Գլխավոր տեղեկություն
Համար
N 681-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.06.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 681-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել`

1) Արմեն Ավետիսյանինը, Սերգեյ Աբրահամյանինը, Տիգրան Ղարիբյանինը, Գեղամ Սարգսյանինը, Արսեն Պապյանինը, Արամ Պողոսյանինը, Սերգեյ Պետրոսյանինը, Վահե Պետրոսյանինը, Լուսինե Հարությունյանինը, Անաիդա Ալմազյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

2) Աստղիկ Բալդրյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

3) Խորեն Գասպարյանինը, Գևորգ Մանուկյանինը՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին.

4) Գոռ Աղաբաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

    

23.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 681-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Ավետիսյան ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ (միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ) (28.06.21 թ.-01.07.21 թ.)
Ա. Բալդրյան ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի պետ (միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ) (28.06.21 թ.-01.07.21 թ.)
Ս. Աբրահամյան ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ (միջպետական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար) (26.06.21 թ.-01.07.21 թ.)
Տ. Ղարիբյան ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ (28.06.21 թ.-01.07.21 թ.)
Գ. Սարգսյան ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ (26.06.21 թ.-01.07.21 թ.)
Ա. Պապյան ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ (26.06.21 թ.-01.07.21 թ.)
Ա. Պողոսյան ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալթիկունքի պետ (28.06.21 թ.-01.07.21 թ.)
Ս. Պետրոսյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ (28.06.21 թ.-01.07.21 թ.)
Վ. Պետրոսյան ՀՀ պաշտպանության նախարարության 14705 զորամասի տեղագրաերկրաբաշխական բաժանմունքի պետ (28.06.21 թ.-01.07.21 թ.)
Լ. Հարությունյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետի տեղակալ (28.06.21 թ.-01.07.21 թ.)
Ա. Ալմազյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ (26.06.21 թ.-01.07.21 թ.)
Խ. Գասպարյան ՀՀ կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ (28.06.21 թ.-01.07.21 թ.)
Գ. Մանուկյան ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ (28.06.21 թ.-01.07.21 թ.)
Գ. Աղաբաբյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ (28.06.21 թ.-01.07.21 թ.)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

23.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ