Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-86-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.05.2005-01.01.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.20/30(402) Հոդ.573
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի մայիսի 4-ին


«ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-67) 4-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի «224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը փոխարինել «112000 դրամ» բառերով, իսկ «65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը` «32500 դրամ» բառերով,

բ) 2-րդ մասի «5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բառերը» փոխարինել «2500 դրամ» բառերով, իսկ «3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը` «1500 դրամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «և (կամ) արտարժույթով» բառերը և ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.

բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի երկրորդ պարբերությունը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. մայիսի 18
Երևան
ՀՕ- 86-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան