Գլխավոր տեղեկություն
Համար
N 1600-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2021-04.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1600-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման շրջանակներում ձեռք բերվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը հանձնել ուսումնական հաստատություններին` համաձայն N 10 հավելվածի N 1 աղյուսակով հաստատված՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագիր ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ավագ դպրոցների համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրատվությամբ ձեռք բերվող գույքի և պարագաների բաշխման ցանկի:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման N 10 հավելվածի N 2 աղյուսակով հաստատված՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագիր» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ավագ դպրոցների համար վերջիններիս պատվիրատվությամբ ձեռք բերվող գույքի և պարագաների բաշխման ցանկին համապատասխան՝ ապրանքների ձեռքբերման նպատակով՝

1) «Երևանի Տ. Շևչենկոյի անվան N 42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 4,714.0 հազ. դրամ.

2) «Երևանի Ա. Ղարիբյանի անվան N 142 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 8,800.0 հազ. դրամ.

3) «Վաղարշապատի Մ. Գորկու անվան N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 22,649.0 հազ. դրամ.

4) «Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 3,772.0 հազ. դրամ.

5) «Գյումրու Ակադեմիական Վարժարան» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 12,578.0 հազ. դրամ.

6) «Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 5,125.0 հազ. դրամ.

7) «Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 15,250.0 հազ. դրամ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1600-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1600-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1600-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1600-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1600-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1600-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1600-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1600-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1600-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1600-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2021 թվական: