ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 472-Ա
«ՄԵՆՔ ԵՆՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Ստրասբուրգի «Հայորդի» միավորման կողմից «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (159 տեղ, 4,160 կգ ընդհանուր քաշով, 3,890 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 28.06.21 N 541-Ա)
2. «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
11.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 472-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
Ապրանք |
Քանակ |
Քաշ (կգ) |
Միավորի արժեք (եվրո) |
Ընդհանուր արժեք (եվրո) |
Բժշկական աթոռ |
10 |
150 |
20 |
200 |
Չմոտորիզացված հիվանդանոցային մահճակալ |
22 |
1380 |
60 |
1320 |
Ներքնակ |
17 |
340 |
10 |
170 |
Բժշկական սեղան |
10 |
400 |
20 |
200 |
Մեծահասակների օգտագործած հագուստ |
100 |
1890 |
20 |
2000 |
Ընդամենը |
159 |
4,160 |
3,890 |
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
Նկարագիրը |
Քանակը |
Քաշը (կգ) |
Ընդամենը (եվրո) |
Շահառուները |
Բժշկական աթոռ |
10 |
150 |
200 |
2 հատ՝ պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն |
8 հատ՝ Դավիդյանց լաբորատորիաներ | ||||
Չմոտորիզացված հիվանդանոցային մահճակալ |
22 |
1380 |
1320 |
17 հատ` Տավուշի մարզի «Արծվաբերդի ԱԿ» ՊՈԱԿ |
5 հատ` «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, ք․Էջմիածին | ||||
Ներքնակ |
17 |
340 |
170 |
17 հատ` Տավուշի մարզի «Արծվաբերդի ԱԿ» ՊՈԱԿ |
Բժշկական սեղան |
10 |
400 |
200 |
17 հատ` Տավուշի մարզի «Արծվաբերդի ԱԿ» ՊՈԱԿ |
Մեծահասակների հագուստ օգտ. |
100 |
1890 |
2000 |
Արաբկիր վարչական շրջանի թաղապետարան |
(հավելվածը խմբ. 28.06.21 N 541-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
11.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |