Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-184-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2005-01.01.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.30/73(372) Հոդ.1515
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519) 41-րդ հոդվածի 1-ին մասում «գործատուների և ֆիզիկական անձանց կողմից» բառերը փոխարինել «գործատուների և ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 42-րդ հոդվածի վերջին պարբերությունում «կառավարող» բառը փոխարինել «ձևավորող» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 43-րդ հոդվածում`

 

ա) վերնագրից հանել «կառավարումը և» բառերը.

բ) առաջին պարբերությունում «կառավարում» բառը փոխարինել «վարում» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 65-րդ հոդվածում`

 

ա) 1-ին մասի 1-ին կետում «կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից օրենքով» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը ապահովող լիազորված մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 3-րդ կետը և 2-րդ մասի 3-րդ կետը:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-184-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան