Գլխավոր տեղեկություն
Համար
N 522-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.06.2021-25.02.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.30/73(1628)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
25.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 522-Ա

 

«ԷՅ ԹԻ ՓԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 488,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


25.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 522-Ա որոշման

 

«Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքային և գյուղական համայնքներում բնապահպանական իրավիճակի բարելավում, շրջակա միջավայրի վերաբերյալ կրթական ծրագրերի իրականացում, անտառտնկման և ծառատունկի աշխատանքների իրականացում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան ծառատունկ ծրագիր» բարեգործական հիմնադրամ («Armenia tree project» Charitable Foundation (ATP)՝ Հայկական համագումարի անդամ կազմակերպություն – ԱՄՆ, 400 West

Cummings Park, Suite 3900, Woburn, MA 01801

4.

Ծրագիրը կատարողը

«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Արշակունյաց 57/5, իրավաբանական հասցեն` Տպագրիչների 9, բն 55, ՀՎՀՀ` 02554563):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն՝ բնապահպանության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

488,200,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի հուլիսի 10 -ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը:

9.

Միջոցառումների

նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների

ծավալը

1. Հիմնադրամի Մարգահովտի և Կարինի կրթական կենտրոններում դպրոցականների ու ուսուցիչների վերապատրաստման բնապահպանական դասընթացների, իրականացման համար

կոմունալ (ծրագրային) ծախսեր – 5,400,000 դրամ (տարեկան 1,800,000 դրամ), 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30 –ը:

2. Արագածոտնի մարզի Կարին, Արարատի մարզի Խաչփար և Լոռու մարզի Մարգահովիտ գյուղերում գործող՝ հիմնադրամին պատկանող տնկարաններում տնկանյութի աճեցման և կրթական դասընթացների անցկացման համար օժանդակ նյութերի (թաղարներ, արկղեր,

պոլիէթիլենային թաղանթ, արևապաշտպան և հակակարկտային ցանցեր, տորֆ, ոռոգման համակարգ, գրենական պիտույքներ, կենցաղային նյութեր և այլն) և ծառայությունների (ջրի,

էլեկտրականության և գազի մատակարարում) – 63,000,000 դրամ (տարեկան 21,000,000 դրամ), 2021 թվականի հուլիս 10-ից մինչև2024 թվականի հուլիսի 30-ը:

3. ՀՀ և ԱՀ քաղաքային և գյուղական համայնքներում ծառատունկի և անտառ տնկումների աշխատանքների իրականացում – 360,000,000 դրամ (տարեկան 120,000,000 դրամ): Յուրաքանչյուր տարի տնկվելու է 100-120 հա անտառ 360,000 հատ տնկի և 50,000-60,000 հատ ծառ՝

համայնքների համար: 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը.

4. Երկու հատ ջերմոցի ընդհանուր (2,016 քառ. մետր) ձեռքբերում և ներմուծում յուրաքանչյուրը 1,008 քառ. մետր: Ջերմոցները կառուցվելու են Կարին և Մարգահովիտ գյուղական համայնքներում հիմնադրամին պատկանող տնկարաններում ու ծառայելու են փակ արմատային

համակարգով տնկիների բազմացմանը - 35,000,000 դրամ: 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը:

5. Կազմակերպական ծախսեր – 24,800,000 դրամ, 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու

ծառայությունների

համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող

գինը

1. Երկու հատ ջերմոցի ընդհանուր (2,016 քառ. մետր) ձեռքբերում և ներմուծում, յուրաքանչյուրը` 1,008 քառ. մետր` 35,000,000 դրամ.

2. տնկանյութի աճեցման, կրթական դասընթացների համար օժանդակ նյութեր և կոմունալ ծախսեր-ձեռքբերում – 63,000,000 դրամ.

3. ծառատունկի և անտառ տնկումների աշխատանքների իրականացում - 360,000,000 դրամ.

4. Մարգահովտի և Կարինի կրթական կենտրոններ կոմունալ ծախսեր – 5,400,000 դրամ,

5. համակարգչային տեխնիկայի ձեռքբերում – 2,000,000 դրամ,

6. ֆինանսական գործունեության տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացում - 6,000,000 դրամ,

7. հաշվապահական հաշվառման ծառայության իրականացում - 7,500,000 դրամ

8. կոմունալ ծախսեր (Երևանի գրասենյակ) – 4,500,000 դրամ,

9. հեռախոսակապի ծառայություն – 4,800,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ընդամենը` 24,800,000 դրամ (3 տարվա համար)

1. ֆինանսական գործունեության տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացում - 6,000,000 դրամ,

2. համակարգչային տեխնիկայի ձեռքբերում – 2,000,000 դրամ,

3. հաշվապահական հաշվառման ծառայության իրականացում - 7,500,000 դրամ

4. կոմունալ ծախսեր (Երևանի գրասենյակ) – 4,500,000 դրամ,

5. հեռախոսակապի ծառայություն – 4,800,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար-ման մարմինների, այլ կազ-

մակերպությունների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Անտառային կոմիտե և «Հայանտառ» ՊՈԱԿ, ՀՀ մարզպետարանների հետ համատեղ անտառտնկման և ծառատունկի աշխատանքների իրականացում:

13.

Ծրագրի արդյունավետու-թյան նկատմամբ վերահսկո-ղության մեխանիզմների

նկարագրությունը

Բարեգործի կողմից իրականացվող պարբերական մշտադիտարկման միջոցով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

25.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ