ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 668-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական ոլորտի օրակարգային հարցերը քննարկելու նպատակով՝ 2021 թվականի հունիսի 28-ից 30-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2․ Վարոս Սիմոնյանի, Արմեն Սիմոնյանի, Արմեն Այվազյանի, Արտեմ Կարապետյանի, Վարդան Կոստանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
18.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 668-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ․ Սիմոնյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Ա․ Սիմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ա․ Այվազյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
Ա․ Կարապետյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ |
Վ․ Կոստանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |
18.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |