ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 5-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի աղյուսակի 13-րդ` «Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով.
«1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
2. | Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ | ԿՄ | Բ | - | Փ | Մ | - | Հ | Վ»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|