Գլխավոր տեղեկություն
Համար
N 942-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2021-28.08.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2021 թվականի N 942-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «ՋՍՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Պարույր Սևակի 51/2 շենք, 298 հասցեի բազմաբնակարան շենքի պոմպակայանը 12.7 քառ. մետր մակերեսով, 2036054.00 դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22012021-01-0222) և պոմպակայանի սարքավորումները 9044333.33 դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, «Գրանդ Քենդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի հատման կետից մինչև Արշակունյաց 56 հատվածի կոյուղագիծը 290 մետր երկարությամբ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29032021-01-0320) և 11 դիտահորերը՝ ընդհանուր 36173119 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ընկերությունների տնօրենների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագրեր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 10-ի N 942-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 51/2 ՇԵՆՔԻ 298 ՀԱՍՑԵԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

N

Նկարագրություն

Չափման միավոր

Քանակ

Գինը (դրամ)

Գումարը (դրամ, առանց ԱԱՀ)

1.

Պոմպակայան

     

2,036,054

Ջրամատակարարման սարքավորումներ

2.

Կենտրոնախույս ինվերտորային

պոմպ Grundfos CME 10-5

հատ

3

1,898,791.67

5,696,375.00

3.

Թվային տվիչ MBS 3000, 0-16 bar

հատ

3

43,333.33

130,000.00

4.

Գնդիկավոր փական արտաքին և

ներքին պարուրակներով SS 316 1 1/2" Vector

հատ

6

13,750.00

82,500.00

5.

Անցում փոխարկիչ 1 1/2"

հատ

6

12,917.67

77,500.00

6.

Հետադարձ կափույր թաթիկավոր SS

316 1 1/2" Vector

հատ

3

12,750.00

38,250.00

7.

Կցաշուրթ DN 100 Vector

հատ

8

6,250.00

50,000.00

8.

Փական բատերֆլայ LUG DN 100

Vecto

հատ

4

17,750.00

71,000.00

9.

Զտիչ ջրի ցանցավոր կցաշուրթավոր

DN 100 Vector

հատ

1

35,875.00

35,875.00

10.

Բաք ճնշումային 36 լ (36D)

հատ

2

18,333.33

36,666.67

11.

Գնդիկավոր փական ներքին

պարուրակավոր SS 316 1" Vector

հատ

4

3,666.67

14,666.67

12.

Գնդիկավոր փական ներքին

պարուրակավոր SS 316 1/2" Vector

հատ

4

1,916.67

7,666.67

13.

Ցածր ճնշման ռելե 0-8 bar

հատ

2

20,833.33

41,666.67

14.

Ճնշաչափ 0-10 bar

հատ

2

5,666.67

11,333.33

15.

Կոլեկտոր երեք տեղ DN 100

հատ

2

90,000.00

180,000.00

16.

Պոմպերի հենարան

հատ

1

70,833.33

70,833.33

17.

Կենտրոնախույս պոմպ Pedrollo 2

CP40/200

հատ

2

655,812.50

1,311,625.00

18.

Ղեկավարման վահանակ

հատ

1

420,000.00

420,000.00

19.

Բարձր ճնշման ռելե 0-16 բառ

հատ

2

35,000.00

70,000.00

20.

Փական բատերֆլայ LUG DN 65

Vector

հատ

4

11,000.00

44,000.00

21.

Հետադարձ կափույր երկփեղկ DN 65

Vector

հատ

2

7,333.33

14,666.67

22.

Կցաշուրթ DN 65 Vector

հատ

4

4,583.33

18,333.33

23.

Կցաշուրթ DN 100 Vector

հատ

8

6,250.00

50,000.00

24.

Փական բատերֆլայ LUG DN 100

Vecto

հատ

4

17,750.00

71,000.00

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 10-ի N 942-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ՇԱՀԱՄԻՐՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ՀԱՏՄԱՆ ԿԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 56 ՀԱՏՎԱԾԻ ԿՈՅՈՒՂԱԳԾԻ ԵՎ ԴԻՏԱՀՈՐԵՐԻ

 

N

Նկարագրությունը

Տրամագիծը (մմ)

Երկարությունը (գծմ)

Ընդհանուր
հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

1.

CH-8 մակնիշի պոլիէթիլենային

խողովակներ

400

290

24636994

2.

7 հատ դիտահոր

1000

-

7954700

3.

3 հատ դիտահոր

1500

-

1666536

4.

1 հատ դիտահոր

2000

-

1914889

Ընդհանուրը՝

36173119

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.08.2021, N 1390-Ա 28.08.2021, N 942-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան