Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-140-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (07.01.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1461
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունվարի 1998 թվականի, ՀՕ-186) 18-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իգ» և «իդ» ենթակետերով`

«իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար

2

իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար

10».

բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» և «ժթ» ենթակետերով`

«ժը) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար

2

ժթ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար

10».

գ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» և «ժէ» ենթակետերով`

«ժզ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար

2

ժէ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար

10».

դ) 4-րդ կետում`

1. «է» ենթակետից հանել «և վկայական տալու» բառերը.

2. «թ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

«ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից

ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 10». 

3. «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժե) նշանի միջազգային գրանցման կամ տարածքային

ընդարձակման հայտ ներկայացնելու համար

50».

4. երկրորդ «իա» ենթակետը համարել «իբ» ենթակետ.

5. «իբ» ենթակետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ «իգ» և «իդ» ենթակետեր`

«իգ) ապրանքային նշանի հայտը զատելու մասին դիմում ներկայացնելու համար

10

իդ) ապրանքային նշանի գրանցումը բաժանելու մասին դիմում ներկայացնելու

համար

15»:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «ժէ»-«ի» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժգ»-«ժզ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժա»-«ժդ» ենթակետերով նախատեսված տուրքերը» բառերը փոխարինել «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժգ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժա»-«ժե» ենթակետերով նախատեսված տուրքերը» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-140-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան