Գլխավոր տեղեկություն
Համար
N 1279-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1279-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 2-րդ կետի 8-րդ ենթակետը «ծնողը» բառից հետո լրացնել «, զինծառայողի և (կամ) նրա ամուսնու քույրը և (կամ) եղբայրը, զինծառայողի ամուսնու ծնողը» բառերով.

2) 6-րդ կետի երկրորդ նախադասությունը «առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «(կառուցումը կարող է իրականացվել նաև իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողի կողմից)» բառերով.

3) 7-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը «կանխավճարի» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման» բառերով,

բ. 1-ին ենթակետը «գ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.

«դ. անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում պետության կողմից ֆինանսավորվում է անհատական բնակելի տան կառուցապատման արժեքի (նախահաշվի) 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետով սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը, ընդ որում, ինքնուրույն կարգով իրականացվող կառուցապատման վարկի դեպքում պետության կողմից ֆինանսավորումն իրականացվում է վարկի վերջին փուլի տրամադրման ժամանակ, իսկ վարկերը տրամադրվում են կառուցվող անհատական բնակելի տան կառուցապատման արժեքի (նախահաշվի) մինչև 80 տոկոսի չափով՝ միանվագ, երբ կառուցապատումն իրականացվում է կառուցապատողին պատվիրակման միջոցով կամ առանձին փուլերով, երբ կառուցապատումն իրականացվում է զինծառայողի կողմից ինքնուրույն կարգով: Ընդ որում, այլ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, և վերջին փուլով տրամադրված գումարը չի կարող գերազանցել վարկի գումարի 20%-ը.»,

գ. 2-րդ ենթակետը «բ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.

«գ. անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում վարկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույքը գումարած առավելագույնը 2 տոկոսային կետը, ընդ որում, պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից՝ 3 տոկոսային կետը: Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ։ Վարկառուն իրավունք կունենա պետությունից հետ ստանալու իր վճարած (հարկային գործակալի կողմից պահված) եկամտային հարկը` ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկի դիմաց իր կողմից վճարված (պետության կողմից չսուբսիդավորված) տոկոսների չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.»,

դ. 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը «բերելու» բառից հետո լրացնել «կամ անհատական բնակելի տան կառուցման» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


06.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական: