Գլխավոր տեղեկություն
Համար
N 533-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (09.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 533-Ա

 

«ՎԻԿՏՈՐԻԱ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Շտապ օգնություն Հայաստանին» շվեդական բարեգործական կազմակերպության կողմից «Վիկտորիա» մարդասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (5 տեղ, 82 արկղ, 2,568 կգ ընդհանուր քաշով, 3,500 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,750 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 08.07.21 N 571-Ա)

2. «Վիկտորիա» մարդասիրական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


25.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 533-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

(վերնագիրը խմբ. 08.07.21 N 571-Ա)

 

N

Ապրանքների նկարագրություն

Քաշ /կգ/

Արժեք /եվրո/

1

Մանկական քայլակ

6.7

40

2

Քայլակ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

10

85

3

Օրթեզներ

2.7

120

4

Գրենական պիտույքներ

16.8

100

5

Պատճենահանման սարք

80

200

6

Անվասայլակ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

197.8

600

7

Հենակներ

31.9

180

8

Քովիդ 19 նմուշառման հավաքածու

75.7

36

9

Մանկական տակդիրներ

149

160

10

Շնչառական դիմակներ

13

24.4

11

Գիպսե բինտեր

16.2

60

12

Հիգիենայի պարագաներ

3.8

80

13

Անվասայլակի անիվներ

4

120

14

Աթոռ-զուգարան

15.6

60

15

Առաջին բուժօգնության պարագա՝ Բետադին

0.84

87

16

Շամպուն

0.48

10

17

Դեզոդոր

3.4

52

18

Հագուստ

1940.1

1485.6

 

Ընդհանուր

2568

3500

(հավելվածը խմբ. 08.07.21 N 571-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան


25.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ