Գլխավոր տեղեկություն
Համար
N 607-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 607-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «Ա. ԹԱԽՏԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՆԻՔԻ ԱՄՐԱՑՈՒՄ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 29,810,360 դրամ արժողությամբ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տանիքի ամրացում և արևային պանելների համակարգի նվիրաբերում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2021 թվականի հունիսի 15-ին կնքված՝ N 09062020/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինության տանիքի ամրացման ու արևային էլեկտրակայանի մատակարարման, տեղադրման և շահագործման հանձնման աշխատանքների իրականացում՝ 26,095,690 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 607-Ա որոշման

 

«Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տանիքի ամրացում և արևային պանելների համակարգի նվիրաբերում»

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

«Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության - Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա) համար արևային պանելների համակարգի ձեռքբերում, համապատասխան շինության տանիքի ամրացման աշխատանքների իրականացում և արևային համակարգի

տեղադրում՝ նվիրաբերման նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

«Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն - Բուսաբանական այգի (Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա) (Հայաստան, 0040, Երևան, Աճառյան փող., 1 շենք (Ավան վարչ. շրջան)՝ բնապահպանության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

29 810 360 (քսանինը միլիոն ութ հարյուր տասը հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն - Բուսաբանական այգի (Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա) (Հայաստան, 0040, Երևան, Աճառյան փող., 1 շենք (Ավան վարչ. շրջան):

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի հուլիսի 10-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի 01-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արևային էլեկտրասնուցման համակարգի միջոցով էլեկտրաէներգիա ստանալու նպատակով «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին (Բուսաբանական այգի) նախատեսվում է նվիրաբերել արևային պանելների համակարգ՝ նախապես իրականացնելով նաև տվյալ շինության տանիքի ամրացման աշխատանքներ 29 810 360 (քսանինը միլիոն ութ հարյուր տասը հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:

Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 10-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի 01-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է արևային պանելների համակարգի կառուցում՝ իրականացնելով նաև տվյալ շինության տանիքի ամրացման աշխատանքներ 29 810 360 (քսանինը միլիոն ութ հարյուր տասը հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակեր-

պական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի
N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ