Գլխավոր տեղեկություն
Համար
N 1493-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1493-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.4» ենթակետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի (նաև թիմային) և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» N 925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) որոշման նախաբանը «Հայաստանի» բառից առաջ լրացնել «Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.4» ենթակետի`» բառերով.

2) որոշման N 3 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկների համար սահմանվում են պատվովճարներ` հետևյալ չափերով`

1) օլիմպիական խաղերի չեմպիոններին 300 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

2) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 200 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

3) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 150 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

4) շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին 200 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

5) շախմատի համաշխարհային օլիմպիադայում երկրորդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 140 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

6) շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 100 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

7) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 180 հազ. դրամ՝ երկու տարի ժամկետով, այնուհետև 100 հազ. դրամ՝ ցմահ.

8) շախմատի (նաև թիմային) և սամբոյի և նավամոդելային սպորտի աշխարհի առաջնության չեմպիոն դարձած մարզիկին՝ 100 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

9) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

10) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

11) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազ. դրամ, չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

12) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ, մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

13) Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազ. դրամ, չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

14) Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի, շախմատի աշխարհի առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով:

(Սույն հավելվածով նախատեսված այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից ստացել են սույն որոշմամբ նախատեսված վարձատրությունը կամ պատվովճարները, 19.03.20 N 332-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կստանան սույն որոշմամբ հաստատված կարգերով նախատեսված վարձատրության կամ պատվովճարի և իրենց ստացած վարձատրության կամ պատվովճարի գումարային տարբերությունը:)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. Պապիկյան

 

Երևան


16.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան