Գլխավոր տեղեկություն
Համար
N 1060-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.06.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
24.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2021 թվականի N 1060-Ա

 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 35-րդ հոդվածը, 36-րդ հոդվածն ու 68-րդ հոդվածի 7-րդ մաuը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության՝ սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված ընկերություններին (այսուհետ՝ ընկերություններ) սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ հաշվեկշռային արժեքներով ավտոմեքենաներով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերությունների կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերությունների կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, համապատաuխան չափով նվազեցնել ընկերությունների կանոնադրական կապիտալները:

3. Հայաuտանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաuտանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մաuով uահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերություններից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում, Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխումը և դրանով պայմանավորված՝ կանոնադրությունների մեջ կատարվող փոփոխության պետական գրանցումը:

7. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերում նշված՝ գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 6-րդ կետում նշված՝ ընկերությունների կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերությունների միջոցների հաշվին` յուրաքանչյուրն իր մասով:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված՝ N 2 հավելվածի ցանկում նշված հաշվեկշռային արժեքներով տրանսպորտային միջոցները հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքներով ներդնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները:

9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների հետ համատեղ ապահովել սույն որոշման 8-րդ կետից բխող՝ N 2 հավելվածում նշված գույքի ներդրման պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, հաշվառման աշխատանքները:

10. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների՝ համապատասխան չափով ավելացումը և ընկերությունների կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 24-ի N 1060-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ընկերության անվանումը

Գույքի անվանումը

Պետհա-մարանիշը

Նույնացման համարը

Գույքի թողարկման տարեթիվը

Գույքի սկզբնական արժեքը

(դրամ)

Գույքի հաշվեկշռային արժեքը

(դրամ)

1.

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

TOYOTA CAMRY

(Տոյոտա-Քեմրի)

555 SS 01

XW7BF4FK40S169152

2017 թ.

13,664,532

3,504,663.4

2.

«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ

TOYOTA COROLLA

(Տոյոտա-Կորոլլա)

667AP61

NMTBB4JE20R238402

2018 թ.

10,000,000

4,127,696.79

3.

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸուղղ.

TOYOTA COROLLA

(Տոյոտա-Կորոլլա)

026LL01

NMTBB4JE70R214449

2017 թ.

10,967,748

6,952,378.35

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

24.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 24-ի N 1060-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ընկերության անվանումը

Գույքի անվանումը

Պետհա-մարանիշը

Նույնացման համարը

Գույքի թողարկման տարեթիվը

Գույքի սկզբնական արժեքը (դրամ)

Գույքի հաշվեկշռային արժեքը (դրամ)

Գույքի շուկայական արժեքը (դրամ)՝ 04.05.2021 թ.

դրությամբ

1.

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

TOYOTA CAMRY

(Տոյոտա-Քեմրի)

004 LL 55

JTNBFYFK103025885

2013 թ.

15,000,000

4,775,000

6,158,000

2.

«Երևանի ջերմա-էլեկտրակենտրոն»

ՓԲԸ

TOYOTA COROLLA

(Տոյոտա-Կորոլլա)

005 TN 01

JTNBV58E50J112631

2010 թ.

9,200,000

0

3,226,000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

24.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան