Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-60-Ն-16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2021
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.08.2021
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

            Ք. Երևան

      16 օգոստոսի 2021 թ.

ԲԴԽ-60-Ն-16

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ ՆՀ-81-Ա, հուլիսի 9-ի թիվ ՆՀ-165-Ա, հուլիսի 14-ի թիվ ՆՀ-170-Ա, թիվ ՆՀ-171-Ա, թիվ ՆՀ-172-Ա, թիվ ՆՀ-173-Ա, թիվ ՆՀ-178-Ա, հուլիսի 20-ի թիվ ՆՀ-187-Ա, թիվ ՆՀ-188-Ա, թիվ ՆՀ-189-Ա, թիվ ՆՀ-190-Ա հրամանագրերը, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2021 թվականի մայիսի 7-ի թիվ 01-Ա որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման Հավելված 2-ի 11-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե տվյալ տարվա ընթացքում արդեն իսկ ձևավորված դատական կազմի որևէ դատավոր նշանակվում է դատարանի նախագահի պաշտոնում, ապա մինչև տարվա ավարտը տվյալ դատական կազմի դատարանի նախագահ ընտրված դատավորին փոխարինում է տվյալ դատարանի նախկին նախագահը, և տվյալ դատական կազմը համարվում է նոր ձևավորված դատական կազմ: Դատարանի նախկին նախագահը և տվյալ տարվա ընթացքում արդեն իսկ ձևավորված՝ դատարանի նախագահ ընտրված դատավորի մասնակցությամբ դատական կազմը շարունակում են քննել միայն իրենց վարույթներում առկա անավարտ գործերը»:

2) Որոշման Հավելված 3-ի (այսուհետ՝ Հավելված) «ա» աղյուսակի 4-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Վազգեն Ռշտունի» բառերը փոխարինել «Տիգրան Սահակյան» բառերով,

3) Հավելվածի «ա» աղյուսակի 5-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակը լրացնել «Նորա Կարապետյան» բառերով,

4) Հավելվածի «ա» աղյուսակի 6-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Հովսեփ Բեդևյան» բառերը փոխարինել «Արա Բաբայան» բառերով,

5) Հավելվածի «ա» աղյուսակի 7-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Աղասի Դարբինյան» բառերը փոխարինել «Հրաչ Այվազյան» բառերով,

6) Հավելվածի «ա» աղյուսակի 10-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Հովհաննես Ավագյան» բառերը փոխարինել «Աննա Արզումանյան» բառերով,

7) Հավելվածի «ա» աղյուսակի 13-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Արթուր Մարգարյան» բառերը փոխարինել «Գոհարիկ Խաչատրյան» բառերով,

8) Հավելվածի «ա» աղյուսակի 14-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Գագիկ Հովհաննիսյան» բառերը փոխարինել «Գոռ Հարությունյան» բառերով,

9) Հավելվածի «ա» աղյուսակի 15-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Մուշեղ Հարությունյան» բառերը փոխարինել «Սուրեն Բաղդասարյան» բառերով,

10) Հավելվածի «ա» աղյուսակի 16-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Արման Կուրեխյան» բառերը փոխարինել «Սարգիս Արմենակյան» բառերով,

11) Հավելվածի «ա» աղյուսակի 17-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Վարդան Հարությունյան» բառերը փոխարինել «Արմիդա Ոսկանյան» բառերով,

12) Հավելվածի «ա» աղյուսակի 18-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Սամվել Գրիգորյան» բառերը փոխարինել «Նապոլեոն Օհանյան» բառերով,

13) Հավելվածի «ե» աղյուսակի 1-ին կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակը լրացնել «Արսեն Մկրտչյան» բառերով,

14) Հավելվածի «ե» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Նորա Կարապետյան» բառերը փոխարինել «Սլավիկ Թորոսյան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2021 թվական: