Գլխավոր տեղեկություն
Համար
N 1551-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (09.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1551-Ա

    

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար, և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

      

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

   

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

  

   

     

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1551-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

   

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

4811419000

Ինքնակպչուն թղթե ժապավեններ` չտպագրված գլանափաթեթներով (Maskiոg Tape Jսmbօ Rօll)

1250 մմ-ից մինչև 1620 մմ լայնությամբ և 1500 մ-ից մինչև 2500 մ երկարությամբ, օգտագործվում է ինչպես կենցաղում, այնպես էլ շինարարական աշխատանքների ընթացքում

կգ

115750

Չինաստան

138575000

2.

3919900000

Ինքնակպչուն պոլիմերային թաղանթ՝ գլանափաթեթներով, չտպագրված, ոչ գրասենյակային (BՕPP Jսmbօ Rօll, Water based)

1260 մմ-ից մինչև 1620 մմ լայնությամբ և 3000 մ-ից մինչև 5000 մ երկարությամբ, օգտագործվում է ինչպես կենցաղում, այնպես էլ շինարարական աշխատանքների ընթացքում

կգ

208570

Չինաստան

152000000

3.

7607209000

Ալյումինե ինքնասոսնձվող նրբաթիթեղ, թղթյա հիմքով` գլանափաթեթներով, չտպագրված

1200 մմ լայնությամբ

կգ

25000

Արաբական Միացյալ Էմիրություններ

28500000

4.

3919900000

Երկկողմանի ինքնակպչուն պլ. թաղանթ` գլանափաթեթներով, չտպագրված, ոչ գրենական (Dօսbleside Tissսe Tape Jambօ Rօll)

1020 մմ x 1000 մ

կգ

10000

Չինաստան

9700000

5.

3919900000

Երկկողմանի ինքնակպչուն պլ. թաղանթ` գլանափաթեթներով, չտպագրված, ոչ գրենական (Dօսbleside Tape Jambօ Rօll)

1040 մմ /1060 մմ*200 մ

կգ

8900

Չինաստան

9980000

6.

7019590000

Ինքնակպչուն ցանցավոր ժապավեն` ապակե մանրաթելերից, գլանափաթեթներով

1 մ*500 մ, օգտագործվում է շինարարական աշխատանքների ընթացքում

կգ

120000

Չինաստան

168000000

7.

7019590000

Ցանցավոր ժապավեն` ապակե մանրաթելերից, գլանափաթեթներով

1 մ*40 մ/45 մ/48 մ/50 մ

կգ

42000

Չինաստան

37440000

8.

7410210000

Ինքնակպչուն պղնձյա նրբաթիթեղից ժապավեններ` գլանափաթեթներով

380 մմ x 33 մ

կգ

350

Չինաստան

2500000

9.

3919101200

Պոլիվինիլքլորիդե մեկուսիչ ժապավեն՝ ինքնասոսնձվող, գլանափաթեթներով, չտպագրված /PVC INSՍLATIՕN TAPE, FLAME RETARDANT/

1260 մմ x 9 մ/18 մ

կգ

10000

Չինաստան

12286000

10.

3814009000

Բարդ օրգանական լուծիչներ

10 կգ/15 կգ/20 կգ տարաներով, օգտագործվում են միայն ընկերության տպագրական աշխատանքների համար

կգ

150

Իտալիա

375000

11.

3920999000

Չտպագրված, միաշերտ պլ. թաղանթ՝ փաթեթավորման համար, գլանափաթեթներով

արտադրանքի փաթեթավորման համար նախատեսված թաղանթ

կգ

5500

Չինաստան

11000000

12.

4805938000

Ստվարաթուղթ՝ ոչ կավճապատ, չտպագրված, գլանափաթեթներով

ստվարաթղթե գլանի արտադրության համար

կգ

168000

Իտալիա

44000000

  

Ընդամենը

614356000

 (հավելվածը փոփ. 27.02.20 N 222-Ա, 02.04.20 N 475-Ա, 08.07.21 N 1108-Ա)     

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան