Գլխավոր տեղեկություն
Համար
N 1084-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 01.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1084-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 992-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերի`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքում կատարվում են հետևյալ փոփոխությունները՝

1) գործերի կառավարչությունից առանձնացման եղանակով ստեղծվում է կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժին.

2) ներքին քննությունների վարչությունը դադարեցնում է գործունեությունը.

3) պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչությունը վերակազմավորվում է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության.

4) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունը վերակազմավորվում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության.

5) զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչությունը վերակազմավորվում է զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության.

6) ֆինանսական գլխավոր վարչությունը վերակազմավորվում է ֆինանսաբյուջետային վարչության.

7) կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչությունն անվանափոխվում է կապիտալ շինարարության վարչություն:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքում՝

1) ռազմական ոստիկանությունը, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունը գործում են գլխավոր վարչության կարգավիճակով.

2) ռազմական վերահսկողական ծառայությունը, գործերի կառավարչությունը, կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնը, քարտուղարությունը գործում են վարչության կարգավիճակով.

3) մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնը գործում է բաժնի կարգավիճակով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 992-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 33-րդ կետում՝

ա. 1-ին և 6-րդ ենթակետերից հանել «գլխավոր» բառը,

բ. 4-րդ ենթակետի «ֆինանսական գլխավոր» բառերը փոխարինել «ֆինանսաբյուջետային» բառով,

գ. 7-րդ ենթակետից հանել «և անձնակազմի բնակավորման» բառերը,

դ. 11-րդ ենթակետի «առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր» բառերը փոխարինել «սոցիալական պաշտպանության» բառերով,

ե. ուժը կորցրած ճանաչել 13-րդ ենթակետը.

2) 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝

«7) կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժինը:»:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններում և կառուցվածքներում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու իրավական ակտերի ընդունման, կառուցվածքային փոփոխություններին համապատասխան հաստիքացուցակի հաստատման գործընթացը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

29.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան