Գլխավոր տեղեկություն
Համար
N 1414-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2021 թվականի N 1414-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 322-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացա- կարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թվականների ծրագրի միջոցառումները հաստատելու մասին» N 322-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․1․1-ին կետով.

 

«

1.1.1․

Պետական սահմանի անցման կետերում առկա և արտաքին

տնտեսական գործունեության

սպասարկման կենտրոններում

նախատեսվող պետական մար-

մինների կողմից բիզնես գործըն-

թացների վերլուծության և կրկնությունների վերհանման նպատակով հսկողական գործառնություն-

ների վերլուծության իրականացման նպատակով փորձագիտական խմբի ստեղծում՝ շահագրգիռ

պետական մարմինների և, ըստ

անհրաժեշտության, անկախ

փորձագետների ներգրավմամբ

01.10.2021 թ․

«Փորձագիտական խումբ ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

».

 

2) 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

1.2.

«Մեկ կանգառ, մեկ պատուհան»

սկզբունքի ներդրման նպատակով էտալոնային մոդելի

ընտրության համար միջազգային փորձի ուսումնասիրման և

փորձագիտական խմբի համապատասխան վերլուծության

արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության

համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային

մոդելի ընտրություն

30.12.2021 թ․

«Հայաստանի Հանրապետության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

».

 

3) 1.3-րդ, 1.4-րդ և 1.5-րդ կետերի 3-րդ աղյուսակներում «31.08.2021 թ.» բառերը փոխարինել «30․12․2021 թ․» բառերով․

4) 1.6-րդ կետի 3-րդ աղյուսակում «30.12.2021 թ.» բառերը փոխարինել «31.05.2022 թ.» բառերով․

5) ուժը կորցրած ճանաչել 4.3-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

02.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2021 թվական: