Գլխավոր տեղեկություն
Համար
N 1290-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1290-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 6-րդ կետը «նախարարության հետ» բառերից հետո լրացնել «, եթե ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական ակտով դրանք սահմանված չեն» բառերով.

2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կազմակերպությանը սուբսիդիա հատկացվում է բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ (ԲՍԿ) հանդիսացող պետական մարմնի և կազմակերպության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա, ընդ որում՝ պետական մարմնի անունից սուբսիդիայի պայմանագիրը կնքում է մարմնի գլխավոր քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը:».

3) 8․1-ին կետում «տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմնի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «պայմանագիր կնքող պետական մարմնի գլխավոր քարտուղարի կամ աշխատակազմի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի միջև» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան