Գլխավոր տեղեկություն
Համար
N 201-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (26.06.2021-09.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.03.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2019 թվականի N 201-Լ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 24.06.21 N 1031-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 44-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը խմբ. 24.06.21 N 1031-Լ)

2. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2020 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։

(2-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ մշակել և մինչև սույն թվականի հուլիսի 7-ը ներկայացնել սույն որոշման 2-րդ կետում նշված վարկերի համար բյուջետային երաշխիքի տրամադրման կարգը։

(3-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)

           

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 14

Երևան

      

     

        

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 28-ի N 201-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 24.06.21 N 1031-Լ)

   

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

             

1. Գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերությունը հանդիսանում է գյուղատնտեսական հումքի երաշխավորված իրացման և վերարտադրության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը և տնտեսության այդ ոլորտի զարգացման մակարդակը մեծապես պայմանավորում է գյուղատնտեսության զարգացումը:

2. Գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերությունը հանրապետության արդյունաբերության առաջատար ճյուղերից է, վերջինիս տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքի մեջ 2017 թվականի տվյալներով կազմել է 34.7 տոկոս, իսկ մշակող արդյունաբերությունում՝ 55.5 տոկոս:

3. Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնք կապված են առկա հզորությունների լիարժեք օգտագործման, մթերումների կազմակերպման, մթերված հումքի դիմաց ժամանակին վճարման, տեխնիկական վերազինման, մրցունակության, շուկայահանման, գյուղատնտեսական հումք արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների հաստատման և այլնի հետ:

4. Նշված խնդիրների լուծման արդյունավետ ուղղություններից է գյուղատնտեսական հումքի մթերումների կազմակերպման նպատակով մատչելի պայմաններով վարկավորումը, որը պայմաններ կստեղծի պտուղբանջարեղենի, խաղողի, կաթի և գյուղատնտեսական կենդանիների արժեշղթաների կայացման և զարգացման համար:

(4-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրով մեկնարկել է պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման գործընթացը։

6. 2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում այն շարունակվել է ընդլայնված ծավալներով:

 

I. ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

7. Գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության կազմակերպությունները վերազինման և շրջանառու միջոցների համալրման կարիքները սեփական ազատ միջոցների սղության կամ բացակայության պատճառով մշտապես ապահովում են վարկային միջոցների հաշվին, որոնք սովորաբար լինում են միջնաժամկետ (3-5 տարի), երբեմն` երկարաժամկետ, դրամով և արտարժույթով, իսկ դրանց տոկոսադրույքները տատանվում են 8.8-14.2 տոկոսի սահմաններում:

8. Վերազինման և շրջանառու միջոցների համալրման կարիքները պահանջում են մեծածավալ ներդրումներ, մինչդեռ կազմակերպությունների գրավի առարկան սահմանափակ է, հետևաբար վարկավորման համար հաճախ գրավադրվում է կազմակերպության ամբողջ գույքը: Հետագա տարիների գործունեության համար, շրջանառու միջոցների համալրման անհրաժեշտության դեպքում, գրավի առարկայի բացակայության պատճառով, անհնարին է դառնում նոր վարկերից օգտվելու գործընթացը: Արտադրության վերազինման և հումքի ձեռքբերման համար, սահմանափակ ժամկետով տրամադրված վարկերի սպասարկման ծախսերը զգալիորեն բարձրացնում են արտադրանքի ինքնարժեքը և բացասաբար անդրադառնում արտադրանքի մրցունակության վրա: Մրցունակության վրա բացասաբար են անդրադառնում նաև հումքի համեմատաբար բարձր գները, որը վերամշակողը վճարում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսությունները գործում են ինտենսիվացման ցածր պայմաններում, մասնատված են, որի հետևանքը գյուղատնտեսական հումքի բարձր ինքնարժեքն է: Այդ պայմաններում էլ մշտապես առկա է գյուղացիական տնտեսությունների դժգոհությունը մթերման գների նկատմամբ, իսկ վերամշակողների կողմից մթերման գների բարձրացման հնարավորությունները սահմանափակ են, քանի որ պատրաստի արտադրանքի համար առկա են շուկայում ձևավորված որոշակի գներ:

9. Ստեղծված իրավիճակում, վերամշակող ընկերությունները ցածր մրցունակության և մարքեթինգային գործունեության սահմանափակ հնարավորությունների հետևանքով հաճախ չեն կարողանում սպասարկել վերցրած վարկային ռեսուրսները, որը բացասաբար է անդրադառնում վարկունակության, հետևաբար նոր վարկերից օգտվելու հնարավորության վրա:

10. Ագրովերամշակող ընկերությունների կողմից վարկային միջոցների ներգրավման հիմնական խոչընդոտներից է տոկոսադրույքների բարձր մակարդակը, որը հանգեցնում է դրանց սպասարկման ծանր բեռի վերը նշված հետևանքներին:

11. Հանրապետության գյուղատնտեսության և գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտի առանձնահատկությունների պայմաններում (գյուղատնտեսական հումքի արտադրության բարձր ռիսկ, իրացման բարդություններ, արտահանման տրանսպորտային մեծ ծախսեր, գինեգործական արտադրանքի դեպքում արտադրական տեխնոլոգիայով պայմանավորված պատրաստի արտադրանքի ստացման համար անհրաժեշտ երկար ժամկետներ և այլն) շահութաբեր արտադրության վարումը հնարավոր է միայն տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմների կիրառման միջոցով, անհրաժեշտության դեպքում նաև գրավով՝ պարտավորության կատարման մասնակի ապահովմամբ:

   

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

    

12. Ըստ կատարված գնահատման արդյունքների՝

1) 2017-2018 թվականներին պտուղբանջարեղեն վերամշակող շուրջ 35 ընկերությունների և խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների կողմից գնված 180.7 և 188.7 հազար տոննա պտուղբանջարեղենի և խաղողի արժեքը կազմել է շուրջ 23.3 և 28.0 մլրդ դրամ.

2) կաթնամթերքի արտադրության ոլորտում գործում են ավելի քան 150 տնտեսավարող սուբյեկտներ, որոնք տարեկան մթերում են շուրջ 250.0 հազ. տոննա կաթ, որի արժեքը կազմում է ավելի քան 35.0 մլրդ դրամ։

13. Կաթի արտադրությունը և մթերումը կրում է խիստ սեզոնային բնույթ, դրա ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկնում արոտային սեզոնին։ Այդ ընթացքում մթերված կաթն ուղղվում է հիմնականում պանրի և չոր կաթի արտադրությանը, որոնց իրացումը կատարվում է շուրջ մեկ տարվա ընթացքում։ Այդ պատճառով կաթ վերամշակող տնտեսավարողները սկսած մայիս ամսվանից մինչև սեպտեմբեր ամիսն ունենում են շրջանառու միջոցների խիստ պահանջարկ՝ մթերված կաթի արժեքը վճարելու համար։

14. Քանի որ գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության կազմակերպությունների շրջանառու միջոցների համալրման կարիքները հիմնականում ապահովվում են վարկային միջոցների հաշվին՝ պտուղբանջարեղեն, խաղող և կաթ վերամշակող շուրջ 235 ընկերության միայն մթերումների համար անհրաժեշտ շրջանառու միջոցների պահանջարկը կազմում է ավելի քան 55.0 մլրդ դրամ:

15. Պտուղբանջարեղեն, խաղող և կաթ վերամշակող ընկերությունների առանձնահատկություններով պայմանավորված մթերումների կազմակերպման նպատակով անհրաժեշտ է տրամադրել առնվազն 1 տարի ժամկետով նպատակային վարկեր, իսկ սուբսիդավորման 9 տոկոսային կետը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ծրագրով առաջարկվող պայմաններով շուրջ 18,0 մլրդ դրամ վարկավորման դեպքում հնարավորություն կստեղծվի յուրաքանչյուր տարի շուրջ 1,5 մլրդ դրամով նվազեցնել մոտ 50 վարկառու ընկերությունների կողմից արտադրության վրա կատարվող ծախսերը: Արդյունքում առկա ռեսուրսները կուղղվեն լրացուցիչ ծավալներով մթերումների իրականացմանը կամ առավել բարձրորակ հումքի ձեռքբերմանը, որը կնպաստի պատրաստի արտադրանքի որակական ցուցանիշների ու մրցունակության բարձրացմանը և իրացման ծավալների ավելացմանը:

16. Սույն ծրագրի 5-րդ և 6-րդ կետերում նշված ծրագրերի շրջանակներում 2017 թվականին ծրագրից օգտվել են 20 ընկերություն՝ 1341.0 մլն դրամի չափով, գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են 922 հատ բերքի գնման պայմանագրեր, սուբսիդավորման գումարը կազմել է 65.19 մլն դրամ, իսկ 2018 թվականին ծրագրից օգտվել են 31 ընկերություն՝ 5975.7 մլն դրամի չափով, գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են 7553 հատ բերքի գնման պայմանագրեր, սուբսիդավորման գումարը կազմել է 85.62 մլն դրամ։

17. Սույն ծրագրի 5-րդ և 6-րդ կետերում նշված ծրագրերի իրականացման արդյունքում ձևավորվել են գյուղատնտեսական տնտեսություններից գնված հումքի դիմաց կատարվող վճարումների իրականացման մրցակցային պայմաններ, որի արդյունքում 2017 թվականին մթերված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների չվճարված գումարը տարեվերջին կազմել է 1377.8 մլն դրամ (5.9 տոկոս), 2018 թվականին՝ 200.4 մլն դրամ (0.7 տոկոս), իսկ 2016 թվականին՝ 2048.4 մլն դրամ, որից 110.3 մլն դրամը 2015 թվականին մթերված հումքի դիմաց։

17.1. Գյուղատնտեսական հումքն իրացվում է հետևյալ ուղղություններով՝ մթերում վերամշակման նպատակով, մթերում արտահանման նպատակով և տեղական շուկայում թարմ իրացում։ Արտադրվող պտուղբանջարեղենի, խաղողի և կարտոֆիլի շուրջ 18 տոկոսը մթերվում է վերամշակման նպատակով, շուրջ 9 տոկոսն արտահանվում է, իսկ շուրջ 77 տոկոսն իրացվում է տեղական շուկայում։

(17.1-ին կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)

17.2. Հանրապետությունում արտադրված պտուղբանջարեղենի, խաղողի և կարտոֆիլի արտադրության և արտահանման ծավալներն ունեն աճի մեծ ներուժ և այն խթանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արտահանման նպատակով պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ մթերող տնտեսավարող սուբյեկտներին ցուցաբերել պետական աջակցություն՝ մատչելի պայմաններով նպատակային վարկեր տրամադրելու միջոցով։

(17.2-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)

17.3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշմամբ հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառման շրջանակներում 2020 թվականին սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին արդեն իսկ ցուցաբերվել է նմանատիպ պետական աջակցություն՝ մինչև 1.5 մլրդ դրամի չափով վարկից օգտվելու հնարավորություն տրամադրելու միջոցով, որի արդյունքում մեկ շահառուի տրամադրված շուրջ 1.4 մլրդ դրամ վարկի հաշվին մթերվել և արտահանվել է շուրջ 5.3 հազ. տոննա խաղող, որը կազմել է 2020 թվականին հանրապետությունից արտահանված խաղողի ամբողջ ծավալի շուրջ 21 տոկոսը։

(17.3-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)

17.4. Հայաստանի Հանրապետությունում շինշիլաբուծությամբ սկսել են զբաղվել 2015 թվականից և, ըստ գնահատականների, 2021 թվականին շինշիլաբուծությամբ զբաղվող շուրջ 600 տնտեսություններում առկա է շինշիլայի շուրջ 30 հազ. գլուխ մայրական կազմ։ Գյուղատնտեսության ոլորտում ոչ ավանդական այս ուղղությունն ունի զարգացման մեծ հեռանկար և այլընտրանք է հանրապետության սակավահող ու անջրդի տարածաշրջաններում շինշիլաբուծությամբ զբաղվելու ցանկություն ունեցող տնտեսությունների համար։

(17.4-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)

17.5. Շինշիլաբուծությունը բարձր եկամտաբերության, սակավ ծախսատարության և ցածր ռիսկայնության շնորհիվ համարվում է էկզոտիկ կենդանաբուծության առաջատար ճյուղերից մեկը, իսկ շինշիլայի մորթին հանդիսանում է կենդանիների ամենաթանկ մորթիներից մեկը և միջազգային շուկայում ունի մեծ պահանջարկ։

(17.5-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)

17.6. Առանձին տնտեսավարողներ համագործակցում են շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսությունների հետ և նրանցից գնված շինշիլայից ստացված մորթին արտահանում են։

(17.6-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)

17.7. Մաքսային վիճակագրության տվյալներով 2020 թվականին արտահանվել է 900 հատ շինշիլայի մորթի, և, ըստ գնահատականների, առաջիկա տարիներին այդ թիվը կարող է հասնել մինչև 20 հազարի։

(17.7-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)

17.8. Նկատի ունենալով ոլորտի զարգացման միտումները և արտահանման մեծ ներուժը՝ նպատակահարմար է համարվում մատչելի պայմաններով նպատակային վարկերի տրամադրման միջոցով շինշիլայի գնումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին ցուցաբերել պետական աջակցություն։

(17.8-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)

    

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

     

18. Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է:

(18-րդ կետը փոփ. 24.06.21 N 1031-Լ)

19. Սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարմանը:

20. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`

1) գյուղատնտեսական հումքի մթերումների կազմակերպման նպատակով վարկային միջոցների տրամադրման մատչելի մեխանիզմների առաջադրում.

2) տոկոսադրույքների սուբսիդավորմամբ նպատակային վարկերի տրամադրման ուղղությունների դասակարգման հստակեցում.

3) անհրաժեշտ միջոցների և դրա սուբսիդավորվող մասի գնահատում.

4) վարկերի սուբսիդավորման ձևի հստակեցում.

5) ծրագրի ռիսկերի կառավարում, այդ թվում՝ ծրագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի առաջադրում ծրագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի առաջադրում:

(20-րդ կետը փոփ. 24.06.21 N 1031-Լ)

   

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

     

21. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասնակիցներն են՝

1) գյուղատնտեսական հումքի մթերումներ (գնումներ) իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք բավարարում են ծրագրի և դրան մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները.

2) ցանկացած բանկ և վարկային կազմակերպություն, որը բավարարում է ծրագրի պահանջները և ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում գյուղատնտեսական հումքի մթերումներ (գնումներ) իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ).

4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

(21-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ, 24.06.21 N 1031-Լ)

22. Սույն ծրագրով տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի նպատակները դասակարգվում են ըստ հետևյալ ուղղությունների`

1) պտուղբանջարեղենի գնումներ և պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերում.

2) խաղողի գնումներ.

3) կաթի գնումներ.

4) սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ.

5) շինշիլայի գնումներ։

(22-րդ կետը լրաց. 30.04.20 N 685-Լ, 21.05.20 N 835-Լ, 24.06.21 N 1031-Լ)

23. Սուբսիդավորման են ենթակա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կամ վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ ՖԿ) կողմից հետևյալ նախապայմաններով տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքները՝

1) տրամադրվող վարկի չափը (գումարը) չպետք է գերազանցի վարկառուի և գյուղացիական տնտեսությունների և (կամ) կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվների և (կամ) անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ վաճառող) միջև կնքված պայմանագրերում նշված հումքի գնման արժեքը, իսկ հումքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում՝ հումքի գնման ակնկալվող արժեքի 120 տոկոսը, ընդ որում, տրամադրվող վարկի չափի հաշվարկում չի ներառվում վարկառուին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ վարկառուի հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքների բերքից կամ գյուղատնտեսական կենդանիների կաթից կամ գյուղատնտեսական կենդանիներից կամ շինշիլայից վարկառուի հետ կնքված հումքի գնման պայմանագրերում նշված արժեքը.

1.1) պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերից բացի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի չափով.

2) վարկառուի գյուղացիական տնտեսությունների և (կամ) կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի և (կամ) կոոպերատիվների հետ կնքված պայմանագիրը ներառում է հետևյալ դրույթները՝

ա. գյուղացիական տնտեսությանը սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալական հիմունքներով օգտագործվող հողատարածքի (հողատարածքների) չափը, կամ տնտեսությանը պատկանող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, կամ վաճառվող գյուղատնտեսական կենդանիների տեսակը և գլխաքանակը կամ շինշիլայի գլխաքանակը,

բ. հումքի գնման քանակը, ժամկետները և գնման փաստացի կամ նվազագույն գինը, ըստ առանձին սորտերի կամ տեսակների,

գ. հումքի արժեքի վճարման կարգը և ժամկետները,

դ. կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը,

ե. անհաղթահարելի ուժի ազդեցությունը,

զ. պայմանագրի գործողության ժամկետը և դադարման հիմքերը,

է. վաճառողի բանկային հաշվի համարը: Հումքի գնման պայմանագրում վաճառողի բանկային հաշվի համարը նշված չլինելու դեպքում վարկառուն պետք է ՖԿ-ին որևէ այլ եղանակով տրամադրի վաճառողի բանկային հաշվի համարը,

ը. գյուղացիական տնտեսությանը հումքի արտադրության համար անհրաժեշտ կանխավճարի տրամադրման մասին (ըստ անհրաժեշտության).

3) սպանդանոցները ՖԿ-ին ներկայացվող վարկային հայտին կցում են սպանդանոցի հատակագիծը և վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման նախնական պայմանագրերը՝ առկայության դեպքում.

4) գյուղատնտեսական կենդանիների գնման նախնական պայմանագրեր կնքված չլինելու դեպքում սպանդանոցները վաճառողների հետ գնման պահին կնքում են գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրեր.

5) գյուղատնտեսական կենդանիների գնման գործընթացից հետո սպանդանոցները ՖԿ-ին ներկայացնում են գյուղատնտեսական կենդանիների գնումը հավաստող փաստաթղթերը, վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերը և տեղեկատվություն տրամադրված վարկի շրջանակներում կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերի մասին՝ համաձայն N 3 ձևի:

(23-րդ կետը լրաց. 30.04.20 N 685-Լ, 21.05.20 N 835-Լ, փոփ., լրաց. 24.06.21 N 1031-Լ)

24. Սույն ծրագրով սուբսիդավորման ենթակա ՖԿ-ի կողմից տրամադրվող նպատակային վարկերը՝

1) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության դրամով.

2) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.

2.1) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին կաթի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.0 մլրդ դրամը.

2.2) սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.

2.3) սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով տրամադրվող վարկերը հաշվարկվում են սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ.

2.4) շինշիլայի մորթու արտահանման գործունություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 50.0 մլն դրամը.

3) ունեն առավելագույնը 1 տարի մարման ժամկետ.

4) տրամադրվում են առավելագույնը տարեկան մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ՖԿ-ի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).

5) վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 2 ամիս, բայց ոչ ավելի, քան 3 ամիս, իսկ վարկի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը վարկառուի մոտ առաջանում է վարկի տրամադրման պահից սկսած.

6) ՖԿ-ին ԳՖԿ-ի կողմից վարկի տոկոսադրույքի առաջին ամսվա սուբսիդավորվող գումարի փոխանցումը կարող է իրականացվել վարկի տրամադրելու պահից մինչև 3 ամսվա ընթացքում, այնուհետև յուրաքանչյուր ամիս.

7) վարկի մայր գումարը և վարկի տոկոսադրույքը վարկառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և (կամ) տուգանքներ չեն գանձվում.

8) տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.

9) տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ.

10) սուբսիդավորվող վարկի մայր գումարը չունի նվազագույն շեմ:

(24-րդ կետը փոփ. 17.10.19 N 1429-Լ, լրաց. 21.05.20 N 835-Լ, 02.07.20 N 1138-Լ, խմբ., լրաց. 24.06.21 N 1031-Լ)

25. Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի մինչև 12 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս:

(25-րդ կետը լրաց. 04.04.19 N 345-Լ)

26. ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկի տրամադրման մասին պայմանագրում պետք է նախատեսվեն դրույթներ այն մասին, որ՝

1) վարկառուին տրամադրված վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է ԳՖԿ-ի կողմից.

2) վարկառուի կողմից յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ՖԿ-ին պետք է ներկայացվի տեղեկատվություն՝ թողարկված և իրացված պատրաստի արտադրանքի ծավալների մասին՝ համապատասխան տարվա ընթացիկ գներով.

3) դրույթներ վարկի սուբսիդավորվող տոկոսագումարի և սուբսիդավորման դադարեցման պայմանների վերաբերյալ՝ սույն ծրագրին համապատասխան.

4) տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրումն իրականացվում է ՖԿ-ի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան, ընդ որում, ՖԿ-ն վարկը հաստատելուց և վարկի ու վարկի ապահովման միջոցների պատշաճ իրավական ձևակերպումներից հետո վարկառուի կողմից ներկայացված հումքի գնումը հավաստող փաստաթղթի հիման վրա տասնօրյա ժամկետում հանձնված հումքի արժեքը փոխանցում է հումքի գնման պայմանագրերում նշված կամ վարկառուի կողմից ՖԿ-ին լրացուցիչ տրամադրված վաճառողի բանկային հաշվին.

5) պայմանագրին կից վարկի մարման ժամանակացույցում պետք է առանձնացված տողով նշվեն վարկի ամբողջ տոկոսագումարը, վարկառուի կողմից ՖԿ-ին վճարման ենթակա տոկոսագումարի չափը և ԳՖԿ-ի կողմից վարկի սուբսիդավորվող տոկոսագումարի չափը:

27. ՖԿ-ն և ԳՖԿ-ն սահմանում են, որ ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկի տրամադրման մասին պայմանագրի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակում են վարկառուի վերաբերյալ իրավական, տնտեսական, ֆինանսական և այլ տեղեկատվություն՝ պահպանելով բանկային և առևտրային գաղտնիքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

28. ՖԿ-ն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին ներկայացնում է՝

1) վարկային հայտի ստացման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն՝ ներառելով հետևյալ տվյալները՝ վարկառուի անվանումը, վարկի գումարը և վարկի շրջանակներում նախատեսվող հումքի գնումների ծավալը (ընդամենը պտուղ, բանջարեղեն, խաղող, կաթ, շինշիլա կամ գյուղատնտեսական կենդանի).

2) պտուղբանջարեղենի, խաղողի, կաթի կամ շինշիլայի գնման նպատակով տրամադրվող վարկի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն՝ համաձայն N 1 ձևի.

3) պտուղբանջարեղենի, խաղողի, կաթի կամ շինշիլայի գնման նպատակով տրամադրվող վարկի հաստատումից հետո հումքի գնման պայմանագրերում փոփոխություններ կատարվելու դեպքում այդ մասին տեղեկատվություն՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ համաձայն N 1 ձևի.

4) գյուղատնտեսական կենդանիների գնման նպատակով տրամադրվող վարկի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն՝ ներառելով հետևյալ տվյալները՝ վարկառուի անվանումը, վարկի գումարը և վարկի շրջանակներում գնման համար նախատեսվող գյուղատնտեսական կենդանիների տեսակը և գլխաքանակը՝ առկայության դեպքում.

5) գյուղատնտեսական կենդանիների գնումից և դրանց դիմաց կատարված վճարումներից հետո վաճառողների մասին տեղեկատվություն՝ վճարմանը հաջորդող ամսվա հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ համաձայն N 3 ձևի:

(28-րդ կետը փոփ., լրաց. 21.05.20 N 835-Լ24.06.21 N 1031-Լ)

29. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից սույն ծրագրի 28-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության վերաբերյալ մեկօրյա ժամկետում առարկություններ չստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումը համարվում է դրական և ՖԿ-ն սկսում է վարկային հայտի ուսումնասիրության գործընթացը։

(29-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)

30. Վարկառուի և կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվների և (կամ) անհատ ձեռնարկատերերի հետ կաթի գնման պայմանագիր կնքելու դեպքում վերջիններս վարկառուին են ներկայացնում տեղեկատվություն՝ համաձայն N 1 ձևի, որը վարկառուն վարկի հաստատման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին։

(30-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ24.06.21 N 1031-Լ)

31. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը՝

1) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ՖԿ-ները, որոնք տրամադրում են սույն ծրագրի պայմաններին համապատասխանող նոր վարկեր.

2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է ԳՖԿ-ի կողմից՝ ԳՖԿ-ի և ՖԿ-ի միջև կնքվող երկկողմ պայմանագրի հիման վրա.

3) ՖԿ-ն հայտը ներկայացնում է ԳՖԿ-ին մինչև վարկառուների կողմից վարկի սուբսիդավորվող տոկոսների փաստացի մարումներին հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը.

4) ԳՖԿ-ն պարտավոր է ՖԿ-ի և ԳՖԿ-ի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում հայտում նշված վարկի սուբսիդավորվող տոկոսադրույքը փոխանցել ՖԿ-ի բանկային հաշվին.

5) ՖԿ-ն հայտը ներկայացնում է ԳՖԿ-ին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով.

6) հայտի ձևը մշակվում է ԳՖԿ-ի կողմից.

7) ՖԿ-ների կանխատեսումներից ելնելով ԳՖԿ-ն գնահատում է սուբսիդավորման գումարի տարեկան մոտավոր պահանջարկը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

8) սույն ծրագրով սահմանված վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման ընթացակարգի և մասնակից ՖԿ-ների մասին հնարավոր շահառուներին, ինչպես նաև վարկի սուբսիդավորման ծրագրի մասին իրազեկումը վերապահվում են ԳՖԿ-ին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

(31-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)

32. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցումը և ավարտը՝

1) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարում է հետևյալ հիմքերով, եթե՝

ա. առկա են տվյալ վարկի վերաբերյալ վարկառուի մեկ տարվա նախորդ (12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ ՖԿ-ի հանդեպ կամ ՖԿ-ի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ,

բ. վարկն օգտագործվել է ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան: Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործում է համարվում, եթե վարկային միջոցներն օգտագործվել են ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով սահմանված պայմաններին ոչ համապատասխան: ՖԿ-ն, վարկի նպատակային օգտագործման իր կողմից կատարված մոնիթորինգի արդյունքի հիման վրա՝ վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստի արձանագրման կամ ԳՖԿ-ի կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված սույն ծրագրի պայմանների խախտումների մասին կազմված համապատասխան եզրակացության ստացման դեպքում անմիջապես դադարեցնում է վարկի տոկոսագումարի սուբսիդավորումը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է ԳՖԿ-ին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը,

գ. վարկառուն սահմանված կարգով ՖԿ- ին չի տրամադրել սույն ծրագրի 26-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող համապատասխան տեղեկատվությունը, ՖԿ-ի համար դա հիմք է հանդիսանում սուբսիդավորումը դադարեցնելու.

2) սույն ծրագրի շրջանակներում սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկառուի նախորդ մարման օրվանից սկսած.

3) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործման դեպքում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման խախտումը հայտնաբերելու օրվան հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն ծրագրի 26-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով սուբսիդավորման դադարեցման: Սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ՖԿ-ն.

4) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ավարտը համապատասխանում է այն ժամկետի ավարտին, որը պետք է սահմանված լինի ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով՝ սույն ծրագրի 26-րդ կետի պահանջներին համապատասխան:

(32-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)

   

V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

      

33. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում են ԳՖԿ-ն և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ ՖԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության և վարկառուների ընտրանքային ուսումնասիրության հիման վրա: Մոնիթորինգի տեսակները՝ փաստաթղթային, այցելություններ և հարցումներ, ուղղությունները, ծավալը և նպատակայնության համապատասխանության պարամետրերը սահմանվում են ԳՖԿ-ի կողմից մշակված ներքին ընթացակարգով:

(33-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)

34. Այն դեպքում, եթե ԳՖԿ-ն կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում են սույն ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին կազմվում է համապատասխան եզրակացություն և խախտումը հայտնաբերելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է միմյանց և ՖԿ-ին:

(34-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)

35. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա:

36. ԳՖԿ-ն յուրաքանչյուր ամիսը մեկ՝ ամսվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ համաձայն N 2 ձևի:

(36-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)

37. Հաշվետվությունը պետք է ներառի մանրամասն տեղեկատվություն գործընթացի մասին, այդ թվում`

1) տրամադրված վարկերի մասին ամփոփ տեղեկատվություն` ըստ մարզային տեղաբաշխվածության, որը պետք է ներառի՝

ա. տրամադրված վարկի չափը,

բ. վարկի շրջանակում նախատեսված և փաստացի հումքի գնման չափն ըստ տեսականու,

գ. վարկի շրջանակում կնքված հումքի գնման պայմանագրերի քանակը,

դ. կնքված պայմանագրերով սահմանված ժամկետներում գնված հումքի դիմաց կատարված վճարումները,

2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ծավալների կանխատեսումն առաջիկա տարվա համար.

3) հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն.

4) առաջարկություններ սույն ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ:

38. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման ռիսկերն են՝

1) գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով մթերումների կազմակերպման համար մատչելի պայմաններով նպատակային վարկային միջոցների տրամադրման առաջնահերթությունների ոչ ճիշտ գնահատումը.

2) ՖԿ-ների կողմից սույն ծրագրի պահանջներին համապատասխանող վարկային ռեսուրսների տրամադրման հնարավորությունների ոչ ճիշտ գնահատումը.

3) կազմակերպությունների կողմից սույն ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ ազատ գրավի առկայության սահմանափակությունը.

4) կազմակերպությունների կողմից թողարկվող պատրաստի արտադրանքի իրացման բարդություններով, դանդաղ տեմպով և այլ գործոններով պայմանավորված վարկառուների ակնկալվող եկամուտների չապահովումը.

5) բնակլիմայական և այլ գործոններով պայմանավորված արտադրված գյուղատնտեսական հումքի ցածր որակական ու քանակական ցուցանիշները և բարձր ինքնարժեքը.

6) ծրագրի շահառուների կողմից սեփական շրջանառու միջոցների խնայումը և էժան վարկային միջոցների ներգրավումը (խարդախության և բարոյական ռիսկեր), ինչպես նաև սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարծքների բերքի կամ գյուղատնտեսական կենդանիների կաթի մթերումը:

(38-րդ կետը փոփ. 24.06.21 N 1031-Լ)

39. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են`

1) մթերումների կազմակերպման նպատակով սուբսիդավորման ծրագրի շահառու ագրովերամշակող կազմակերպության ընտրության և հաստատման գործընթացում հիմնավորվածության ապահովման համար շահագրգիռ բոլոր կողմերի հնարավոր մասնակցությունը.

2) սույն ծրագրի պահանջներին համապատասխանող վարկային ռեսուրսների հայթայթումը.

3) ՖԿ-ների կողմից ծրագրի շահառու ագրովերամշակող կազմակերպությունների պատրաստի արտադրանքը գրավի առարկա ընդունումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «5.9. Վերամշակող արդյունաբերությունը» բաժնի վերջին պարբերությունում նշված օժանդակության միջոցառումների իրականացումը.

5) գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտությունից ելնելով մասնագիտական խորհրդատվության տրամադրման մեխանիզմների կատարելագործումը.

6) խարդախության և բարոյական ռիսկերի մեղմման կամ կառավարման անհրաժեշտությունը ներկայումս բացակայում է, քանի որ ըստ գնահատականների, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության կազմակերպությունները շրջանառու միջոցների համալրման կարիքները սեփական ազատ միջոցների սղության կամ բացակայության պատճառով մշտապես ապահովում են վարկային միջոցների հաշվին։ Ոլորտի համեմատաբար խոշոր կազմակերպությունները, որոնց մոտ գոյանում են ազատ շրջանառու միջոցներ (օրինակ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ և այլ կազմակերպություններ) նախորդ երկու տարվա մթերման սեզոններին ծրագրից չեն օգտվել, իսկ մյուս կազմակերպություններն ազատ շրջանառու միջոցների առկայության դեպքում դրանք ուղղում են լրացուցիչ քանակությամբ հումք մթերելու և ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ օժանդակ նյութերի (տարայավորման, փաթեթավորման և այլ օժանդակ նյութեր) ձեռք- բերմանը։ Բացի այդ, սեփական արտադրության հումքի մթերում թույլ չտալու նպատակով ծրագրում ներառվել է 22-րդ կետի 1-ին ենթակետը:

    

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

    

40. Ծրագրի իրականացման համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ տարվա համար ծրագրի գծով նախատեսված գումարների հաշվին:

41. Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարի տարեկան հաշվարկը ներկայացված է աղյուսակում:

   

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

      

42. Գյուղատնտեսական հումք մթերող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման արդյունքում՝

1) նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական հումքի գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն.

2) կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը՝ դրանք պետության, ՖԿ-ների և վարկառուների միջև դիվերսիֆիկացնելու արդյունքում.

3) 5-7 տոկոսով կբարձրանա ծրագրի շահառու վարկառուների կողմից գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացվող արտադրանքի մրցունակության մակարդակը.

4) որոշակիորեն կավելանան գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացվող արտադրանքի արտադրության ու արտահանման ծավալները, որը դրականորեն կանդրադառնա նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտում զբաղվածների եկամուտների ավելացման և արտաքին ապրանքաշրջանառության բարելավման վրա.

5) որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը.

6) էականորեն կմեղմվի գյուղատնտեսական հումքի իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը, որը կնպաստի արժեշղթաների զարգացման և գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը.

7) ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

(42-րդ կետը փոփ. 24.06.21 N 1031-Լ)

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀՈՒՄՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

   

NN
ը/կ

Պայմանագրի Վաճառող կողմը

Պայմանագրի շրջանակներում
վաճառվող հումքը

Անվանումը կամ
անունը, ազգանունը հեռախոսահամարը

մշակվող հողատարածքի, ֆերմայի կամ
կաթի մթերման կետի տեղակայումը

տեսակը

քանակը
(տոննա)

մարզը

համայնքը

տարածքը (հա)

գյուղատնտեսական կենդանիների կամ շինշիլայի գլխաքա-
նակը (հատ)

1.

             

2.

             
               
               
               

  

Աղյուսակ

    

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ

(վերնագիրը փոփ. 24.06.21 N 1031-Լ)

 

Ժամկետը

Վարկի հավասարաչափ
մարումները, դրամ

Տոկոսը

Ամսվա օրերը

Հաշվարկված
տոկոսագումարը, դրամ

Մնացորդը, դրամ

   

17,791,400,000

     

17,791,400,000

1

15.01.20--թ.

 

9

31

135,994,536.99

17,791,400,000.00

2

15.02.20--թ.

 

9

31

135,994,536.99

17,791,400,000.00

3

15.03.20--թ.

1,779,140,000.00

9

28

122,833,775.34

16,012,260,000.00

4

15.04.20--թ.

1,779,140,000.00

9

31

122,395,083.29

14,233,120,000.00

5

15.05.20--թ.

1,779,140,000.00

9

30

105,286,093.15

12,453,980,000.00

6

15.06.20--թ.

1,779,140,000.00

9

31

95,196,175.89

10,674,840,000.00

7

15.07.20--թ.

1,779,140,000.00

9

30

78,964,569.86

8,895,700,000.00

8

15.08.20--թ.

1,779,140,000.00

9

31

67,997,268.49

7,116,560,000.00

9

15.09.20--թ.

1,779,140,000.00

9

31

54,397,814.79

5,337,420,000.00

10

15.10.20--թ.

1,779,140,000.00

9

30

39,482,284.93

3,558,280,000.00

11

15.11.20--թ.

1,779,140,000.00

9

31

27,198,507.40

1,779,140,000.00

12

15.12.20--թ.

1,779,140,000.00

9

30

13,160,761.64

-

   

17,791,400,000.00

   

998,901,408.77

 

(ձևը փոփ., լրաց. 24.06.21 N 1031-Լ)

          

Ձև N 2

               

Սուբսիդավորող՝

ՀՀ ԳՆ ԳՏՏԶ ԾԻԳ ՊՀ-ի Գյուղական ֆինանսավորման կառույց

Հաշվետու ժամանակահատված՝

Հաշվետվության ներկայացման ամսաթիվ՝

Ներկայացվող կառույցի անվանումը՝

     

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______

        

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ

(վերնագիրը փոփ. 24.06.21 N 1031-Լ)

       

Աճողական հաշվետվություն

NN
ը/կ

           ՎԱՐԿԱՌՈՒ

 

ՀՈՒՄՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ

ԱՅԼ

(անվա-նումը կամ ազգա-նունը/
անունը)

 

վարկի պայ-մանա-գրային
գու-մարը

վարկի տրա-մա-դրման ամսա-թիվը

վարկի
ավար-տի ամսա-թիվը

հաշ-
վետու ժամա-նակա
հատ-վածում վարկի
մնա-ցորդը

վարկի տարե-կան տո-կոսա-
դրույքը

պայ-
մանա-
գրերի քանակը
(հատ)

նախա-տեսված
հումքի գնման տեսակը

փաս-
տացի
հումքի գնման տեսակը

նախա-տեսված հումքի գնման չափը (տոննա)

փաս-տացի հումքի գնման չափը
(տոննա)

հումքի գնման պայմա-նագրի կամ պայմա-նագրերի
արժեքը
(մլն դրամ)

պայմա-
նագրե-րի
դիմաց
փաս-տացի կա-տար-ված վճա-րում-
ները (մլն դրամ)

վարկի տարե-կան տոկոսա-դրույքը

հաշ-վետու ժամա-
նակա-հատ-
վածում վճար-ված տոկոսա-
գումարը (աճո-ղական) (մլն դրամ)

սուբ-սիդա-
վորման ենթակա
տոկո-սային կետը

սուբ-սիդա-վորված
գու-մարը
(աճո-ղական)
(մլն դրամ)

հայտ-նա-բերված խախ-տում-ները

այլ նշում-ները

հասցե

մարզը

հա-մայն-քը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11

ԸՆԴԱՄԵՆԸ՝

  

 

 

 

 

  

 

       

  

      

Հարգանքով՝

_________________________________

 
           

Սուբսիդավորող

 
__________________________________________________________ ____________________________________
Լիազորված անձ՝ պաշտոնը , անունը, ազգանունը

ստորագրությունը, կնիք

 

(ձևը փոփ. 24.06.21 N 1031-Լ)

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Պայմանագրի վաճառող կողմը

Պայմանագրի շրջանակներում վաճառվող գյուղատնտեսական կենդանիները

անվանումը կամ
անունը, ազգանունը

գյուղատնտեսական կենդանիների տեղակայումը (պահվածքի վայրը)

գյուղատնտե-սական կենդանիների գլխաքանակը
 (հատ)

տեսակը

քանակը
(հատ)

տեղափոխման N 1 ձևի անասնա-բուժական վկայականի համարը և տրման ամսաթիվը

հաշվառման համարը, առկայության դեպքում

մարզը

համայնքը

1.

               

2.

               
                 
                 

(ձևը լրաց. 21.05.20 N 835-Լ)

(հավելվածը լրաց. 04.04.19 N 345-Լ, փոփ. 17.10.19 N 1429-Լ, լրաց. 30.04.20 N 685-Լ, փոփ., լրաց. 21.05.20 N 835-Լ, լրաց. 02.07.20 N 1138-Լ, լրաց., փոփ., խմբ. 24.06.21 N 1031-Լ)