Գլխավոր տեղեկություն
Համար
N 1123-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

           

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

8 հուլիսի 2021 թվականի N 1123-Ա

  

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ, 685-րդ, 688-րդ հոդվածները և 590-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 28-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Երևան քաղաքի Կորյունի 14 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկում գտնվող Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ 2021 թվականի փետրվարի 9-ի դրությամբ 233 545 000 դրամ գնահատված շուկայական արժեքով (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը) 411.9 քառ. մետր մակերեսով հասարակական տարածքը և շենքին հատկացված հողամասից բաժնային մաս համարվող հողամասը (այսուհետ՝ գույք 1) փոխանակել Երևան քաղաքի Խանջյան փողոցի 19 շենքի 5 տարածք հասցեում գտնվող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող՝ 2021 թվականի հունիսի 15-ի դրությամբ 162 768 000 դրամ գնահատված շուկայական արժեքով (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը), 348.4 քառ. մետր մակերեսով հասարակական տարածքի և շենքին հատկացված հողամասից բաժնային մաս համարվող հողամասի (այսուհետ՝ գույք 2) հետ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն իրականացվող գույքի փոխանակման արդյունքում՝

1) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով փոխանցվող գույք 2-ն ամրացվում է կոմիտեին.

2) ընկերությունը պարտավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գույք 1-ի և գույք 2-ի գնահատված շուկայական արժեքների տարբերությունը՝ 70 777 000 դրամ վճարել պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր հաշվեհամարին, իսկ գույք 1-ի գնահատման ծառայությունների դիմաց սահմանված 55 428 դրամը (ներառյալ ավելացած արժեքի հարկի) վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական թիվ 1 բաժանմունքի 900018002981 հաշվեհամարին։

3. Կոմիտեի նախագահին`

1) ընկերության կողմից սույն որոշման 2 կետի 2-րդ ենթակետով սահմանված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող գույքի փոխանակության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի կնքման և դրանից բխող գույք 1-ի և գույք 2-ի իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ ապահովել գույք 1-ի և գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո գույքը 2-ը 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպությանը (գրանցման համար՝ 211.171.820992 , հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 19) (այսուհետ՝ կազմակերպություն)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով.

4) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել գույքի 2-ի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,

բ. կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,

գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

            

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

      

08.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան