Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-186-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.04.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.30/73(372) Հոդ.1517
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածի 3-րդ մասում`

 

- երկրորդ պարբերության «հարկային պարտավորությունից» բառերը փոխարինել «հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունից» բառերով,

- երրորդ պարբերության «հարկային պարտավորություններ» բառերը փոխարինել «հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններ» բառերով,

- չորրորդ պարբերությունը «հարկ վճարողի» բառերից հետո լրացնել «(ապահովադրի)» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

 

ա) 2-րդ մասում`

- երկրորդ պարբերության «դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչության պետին» բառերը փոխարինել «, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին» բառերով,

- երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության կամ չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետին:».

բ) 3-րդ մասի «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների» բառերը փոխարինել «, պարզեցված հարկ վճարողների մոտ իրենց պատկանող ապրանքային մնացորդների, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագրքի վարման) ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ հարկային մարմինների կողմից չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

 

ա) 2-րդ մասի`

- երկրորդ նախադասությունը «մինչև տասն անընդմեջ աշխատանքային օր» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 1,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 100,0 մլն դրամ և ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 20 անընդմեջ աշխատանքային օր» բառերով,

- վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 1,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 100,0 մլն դրամ և ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած տնտեսավարող սուբյեկտների մոտ` 45 աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը):».

բ) 3-րդ մասի առաջին պարբերությունը «հարկ վճարողի դիմումի հիման վրա» բառերից հետո լրացնել «հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

ա) առաջին նախադասությունը «3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված» բառերից հետո լրացնել «և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման» բառերով.

բ) «թ» կետը «3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված» բառերից հետո լրացնել «և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-186-Ն