Գլխավոր տեղեկություն
Համար
N 675-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 675-Ա

 

«ԵՎՐԱՍԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱՔՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ, ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 61,069,618 դրամ ընդհանուր արժողությամբ «Արաքսավան համայնքի նոր պոմպակայանի, ոռոգման ցանցի, էլեկտրակայանի և օդային գծի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 00843795) կողմից «Այ Էֆ ՓԻ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00125588) հետ 2021 թվականի ապրիլի 16-ին կնքված N Ա-11-21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 978,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 675-Ա որոշման

 

«ԱՐԱՔՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ, ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

1.

Ծրագրի նպատակը

Իրականացնել ՀՀ Արարատի մարզի Արաքսավան համայնքի 60 հա հողատարածքի ոռոգման համար նոր պոմպակայանի, նոր ոռոգման ցանցի, նոր էլեկտրակայանի և 6 կմ նոր օդային գծի կառուցման աշխատանքներ

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

- ՀՀ-ում Ճապոնիայի Հանրապետության դեսպանություն՝ Հայաստանի Հանրապետություն, 0037, քաղ․Երևան, Բաբայան փող, 23/4 շենք

- «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետություն, 0038, քաղ․Երևան, Լենինգրադյան 6, գր․ 17-18, ՀՎՀՀ` 00843795

- ՀՀ Արարատի մարզի Արաքսավան համայնք, ՀՎՀՀ` 04200976

4.

Ծրագիրը կատարողը

«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետություն, 0038, քաղ․Երևան, Լենինգրադյան 6, գր․ 17-18, ՀՎՀՀ 00843795

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Արաքսավան համայնք, բնագավառ՝ գյուղատնտեսություն

6.

Ծրագրի բյուջեն

Ամբողջ բյուջե – 61,069,618 դրամ

- ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորում՝ 41,474,838 դրամ,

- «Եվրասիա» ԲՀԿ ՝ 6,483,800 դրամ,

- Արաքսավան համայնք՝ 13,110,981 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Արաքսավանի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. մայիսի 21-ից մինչև 2022 թ․ մարտի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

2021 թ․ մայիսի 21-ից մինչև 2022 թ․ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ՀՀ Արարատի մարզի Արաքսավան համայնքի 60 հա հողատարածքի ոռոգման համար իրականացնել նոր պոմպակայանի, նոր ոռոգման ցանցի, նոր էլեկտրակայանի և 6 կմ նոր օդային գծի կառուցման աշխատանքներ։ Արժեքը՝ 61,069,618 դրամ՝

- նախատեսվում է իրականացնել ծրագրի նախագծման աշխատանքները՝ 3,750,000 դրամ, ժամանակահատվածը՝ մայիսի 21-մայիսի 31, 2021 թ․

- նախատեսվում է իրականացնել ծրագրի շինարարական աշխատանքների կատարումը՝ 53,953,218 դրամ, ժամանակահատված՝ հունիսի 2-նոյեմբերի 30, 2021 թ.

- նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայություն՝ 2,388,400 դրամ, ժամանակահատվածը՝ հունիսի 2 նոյեմբերի 30, 2021 թ․

- նախատեսվում է իրականացնել ծրագրի աուդիտորական ծառայություն՝ 978,000 դրամ, ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 2 -դեկտեմբերի 30, 2021 թ․ (հունվար ամսվանից մինչև մարտի 1, 2022 թ․ հաշվետվությունների պատրաստում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան համար)

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

- «Հազարաշեն» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել ծրագրի նախագծման աշխատանքները՝ 3,750,000 դրամ։

- «Փրայմ Փրոջեկտ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել ծրագրի շինարարական աշխատանքների կատարումը՝ 53,953,218 դրամ։

- «Վարդսա» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայություն՝ 2,388,400 դրամ։

- «Այ Էֆ Փի» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել ծրագրի աուդիտորական ծառայություն՝ 978,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Արարատի մարզպետարանի և Արաքսավան համայնքի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ