Գլխավոր տեղեկություն
Համար
N 209
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.08.2021-15.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.20/8(41)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.1998

040.0209.27.03.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
27 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 1998 թվականի N 209

քաղ. Երևան

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ եվ օտարվող ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 27.04.06 N 822-Ն, 23.07.15 N 800-Ն)

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մասնավորեցվող և օտարվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգը (կցվում է):

(1-ին կետը լրաց. 27.04.06 N 822-Ն, 23.07.15 N 800-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 06.11.08 N 1280-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել ավարտված եռամսյակի վերջին օրվա դրությամբ գործող թանկարժեք մետաղների բացթողման գները:

(3-րդ կետը փոփ. 17.02.01 N 117, փոփ. 23.07.15 N 800-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 8-ի N 34, 1996 թվականի օգոստոսի 6-ի N 242, 1996 թվականի օգոստոսի 26-ի N 270 որոշումների խմբագրությամբ) որոշումը:

(4-րդ կետը փոփ. 17.11.98 N 714)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 27-ի N 209 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մասնավորեցվող եվ օտարվող պետական գույքի հաշվեկշռային ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ մեթոդով գնահատման

(վերնագիրը լրաց. 27.04.06 N 822-Ն, 23.07.15 N 800-Ն)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգը:

(1-ին կետը խմբ. 31.07.01 N 695, լրաց. 27.04.06 N 822-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լուծարվող իրավաբանական անձանց գույքը, ինչպես նաև օտարվող պետական գույքը կարող է գնահատվել սույն կարգով սահմանված կարգով:

(2-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, լրաց. 23.07.15 N 800-Ն)

 

II. Մասնավորեցվող պետական գույքի գնահատումը

 

3. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասի) գնահատման ժամանակ գնահատման են ենթակա իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլված`

ա) ակտիվները, այդ թվում`

ոչ ընթացիկ ակտիվներ (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ, բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ, այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, հետաձգված հարկային ակտիվներ, այլ ոչ ընթացիկ ակտիվներ),

ընթացիկ ակտիվներ (նյութեր, աճեցվող և բտվող կենդանիներ, արագամաշ առարկաներ, անավարտ արտադրություն, արտադրանք. ապրանքներ, տրված ընթացիկ կանխավճարներ, դեբիտորական պարտքեր՝ վաճառքների գծով, կարճաժամկետ դեբիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով, այլ դեբիտորական պարտքեր, ընթացիկ ֆինանսական ներդրումներ, դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, այլ ընթացիկ ակտիվներ).

բ) պարտավորությունները, այդ թվում`

ոչ ընթացիկ պարտավորություններ (երկարաժամկետ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկեր և փոխառություններ, հետաձգված հարկային պարտավորություններ, ակտիվներին վերաբերող շնորհներ, ոչ ընթացիկ պահուստներ, այլ ոչ ընթացիկ պարտավորություններ),

ընթացիկ պարտավորություններ (կարճաժամկետ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկեր, կարճաժամկետ փոխառություններ, կրեդիտորական պարտքեր` գնումների գծով, ստացված ընթացիկ կանխավճարներ, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` սոցիալական ապահովագրության գծով, կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին), այլ կրեդիտորական պարտքեր, եկամուտներին վերաբերող շնորհներ, ընթացիկ պահուստներ, այլ ընթացիկ պարտավորություններ):

(3-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, փոփ. 06.11.08 N 1280-Ն, 08.11.07 N 1318-Ն)

4. Հիմնական միջոցները ենթակա են գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից, ընդ որում, հիմնական միջոցի գնահատման և մասնավորեցման կամ օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու դեպքում հիմնական միջոցը ենթակա է կրկին գնահատման` սույն կետով սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 17.02.01 N 117, խմբ. 31.07.01 N 695, փոփ. 27.04.06 N 822-Ն, խմբ. 06.11.08 N 1280-Ն, լրաց. 23.04.09 N 433-Ն)

4.1. Մասնավորեցման և օտարման ենթակա՝ ամբողջությամբ ամորտիզացված՝ շահագործումից դուրս բերված հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը սահմանվում է դրանց սկզբնական արժեքի 30 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս, քան ջարդոնի արժեքը, եթե տվյալ գույքը հնարավոր չէ գնահատել սույն կարգով սահմանված մեթոդներով:

(4.1-ին կետը լրաց. 02.08.12 N 963-Ն, 23.07.15 N 800-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 06.11.08 N 1280-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 06.11.08 N 1280-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 06.11.08 N 1280-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 06.11.08 N 1280-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 06.11.08 N 1280-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 06.11.08 N 1280-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 06.11.08 N 1280-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 06.11.08 N 1280-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 06.11.08 N 1280-Ն)

14. Անշարժ գույքը ենթակա է գնահատման` «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Անշարժ գույքի` սույն կետի համաձայն գնահատումը կիրառվում է բացառապես իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը գնահատելու նպատակով և չի կարող հիմք հանդիսանալ իրավաբանական անձի հաշվապահական հաշվառման ժամանակ ակտիվների ճանաչման, դրանց արժեքի, ամորտիզացիոն մասհանումների ժամկետի և չափի որոշման համար:

Անշարժ գույքի գնահատման պահի և մասնավորեցման կամ օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացման միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու դեպքում անշարժ գույքը ենթակա է կրկին գնահատման` սույն կետով սահմանված կարգով:

(14-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 27.04.06 N 822-Ն, 05.04.07 N 549-Ն, 23.04.09 N 433-Ն, փոփ. 23.07.15 N 800-Ն)

15. «Ոչ նյութական ակտիվների», «բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների», «այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների», «հետաձգված հարկային ակտիվների» և «այլ ոչ ընթացիկ ակտիվների» գնահատված մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է:

(15-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)

16. (16-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, ուժը կորցրել է 27.04.06 N 822-Ն):

17. Ընթացիկ ակտիվների (բացառությամբ նյութերի, աճող և բտվող կենդանիների, արագամաշ առարկաների, անավարտ արտադրության, արտադրանքի և ապրանքների) գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը, իսկ նյութերը, աճող և բտվող կենդանիները, արագամաշ առարկաները, անավարտ արտադրությունը, արտադրանքը և ապրանքները գնահատվում են շուկայական մեթոդով:

(17-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 23.07.15 N 800-Ն)

18. Հաշվեկշռի «նյութեր» տողում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքներից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված` գնահատման պահին գործող թանկարժեք մետաղների և քարերի բացթողման գներով հաշվարկված արժեքից առավելագույնը:

(18-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, փոփ. 23.07.15 N 800-Ն)

19. Պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:

(19-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)

20. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասի) գնահատված մեծությունը որոշվում է ակտիվների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծությունը նվազեցնելով պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ)՝ բացառությամբ հաշվապահական հաշվեկշռի «Ակտիվներին վերաբերող շնորհներ» տողում արտացոլված` պետության կողմից օրենքի ուժով անհատույց տրամադրված հողամասերի արժեքի գնահատված մեծության չափով: Եթե հաշվեկշռում արտացոլված են սառեցված գումարներ (հաշվարկային հաշվում, դրամարկղում և արտարժութային հաշվում), ապա դրանց հետ կապված հարցերը յուրաքանչյուր առանձին ընկերության համար կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(20-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, լրաց. 05.04.07 N 549-Ն, փոփ. 06.11.08 N 1280-Ն)

 

III. Գույքի առանձին տարրերի գնահատումը

 

21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի II գլխով սահմանված կարգով, ընդ որում՝ իրավաբանական անձանց գույքի կազմում չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

(21-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, լրաց. 05.04.07 N 549-Ն, փոփ. 06.11.08 N 1280-Ն, խմբ. 29.07.21 N 1238-Ն)

(29.07.21 N 1238-Ն որոշումն ունի անցումային դրույթ)

 

IV. Գույքի գնահատման արդյունքների ձեվակերպումը

 

22. Սույն կարգի համաձայն մասնավորեցվող պետական գույքի գնահատման արդյունքները գնահատման մասին հաշվետվության հիման վրա ձևակերպվում են համապատասխան ակտերով (NN 1-6 ձևերը կցվում են) և եզրափակիչ ակտով (N 7 ձևը կցվում է), որոնք ստորագրվում են գնահատողի (գնահատողների) և հաստատվում գնահատող կազմակերպության կողմից:

(22-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, փոփ. 27.04.06 N 822-Ն, լրաց. 06.11.08 N 1280-Ն)

23. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալները կազմվում են իրավաբանական անձի գտնվելու վայրում, գնահատման են ներկայացվում համապատասխան նախարարության, գերատեսչության, տարածքային կառավարման պետական մարմնի կողմից: Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքներն ստորագրում են իրավաբանական անձի տնօրենը (պետական կառավարչական հիմնարկների դեպքում` աշխատակազմի ղեկավարը) և գլխավոր հաշվապահը (պետական կառավարչական հիմնարկների դեպքում` ֆինանսական և հաշվապահական հաշվառում իրականացնող ստորաբաժանման ղեկավարը):

(23-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, լրաց. 06.11.08 N 1280-Ն)

24. Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

(24-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, փոփ. 23.07.15 N 800-Ն)

(կարգը խմբ. 31.07.01 N 695)

 

Ձև N 1

ԱԿՏ  N_0 1____

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ) ԳՆԱՀԱՏՄԱՆ

___________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)
____________________________________________________________________      

(հազ. դրամ)

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Սկզբնական 
(վերագնահատված)
արժեքը 

Գնահատված
մեծությունը

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

1.

Կառուցվածքներ և փոխանցող
հարմարանքներ (բացառությամբ
անշարժ գույքի)

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

ա) մինչև 70 % մաշվածքով

 

 

 

 

բ) 70 % և ավելի մաշվածքով

 

 

 

 

 

2.

Մեքենաներ և սարքավորումներ

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

ա) մինչև 70 % մաշվածքով       

 

 

 

 

բ) 70 % և ավելի մաշվածքով

 

 

 

 

 

3.

Տրանսպորտային միջոցներ

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

ա) մինչև 70 % մաշվածքով       

 

 

 

 

բ) 70 % և ավելի մաշվածքով

 

 

 

 

 

4.

Արտադրական, տնտեսական
գույք, գործիք և այլ

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

ա) մինչև 70 % մաշվածքով

 

 

 

 

բ) 70 % և ավելի մաշվածքով

 

 

 

 

 

5.

Բանող և մթերատու անասուններ

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

ա) մինչև 70 % մաշվածքով

 

 

 

 

բ) 70 % և ավելի մաշվածքով

 

 

 

 

 

6.

Շահագործման մեջ չգտնվող
հիմնական միջոցներ
(բացառությամբ անշարժ գույքի)

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

ա) մինչև 70 % մաշվածքով

 

 

 

 

բ) 70 % և ավելի մաշվածքով

 

 

 

 

 

  Ընդամենը

 

 

 

 

Գնահատող (գնահատողներ)

____________________
(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 ___________________
(ստորագրությունը)

__________________
(ստորագրությունը)

__________________
(ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար

____________________
(անունը, ազգանունը)

____________________
(ստորագրությունը)

_____ __________________ 200 թ.

(ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն)

Ձև 2

ԱԿՏ N 02

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ*

 

__________________________________________________________

(ընկերության կամ օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն)

 

 (հազ. դրամ)

NN

ը/կ

Անվանումը

Ընդհանուր մակերեսը (քառ. մետր)

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված հատկացված

հողամասի գնահատված շուկայական արժեքը (լրացվում է առանձին գնահատված լինելու

դեպքում)

Հատկացված հողամասի ընդհանուր մակերես

(քառ. մետր) և տվյալ պահին

գործող

կադաստրային

արժեքը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

7

8

1.

Շենքեր և շինություններ` հատկացված հողամասի նկատմամբ

իրավունքներով հանդերձ

           

2.

Կառուցվածքներ և փոխանցող

հարմարանքներ

           

3.

Բազմամյա տնկարկներ` հատկացված հողամասի նկատմամբ իրավունքներով

հանդերձ

           

4.

Շահագործման մեջ չգտնվող անշարժ գույք՝ հատկացված հողամասի նկատմամբ

իրավունքներով հանդերձ

           

5.

Չկառուցապատված

հողամասեր**

           
 

Ընդամենը՝

           

 

* Ակտը լրացվում է` համաձայն անշարժ գույքի գնահատման մասին հաշվետվության:

**Ակտը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի առկայության դեպքում:

Գնահատող (գնահատողներ)՝

 __________________

(ստորագրությունը)

__________________

(անունը, ազգանունը)

 

 __________________

(ստորագրությունը)

__________________

(անունը, ազգանունը)

 

 __________________

(ստորագրությունը)

__________________

(անունը, ազգանունը)

     
Գնահատող կազմակերպության ղեկավար՝

 __________________

(ստորագրությունը)

__________________

(անունը, ազգանունը)

«_____» ___________________ 20   թ.

(ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն, 05.04.07 N 549-Ն, 29.07.21 N 1238-Ն)

(29.07.21 N 1238-Ն որոշումն ունի անցումային դրույթ)

Ձև N 3

Ա Կ Տ  N_0 3____

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

_____________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)

         (հազ. դրամ)

 NN
ը/կ

Անվանումը

Հաշվեկշռային
արժեքը

Գնահատված
մեծությունը

Ծանոթա-
գրություն

1

2

4

5

7

 

1.

Ոչ նյութական
ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը 

 

 

 

Գնահատող (գնահատողներ) ____________________

(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 ___________________
(ստորագրությունը)

__________________(ստորագրությունը)

__________________
(ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար

____________________
(անունը, ազգանունը)

____________________
(ստորագրությունը)

_____ __________________ 200 թ.

(ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն)

 

Ձև N 4

Ա Կ Տ  N_0 4___

 

ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

_____________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)

         (հազ. դրամ)

NN
ը/կ

Անվանումը

Հաշվեկշռային
արժեքը

Գնահատված
մեծությունը

Ծանոթա-
գրություն

1

2

4

5

7

 

1.

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ   

 

 

 

2.

Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ

 

 

 

3.

Հետաձգված հարկային ակտիվներ

 

 

 

4.

Այլ ոչ ընթացիկ  ակտիվներ,

այդ թվում`

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

Ընդամենը

 

 

 

Գնահատող (գնահատողներ) ____________________

(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 ___________________
(ստորագրությունը)

__________________
(ստորագրությունը)

__________________
(ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար

____________________
(անունը, ազգանունը)

____________________
(ստորագրությունը)

_____ __________________ 200 թ.

(ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն)

 

Ձև N 5

Ա Կ Տ  N  0 5

 

ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

_____________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)

         (հազ. դրամ)

 NN
ը/կ

Անվանումը

Հաշվեկշռում
արտացոլված
տողի
համարը 

Հաշվեկշռային
արժեքը

Գնահատված
մեծությունը

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

1.

Նյութեր

090

 

 

*

2.

Աճեցվող և բտվող կենդանիներ

100

 

 

 

3.

Արագամաշ առարկաներ

110

 

 

 

4.

Անավարտ արտադրություն 

120

 

 

 

5.

Արտադրանք

130

 

 

 

6.

Ապրանքներ

140

 

 

 

7.

Տրված ընթացիկ կանխավճարներ

150

 

 

 

8.

Դեբիտորական պարտքեր` վաճառքների գծով

160

 

 

 

9.

Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր`
ՀՀ պետական բյուջեի գծով 

170

 

 

 

10.

Այլ դեբիտորական պարտքեր 

180

 

 

 

11.

Ընթացիկ ֆինանսական ներդրումներ

190

 

 

 

12.

Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ

200

 

 

 

13.

Այլ ընթացիկ ակտիվներ, այդ թվում`

210

 

 

 

14.

 

211

 

 

 

15.

 

212

 

 

 

16.

Ընդամենը` ընթացիկ
ակտիվներ

 

 

 

 

* Նյութերում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի արժեքը ներառված է նյութերի գնահատված մեծության մեջ, որի հաշվարկը նշված է սույն ձևին կից հավելվածում:

 

Գնահատող (գնահատողներ) ____________________

(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 ________________
(ստորագրությունը)

______________________
(ստորագրությունը)

______________________
(ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար

____________________
(անունը, ազգանունը)

____________________
(ստորագրությունը)

_____ __________________ 200 թ.

(ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն)

 

Ձև N 6

Ա Կ Տ  N  0 6

 

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ) ԳՆԱՀԱՏՄԱՆ

_____________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)

(հազ. դրամ)

NN
ը/կ

Անվանումը

Հաշվեկշռում
արտացոլված
տողի համարը

Հաշվեկշռային
արժեքը

Գնահատված
մեծությունը

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

 

I.

Ոչ ընթացիկ պարտավորություններ

 

 

 

 

1.

Երկարաժամկետ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկեր և փոխառություններ 

310

 

 

 

2.

Հետաձգված հարկային
պարտավորություններ 

320

 

 

 

3.

Ակտիվներին վերաբերող շնորհներ

330

 

 

 

4.

Ոչ ընթացիկ պահուստներ 

340

 

 

 

5.

Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ
այդ թվում`

350

 

 

 

6.

 

351

 

 

 

7.

Ընդամենը` ոչ ընթացիկ պարտավորություններ

 

 

 

 

 

II.

Ընթացիկ պարտավորություններ

 

 

 

 

1.

Կարճաժամկետ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկեր  

370

 

 

 

2.

Կարճաժամկետ փոխառություններ 

380

 

 

 

3.

Կրեդիտորական պարտքեր` գնումների գծով 

390

 

 

 

4.

Ստացված ընթացիկ 
կանխավճարներ 

400

 

 

 

5.

Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր
ՀՀ պետական բյուջեին

410

 

 

 

6.

Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով

420

 

 

 

7.

Կրեդիտորական պարտքեր`
աշխատավարձի և
աշխատողների այլ
կարճաժամկետ
հատուցումների գծով 

430

 

 

 

8.

Կարճաժամկետ
կրեդիտորական պարտքեր
մասնակիցներին
(հիմնադիրներին)

440

 

 

 

9.

Այլ կրեդիտորական պարտքեր 

450

 

 

 

10.

Եկամուտներին վերաբերող շնորհներ 

460

 

 

 

11.

Ընթացիկ պահուստներ 

470

 

 

 

12.

Այլ ընթացիկ պարտավորություններ
 այդ թվում`

480

 

 

 

13.

 

481

 

 

 

14.

 

482

 

 

 

15.

 

483

 

 

 

16.

Ընդամենը ընթացիկ պարտավորություններ

 

 

 

 

 

 

Ընդամենը. I+II

 

 

 

 

Գնահատող (գնահատողներ) ____________________

(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 ___________________
(ստորագրությունը)

_________________________
(ստորագրությունը)

_________________________
(ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար

____________________
(անունը, ազգանունը)

____________________
(ստորագրությունը)

_____ __________________ 200 թ. 

(ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն)

 

Ձև N 7

 

Ե Զ Ր Ա Փ Ա Կ Ի Չ  Ա Կ Տ  N  0 7

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Գնահատող (գնահատողներ)

____________________

___________________

 

___________________

կատարեց (կատարեցին) գնի որոշման եզրափակիչ գնահատումը, ըստ որի`

(հազ. դրամ)

NN
ը/կ
Ակտիվները և պարտավորությունները Գնահատված
մեծությունը

Հիմնավորումը
(ակտերի
համարները)

1

2

3

4

1.

Հիմնական միջոցներ (բացառությամբ անշարժ գույքի)

 

ակտ  N 01

2.

Անշարժ գույք

 

ակտ  N 02

3.

Ոչ նյութական ակտիվներ

 

ակտ  N 03

4.

Այլ ոչ ընթացիկ ակտիվներ

 

ակտ  N 04

5.

Ընթացիկ ակտիվներ

 

ակտ  N 05

 

 Ընդամենը` ակտիվների գնահատված մեծություն

 

ակտ  N 06

6.

Պարտավորություններ (ոչ ընթացիկ
և ընթացիկ) (ակտիվներից հանվող)

 

 

 

Գնահատված մեծություն

 

 

      
Գնահատող (գնահատողներ) ____________________

(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 

___________________
(անունը, ազգանունը)

 ___________________
(ստորագրությունը)

__________________(ստորագրությունը)

__________________
(ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար

____________________
(անունը, ազգանունը)

____________________
(ստորագրությունը)

_____ __________________ 200 թ. 

(ձևը խմբ. 31.07.01 N 695, 27.04.06 N 822-Ն)

 

(կարգը  լրաց. 19.09.98 N 590, փոփ. 17.02.01 N 117,  խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, լրաց., փոփ., խմբ. 27.04.06 N 822-Ն, խմբ., լրաց. 05.04.07 N 549-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն, փոփ., խմբ., լրաց. 06.11.08 N 1280-Ն, լրաց., խմբ. 23.04.09 N 433-Ն, լրաց. 02.08.12 N 963-Ն, լրաց., փոփ., խմբ. 23.07.15 N 800-Ն, խմբ. 29.07.21 N 1238-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան