Գլխավոր տեղեկություն
Համար
N 660-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 660-Ա

 

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել «Արտոնագրերի մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-108-Ն օրենքի և «Արդյունաբերական դիզայնի մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-109-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

       

17.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 660-Ա որոշման

 

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հ/Հ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման

մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարության

մտավոր սեփականության

գրասենյակի բողոքարկման

խորհրդի կանոնադրությունը

հաստատելու մասին, Հայաստանի

Հանրապետության էկոնոմիկայի

նախարարության մտավոր

սեփականության գրասենյակի

բողոքարկման խորհրդում

բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման,

պետական և ծառայողական

գաղտնիք կազմող տեղեկություններ

պարունակող գյուտերի,

արդյունաբերական դիզայնների

գաղտնիության աստիճանի

որոշման, դրանց օգտագործման և

դրանց մասին տեղեկությունների

հրապարակման, գյուտի հայտի ձևակերպման, ներկայացման և

քննարկման, արդյունաբերական

դիզայնի հայտի ձևակերպման,

ներկայացման և քննարկման,

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարության

մտավոր սեփականության

գրասենյակի պաշտոնական

տեղեկագրում հրապարակվող

տեղեկությունների ցանկը հաստատելու մասին,

արտոնագրային

հավատարմատարների

կանոնադրությունը հաստատելու

մասին, արտոնագրային

հավատարմատարների

որակավորման քննությունների

անցկացման, արտոնագրային

հավատարմատարների գրանցման, գյուտերի, արդյունաբերական

դիզայնների գրանցամատյանների

բովանդակությունը, դրանցում

փոփոխություններ կատարելու մասին դիմումի ձևերը,

փոփոխություններ կատարելու ընթացակարգը, քաղվածքի ձևը և դրա տրամադրման, ինչպես նաև գրանցամատյանի

վարման հետ կապված գործողությունների կատարման, արտոնագրերի ձևը և դրանց մեջ նշվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին, գյուտի կամ արդյունաբերական

դիզայնի լիցենզիաները (այդ թվում՝ ֆրանչայզինգը), դրանց պայմանների հետագա փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման, գյուտի կամ արդյունաբերական դիզայնի արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի

Հանրապետության

էկոնոմիկայի

նախարարություն

2021 թվականի

օգոստոսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում

«Արտոնագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մաս, 9-րդ հոդվածի 1-ին մաս, 40-րդ հոդվածի 5-րդ մաս, 51-րդ հոդվածի 1-ին մաս, 61-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր, 70-րդ հոդվածի 6-րդ և 12-րդ մասեր, 75-րդ հոդվածի 3-րդ մաս, 82-րդ հոդվածի 4-րդ մաս և 83-րդ հոդվածի 5-րդ մաս, «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս, 8-րդ հոդվածի 1-ին մաս, 37-րդ հոդվածի 6-րդ մաս, 47-րդ հոդվածի 1-ին մաս, 50-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասեր, 56-րդ հոդվածի 4-րդ մաս, 57-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասեր, 59-րդ հոդվածի 3-րդ մաս, 66-րդ հոդվածի 4-րդ մաս, 67-րդ հոդվածի 5-րդ մաս

2.

Հայաստանի Հանրապետության

կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու

մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծը ՀՀ

վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

Հայաստանի

Հանրապետության

էկոնոմիկայի

նախարարություն

2021 թվականի

օգոստոսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում

«Արտոնագրերի մասին» օրենքի 84-րդ հոդվածի 14-րդ, 15-րդ մասեր, «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ մասեր

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան