Գլխավոր տեղեկություն
Համար
N 1107-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2021 թվականի N 1107-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1851-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՍԷԴԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1851-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) հավելվածի 1-ին կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թուրքիա» բառից հետո լրացնել «Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Իսպանիա, Թաիվան, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Իրան, Հունաստան» բառերով.

2) 2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թուրքիա» բառից հետո լրացնել «Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Իսպանիա, Իտալիա, Թաիվան, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Իրան, Հունաստան» բառերով.

3) 3․1-ին կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թուրքիա» բառից հետո լրացնել «Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Իսպանիա, Թաիվան, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Իրան, Չինաստան» բառերով.

4) 3․2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թուրքիա» բառից հետո լրացնել «Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Իսպանիա, Թաիվան, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Իրան, Չինաստան» բառերով.

5) 4-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թուրքիա» բառից հետո լրացնել «Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Իսպանիա, Իտալիա, Թաիվան, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Իրան, Հունաստան» բառերով.

6) 5-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Չինաստան» բառից հետո լրացնել «Իրան, Թաիվան, Թուրքիա, Հունաստան» բառերով.

7) 6-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իրան» բառից հետո լրացնել «Չինաստան, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Իսպանիա, Իտալիա, Թաիվան, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Հունաստան» բառերով.

8) 7-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իրան» բառից հետո լրացնել «Չինաստան, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Իսպանիա, Իտալիա, Թաիվան, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Հունաստան» բառերով.

9) 8-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իրան» բառից հետո լրացնել «Չինաստան, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Իսպանիա, Իտալիա, Թաիվան, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Հունաստան» բառերով.

10) 9-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իրան» բառից հետո լրացնել «Չինաստան, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Իսպանիա, Իտալիա, Թաիվան, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Հունաստան» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ