ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2021 թվականի N 1344-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 945-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 945-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանից հանել «, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի» բառերը.
2) որոշման 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և» բառերից հետո լրացնել «2017 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված կոնցեսիայի պայմանագրի հիման վրա,» բառերով.
3) որոշման 2-րդ կետում «տասնօրյա» բառը փոխարինել «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա» բառերով, իսկ «հանձնելու վերաբերյալ պայմանագրի կնքումը և» բառերը հանել:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
19.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|