Գլխավոր տեղեկություն
Համար
N 770-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 770-Ա

 

«ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 6 մլրդ 940 մլն դրամ ընդհանուր արժողությամբ «Գիտահետազոտական կենտրոնի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


23.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 770-Ա որոշման

 

«ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության ռազմավարական գիտական ուղղությունների զարգացմանը, տեխնոլոգիական ոլորտում կիրառական լուծումների տրամադրմանը, կրթության, մասնագիտական ուսուցման զարգացմանը և գիտական նորարարությունների ստեղծմանը, ինչպես նաև ռազմավարական տեխնոլոգիաների մշակման, հետազոտման և զարգացմանը նպաստելու նպատակով գիտահետազոտական կենտրոնի ու լաբորատորիայի ստեղծում։

Կենտրոնը և լաբորատորիան հագեցված են լինելու բազմաթիվ գիտական ու կիրառական նշանակություն ունեցող սարքավորումներով, որտեղ իրականացվելու են գիտահետազոտական աշխատանքներ և ծրագրեր, ինչպես նաև մշակվելու են տարբեր գիտահետազոտական փորձանմուշներ։

Նախանշված գիտահետազոտական նպատակներին ծառայելուց հետո կենտրոնը և լաբորատորիան անհատույց կփոխանցվեն Հայաստանի Հանրապետությանը։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքեր և այլ պարտադիր վճարների արտոնություններից։

3.

Բարեգործը

«Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղամաս, շենք 6, բն. 22, ՀՎՀՀ՝ 00234033)

4.

Ծրագիրը կատարողը

«Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղամաս, շենք 6, բն. 22, ՀՎՀՀ՝ 00234033)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, քաղ. Երևան, Ալիխանյան եղբայրներ փողոց 2` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքում՝ գիտության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

6 մլրդ 940 մլն դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետությունը ի դեմս ՀՀ Կառավարության՝ համաձայն «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի սեպտեմբերի 20-ից 2046 թվականի դեկտեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների

նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Գիտահետազոտական լաբորատորիայի և կենտրոնի արտադրական ու վարչական

մասնաշենքի վերակառուցում, վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում՝ շուրջ  1 մլրդ 20 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը։

2. Գիտահետազոտական լաբորատորիայի և կենտրոնի գործունեության համար սարքավորումների ձեռք բերում և ներկրում՝ շուրջ 3,5 մլրդ դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

3. Գիտահետազոտական աշխատանքների և ծառայությունների պատվիրում, ինչպես նաև գիտահետազոտական փորձանմուշների մշակում՝ շուրջ 1,6 մլրդ դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2046 թվականի դեկտեմբերի 30-ը։

4. Կազմակերպական ծախսեր` կոմունալ վճարներ և գրասենյակային ծախսեր՝ շուրջ 820 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու ծառայությունների համառոտ

նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Շինարարական աշխատանքների իրականացում՝ շուրջ 612 մլն դրամ.

2. Շինանյութերի, գործիքների և պարագաների ձեռքբերում՝ շուրջ 408 մլն դրամ.

3. Անհրաժեշտ կահավորանքի ու սարքավորումների ձեռքբերում և ներմուծում՝ շուրջ 3,5 մլրդ դրամ.

4. Գիտահետազոտական աշխատանքների և ծառայությունների պատվիրում, ինչպես նաև գիտահետազոտական փորձանմուշների մշակում՝ շուրջ 1,6 մլրդ դրամ.

5. Կոմունալ վճարներ և գրասենյակային ծախսեր՝ շուրջ 820 մլն դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

1. կոմունալ ծախսեր` 750 մլն դրամ (ամսական 2,5 մլն դրամ),

2. գրասենյակային ծախսեր` 70 մլն դրամ (տարեկան 2,8 մլն դրամ),

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


23.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ