Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-191-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.01.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.30/73(372) Հոդ.1522
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407) 4-րդ հոդվածում`

ա) առաջին պարբերության երրորդ թվարկման`

- «(հարկ վճարողի գործունեության)» բառերը փոխարինել «կամ ապահովադրի (այսուհետ` սույն օրենքի իմաստով հարկ վճարող), հարկ վճարողի գործունեության» բառերով,

- «այլ իրավական ակտերի» բառերից հետո ավելացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերը.

բ) երկրորդ պարբերության յոթերորդ թվարկումը «ուղղված հարկային» բառերից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերով.

գ) երկրորդ պարբերության ութերորդ թվարկման`

- «պետական և համայնքների բյուջեներ» բառերը փոխարինել «պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքների բյուջեներ» բառերով,

- «պարտադիր այլ վճարների» բառերից հետո ավելացնել «(այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածը «մարմինը հարկային» բառերից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «այլ իրավական ակտերի» բառերից հետո լրացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերով.

բ) 2-րդ կետը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերով.

գ) 3-րդ կետում`

- «հարկային» բառից հետո ավելացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը,

- «պետական և համայնքային բյուջեներ» բառերը փոխարինել «պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքների բյուջեներ» բառերով.

դ) 4-րդ կետի «հարկային հարցերին» բառերը փոխարինել «հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հարցերին» բառերով.

ե) 7-րդ կետը «հարաբերությունները» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների բնագավառը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների (այսուհետ` սույն օրենքի իմաստով հարկային պարտավորություն) գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.».

բ) 7-րդ կետի «բյուջեների» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքների բյուջեների» բառերով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը`

ա) «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով.

բ) «հարկ վճարողին» բառերից հետո լրացնել «(ապահովադրին)» բառով:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի 1-ին կետում`

- «պետական բյուջե» բառերը փոխարինել «պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեներ» բառերով,

- «հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ» բառերը փոխարինել «հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրությամբ» բառերով.

բ) 4-րդ մասի «ամբողջությամբ պետական բյուջե մուտքագրելուց (վերականգնելուց) հետո» բառերը փոխարինել «պետական բյուջե (պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե) մուտքագրելուն (վերականգնելուն) համամասնորեն» բառերով:

Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«7. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հանրապետական գործադիր կամ պետական այլ մարմինների կամ հիմնարկների վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հարկային մարմնին փոխանցվող գործառույթների հետևանքով հարկային մարմին փոխադրվող աշխատողների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի և 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դրույթները: Այդ աշխատողների հարկային ծառայության պաշտոնի նշանակումը իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով` փորձաշրջանով:»:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-191-Ն