Basic information
Number
ՀՕ-536-Ն
Type
Օրենք
Act type
Base act (26.05.2003-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.425
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
11.04.2003
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
07.05.2003
Effective date
26.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի ապրիլի 11-ին

 

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-424, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«21) աջակցել առողջապահության զարգացմանը.»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) առաջին մասը «ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «, առողջապահական» բառով.

2) երկրորդ մասը «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «(բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. մայիսի 7
Երևան
ՀՕ-536-Ն