մինչև 3000 բնակչություն ունեցող համայնքում.
3) տասնմեկ անդամից` 3001-ից մինչև 20000 բնակչություն ունեցող համայնքում.
4) տասնհինգ անդամից` 20001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում:».
գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:»: Հոդված 74. Հոդված 75.
ա) 2-րդ և 3-րդ կետերի առաջին նախադասությունները «վերադարձվում է» բառերից հետո լրացնել «թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ» բառերով.
բ) 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։».
գ) 8-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ.
«9. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում:»։ Հոդված 76.
ա) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «գումարը» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով» բառերով.
բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ առաջադրված թեկնածուի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է:»: Հոդված 77.
ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուն ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.
«3. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն օգտագործվում են սույն օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:»: Հոդված 78. Հոդված 79. Հոդված 80. Հոդված 81.
ա) 1-ին և 2-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքում ընտրված են համարվում առավելագույն «կողմ» ձայներ ստացած, սույն օրենսգրքի 120 հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան թվով համայնքի ավագանու թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցկացվում է վիճակահանություն։»: Հոդված 82. Հոդված 83. Հոդված 84.
«6. Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ, ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 18 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
7. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, և ոչ ուշ, քան 17 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իսկ հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը` ժամը 12.00-ին:»: Հոդված 85.
ա) 2-րդ, 7-րդ և 23-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ընտրողների ցուցակները կազմելու կարգը և ժամկետները խախտելը.»,
«7) քվեաթերթիկներ և ընտրական հանձնաժողովների կնիքներ կեղծելը.»,
«23) ինքնուրույն քվեարկել չկարողացող անձին խաբելը.».
բ) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 86.
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, կազմավորվում է նոր կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից հետո` մեկ ամսվա ընթացքում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 25 օրվա ընթացքում՝ մինչև ժամը 18.00-ն, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալները՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 25 օրվա ընթացքում` մինչև ժամը 18.00-ն:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորումից հետո` 15 օրվա ընթացքում, սահմանում է ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպումն իրականացնելու և որակավորումներ շնորհելու կարգը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացները կազմակերպվում են սկսած 2005 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուներինը` սկսած 2006 թվականի հունվարի 1-ից:
3. Մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտն Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունն անցկացվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված ընտրատարածքներով, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որը կազմակերպելու և անցկացնելու է այդ ընտրությունը, որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները մասնագիտական դասընթացներին մասնակցած և համապատասխան որակավորում ստացած անձանցով կազմավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջին համապետական ընտրություններից սկսած:
5. Սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված հատուկ համարակալված պարկերի օգտագործման վերաբերյալ պահանջը կիրառել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջին համապետական ընտրություններից սկսած:
Մինչև առաջին համապետական ընտրությունների անցկացումը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը, կնիքը, գրանցման մատյանը և քվեաթերթիկների զմռսված փաթեթը քվեարկության ավարտից հետո` 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Հոդված 87.
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 15
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|