Գլխավոր տեղեկություն
Համար
N 1159-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1159-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետով և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի (այսուհետ՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկ) ամենամյա պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել ընկերությանը ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում՝ Ներռեակտորային և տեխնոլոգիական վերահսկման համակարգի գործարկման-կարգաբերման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների գնման համար Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում գնումն իրականացվելու ընթացքում չեն կիրառվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «զ» պարբերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

3. Հաշվի առնելով գնային առաջարկների բարձր լինելու պատճառով բազմակի հրապարակված մրցույթների չկայացման հանգամանքը՝ թույլատրել ընկերությանը ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ռեակտորային բաժանմունքի պատասխանատու սպառիչների հովացման համակարգերի 1-ին և 2-րդ անցուղիների համար խողովակաշարերի և փականների և ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի թարմ միջուկային վառելիքի պահեստարանի կամրջաձև կախովի էլեկտրական երկհենարան միահեծան ամբարձիչի սարքավորումների մատակարարման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 40-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


16.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան