Գլխավոր տեղեկություն
Համար
N 1030-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 08.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.06.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
24.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2021 թվականի N 1030-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանից հանել «և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը» բառերը:

2. Որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«10.

Հաստատել

շուրջօրյա խնամքի

հաստատություն-

ներում տարեց

խնամվողների

նկատմամբ

բռնության դեպքերի

հայտնաբերման,

կանխարգելման,

համապատասխան

մարմիններին

իրազեկման, ինչպես

նաև բռնության

ենթարկված

անձանց հետ սոցիալ-

հոգեբանական

աշխատանքների

իրականացման կարգ

Ընդունվել է ՀՀ

աշխատանքի և

սոցիալական

հարցերի

նախարարի

համապատաս-

խան հրաման

Նվազել են

տարեցների

նկատմամբ

բռնության

դեպքերը

շուրջօրյա

խնամքի

հաստատու-թյուններում

ՀՀ

աշխատանքի

և սոցիալական հարցերի

նախարարություն

ՀՀ ոստիկա-

նություն

2021 թ.

երկրորդ

կիսամյակ

Պետական

բյուջեից ֆինան-

սավորում չի

պահանջվում

».

 

2) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 12-րդ կետի՝

ա. «ակնկալվող անմիջական արդյունք» սյունակի 3-րդ կետում «ՀՀ ռազմական ոստիկանության 13 բաժնում, 3 բաժանմունքում և 1 զորամասում, տեղադրվել է 8 տեսախցիկ յուրաքանչյուրում» բառերը փոխարինել «ՀՀ ռազմական ոստիկանության 14 բաժնում, 3 բաժանմունքում և 1 զորամասում տեղադրվել են տեսախցիկներ` յուրաքանչյուրում 3-8 հաշվարկով` պայմանավորված ֆինանսական միջոցներով և այդ ստորաբաժանումների տարածքների առանձնահատկություններով» բառերով,

բ. «վերջնաժամկետ» սյունակի 3-րդ կետում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

4) 15-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

5) 16-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին» բառը փոխարինել «երկրորդ» բառով.

6) 17-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «2021 թ. առաջին» բառերը փոխարինել «2022 թ. երկրորդ» բառերով.

7) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«18.

Ստեղծել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներ ներկայացնելու մեխանիզմ, որը կերաշխավորի դիմողի պաշտպանությունը

ԶՈւ-ում ներդրվել է խոշտանգումների, անմարդկային կամ արժանա-պատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներ ներկայացնող անձի պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմ

Նվազել են ԶՈւում խոշտանգումների, անմարդկային կամ արժանա-պատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը

ՀՀ

պաշտպանության նախարարություն

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

2022 թ.

երկրորդ կիսամյակ

Պետական բյուջե

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

   

ՔԿՀ-ներում

ներդրվել է խոշտան-

գումների, անմարդկային կամ արժանա-պատվությունը

նվաստացնող

վերաբերմունքի

մասին հաղորդումներ ներկայացնող

անձի պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմ

Նվազել են ՔԿՀ-

ներում

խոշտանգումների, անմարդկային կամ

արժանա-պատվությունը

նվաստացնող

վերաբերմունքի

դեպքերը

ՀՀ

արդարադատության

նախարարություն

ՄԻԵԴ-ում ՀՀ

ներկայացուցչի

գրասենյակ

   
   

Հոգեբուժական

հաստատություններ

ում ներդրվել են

խոշտանգումների,

անմարդկային կամ

արժանապատվությո

ւնը նվաստացնող

վերաբերմունքի

մասին

հաղորդումներ

ներկայացնող անձի

պաշտպանությունը

երաշխավորող

մեխանիզմ

Նվազել են

հոգեբուժական

հաստատու-թյուններում

խոշտանգումների, անմարդկային

կամ

արժանա-պատվությունը

նվաստացնող

վերաբերմունքի

դեպքերը

ՀՀ

առողջապահության

նախարարություն

ՄԻԵԴ-ում ՀՀ

ներկայացուցչի

գրասենյակ

   
   

Երեխաների

խնամքի

հաստատություններ

ում ներդրվել են

խոշտանգումների,

անմարդկային կամ

արժանապատվությո

ւնը նվաստացնող

վերաբերմունքի

մասին

հաղորդումներ

ներկայացնող անձի

պաշտպանությունը

երաշխավորող

մեխանիզմ

Նվազել են

Երեխաների

խնամքի

հաստատու-թյուններում

խոշտանգումների, անմարդկային

կամ

արժանա-պատվությունը

նվաստացնող

վերաբերմունքի

դեպքերը

ՀՀ աշխատանքի և

սոցիալական

հարցերի

նախարարություն

ՄԻԵԴ-ում ՀՀ

ներկայացուցչի

գրասենյակ

 

».

 

8) 21-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին» բառը փոխարինել «երկրորդ» բառով.

9) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«22.

Օրենսդրությամբ հստակեցնել Ոստիկանության և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթները

1. Կատարել ուսումնասիրություն Ոստիկանության և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթների շրջանակներում առկա բացերի վերաբերյալ՝ միջազգային լավագույն չափանիշների տեսանկյունից 2. Ուսումնասիրության արդյունքներով մշակված օրենսդրական փոփոխություններն ընդունվել են

Նվազել են ազատությունից զրկված անձանց նկատմամբ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` համաձայնությամբ

ՀՀ դատական դեպարտամենտ՝ համաձայնությամբ

ՀՀ ոստիկանություն

2022 թ.

առաջին կիսամյակ

Պետական բյուջե

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

».

 

10) 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

11) 24-րդ կետի՝

ա. «ակնկալվող անմիջական արդյունք» սյունակի 2-րդ կետում «2» թիվը փոխարինել «1» թվով,

բ. «ակնկալվող անմիջական արդյունք» սյունակի 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

12) 25-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

13) 33-րդ կետի՝

ա. «համակատարող մարմին(ներ)» սյունակում «ՀՀ դատախազություն» բառերը փոխարինել «ՀՀ գլխավոր դատախազություն՝ համաձայնությամբ» բառերով,

բ. «վերջնաժամկետ» սյունակում «2021 թ. երկրորդ» բառերը փոխարինել «2022 թ. առաջին» բառերով.

14) 35-րդ կետի «ակնկալվող անմիջական արդյունք» սյունակից հանել «1. կատարվել է ուսումնասիրություն գույքի վրա կալանք դնելու միջոցառման՝ միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխանության տեսանկյունից» բառերը.

15) 42-րդ կետի գործողության «վերջնաժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

16) 47-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 47.1-ին կետով՝

 

«47.1  Ապահովել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքը

1. Կատարվել է ուսումնասիրություն՝ պարզելու ոլորտում առկա իրավական բացերը, դրանց լուծման միջոցները

2. Ընդունվել է անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների վերանայման և աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի ներդրման վերաբերյալ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշումը։

3. Ընդունվել է աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի վերաբերյալ օրենսդրությունը։

4. Ներդրվել է աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմը։

Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ հնարավորություն է ստացել իր վերաբերյալ որոշումները կայացնել անձամբ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` համաձայնությամբ

2022 թ. երկրորդ կիսամյակ

Պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում:

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ ».

 

17) 48-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին» բառը փոխարինել «երկրորդ» բառով.

18) 48-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 48.1-ին կետով՝

 

«48.1

Ապահովել Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված անձանց, հաշմանդամություն ստացած անձանց, զոհված, անհայտ կորած և գերության մեջ գտնվող անձանց և նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ պաշտպանության ծրագրերի իրականացում

1. Նշված անձանց հասանելի սոցիալական, հոգեբանական, բժշկական, իրավական աջակցության ծառայությունների կարիքները հավաքագրվել և ամբողջականացվել են:

 

2. Թիրախային աջակցության ծրագրերը մշակվել և իրականացվում

են:

Ապահովվել է անձանց, հաշմանդամություն ստացած անձանց, զոհված, անհայտ կորած և գերության մեջ գտնվող անձանց և նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարություն

       

2021-2022 թթ.

պարբերաբար

Պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում: ».

 

19) 54-րդ կետի «ակնկալվող անմիջական արդյունք» սյունակի 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

20) 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«56.

«Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված և միջազգային չափանիշներին համապատասխան գործելակերպերի բարելավում

1. Կատարվել է վերլուծություն

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենս-դրական ակտերի` միջազգային չափանիշներին համապա-տասխանության տեսանկյունից:

 

2. Ըստ ուսումնա-սիրության

արդյունքների՝ կատարվել են օրենսդրության փոփոխություններ:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում նվազել են հավաքների մասնակիցների իրավունքի խախտման, այդ թվում` նրանց նկատմամբ անհամաչափ

ուժի կիրառման դեպքերը:

 

Նվազել են հավաքները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտման դեպքերը:

ՀՀ

արդարա-դատության նախարա-րություն

ՀՀ

ոստիկանություն

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ համաձայնությամբ

2021 թ. երկրորդ կիսամյակ

Պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում:

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ».

 

21) 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«57.

1. Վերանայել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքների ազատության թեմայով վերապատրաստման ծրագրերը միջազգային չափորոշիչներին համապատասխան

1. Լրամշակվել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքների ազատության թեմայով վերապատրաստման ծրագրերը միջազգային չափորոշիչներին համապատասխան

Նվազել են ՀՀ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների իրավունքների խախտման դեպքերը

ՀՀ

ոստիկանություն

    

2021 թ. երկրորդ կիսամյակ

2020-2022թթ.

պարբերաբար

Պետական բյուջե

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ ».

2. Վերապատրաստումներ իրականացնել հավաքների ազատության թեմայով՝ միջազգային չափանիշների վերաբերյալ

Վերապատրաստվել է ոստիկանների 24%-ը:

 

22) 59-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 59.1-ին կետով՝

 

«59.1

Ռազմական գործողությունների արդյունքում հաշմանդամություն ստացած անձանց կրթության (այդ թվում՝ մասնագիտական) իրավունքի ապահովման համար ծրագրերի մշակում

Հաստատված ծրագիր, որը ներառում է նախնական (արհեստա-գործական), միջին մասնագիտական, բարձրագույն և ոչ ֆորմալ կրթության ոլորտները

Ստեղծվել են համապատասխան մեխանիզմներ ռազմական գործողու-թյունների արդյունքում հաշմանդամություն ստացած անձանց համար հասանելի մասնագիտական որակավորման կամ վերամաս-

նագիտացման համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-րություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա-րություն

2022 թ.

երկրորդ կիսամյակ

Պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում:

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ».

 

23) 69-րդ կետի «համակատարող մարմին(ներ)» սյունակը լրացնել «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» բառերով.

24) 70-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին եռամսյակ» բառերը փոխարինել «երկրորդ կիսամյակ» բառերով.

25) 74-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

26) 79-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին» բառը փոխարինել «երկրորդ» բառով.

27) 81-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին» բառը փոխարինել «երկրորդ» բառով.

28) 84-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

29) 86-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«86.

Բարելավել հանրակրթական և նախակրթական ուսումնական, ինչպես նաև երեխայի խնամքի և պաշտպանության հաստատու-թյուններում սանիտարական պայմանները

Հասցեագրվել են ՀՀ կրթական տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքներով վերհանված խնդիրները:

Նվազել են երեխայի` անվտանգ միջավայրում ապրելու և առողջության իրավունքի խախտման

դեպքերը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՀՀ

առողջապահության նախարարություն

 

ՀՀ ոստիկանություն

 

Երևանի քաղաքապետարան՝ համաձայնությամբ

 

ՀՀ

քաղաքաշինության կոմիտե

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` համաձայնությամբ

 

ՀՀ կրթության տեսչական մարմին

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակ

2020-2022 թթ.

պարբերաբար

Պետական բյուջե

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ »:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան