Գլխավոր տեղեկություն
Համար
N 1248-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2021 թվականի N 1248-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման հավելվածի 26-րդ կետում «գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և (կամ) դոցենտի կոչում ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, կամ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, կամ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում ունեցող անձը» բառերը փոխարինել «այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2176-Ն որոշման հավելվածի 29-րդ կետում «գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և (կամ) դոցենտի կոչում ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, կամ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, կամ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում ունեցող անձը» բառերը փոխարինել «այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ» բառերով:

3. Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբեր 6-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2400-Ն որոշման հավելվածի 36-րդ կետում «այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան» բառերը փոխարինել «այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի N 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1718-Ն որոշման հավելվածի 24-րդ կետում «գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը» բառերը փոխարինել «այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք հանձնելու մասին» N 872-Ն որոշման N 1 հավելվածի 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«38. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ։»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 80-Ն որոշման N 1 հավելվածի 38-րդ կետում «որն ունի գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում» բառերը փոխարինել «որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 55-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«55. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:»:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1407-Ն որոշման N 1 հավելվածի 47-րդ կետում «ով ունի գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում» բառերը փոխարինել «որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետում «այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան» բառերը փոխարինել «այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 138-Ն որոշման N 1 հավելվածի 55-րդ կետում «ով ունի գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում» բառերը փոխարինել «որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 19-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 615-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետում «ով ունի գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում» բառերը փոխարինել «որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 660-Ն որոշման N 1 հավելվածի 55-րդ կետում «ով ունի գիտական աստիճան և գիտական կոչում» բառերը փոխարինել «որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ» բառերով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 771-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«57. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։»:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1031-Ն որոշման N 1 հավելվածի` 56-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«56. ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ։»:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 474-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«56. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:»:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և գույք տրամադրելու մասին» N 657-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետ շարադրել նոր խմբագրությամբ՝

«56. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:»:

17. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխությունների պետական գրանցումը օրենքով սահմանված կարգով։

18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


30.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան