Գլխավոր տեղեկություն
Համար
N 492-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

N 492-Ա

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԽՈՑԵԼԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման կողմից «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող` 125,924,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի բնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանմանը և «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

        

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

         

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 492-Ա որոշման

«Սոցիալական աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի բնակչությանը»

         

  ԾՐԱԳԻՐ

      

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել և միանալ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ և 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2069-Լ որոշումներով հաստատված միջոցառումներին` ՀՀ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի

բնակչությանը տրամադրելով դրամական (մեկամսյա) և սոցիալական աջակցություն։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով

սահմանված արտոնություններից՝ խնայված գումարներն ուղղելով ծրագրի շահառուների թվի ավելացմանը:

3.

Բարեգործը

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն

Հասցե՝ Ֆրանսիա, 75007 Փարիզ, 37 Կե Դոխսե

4.

Ծրագիրը կատարողը

- «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության Հայաստանյան մասնաճյուղ» Առանձնացված ստորաբաժանում (ACTED)

Իրավաբանական հասցե` ՀՀ ք․Երևան, Արամի 80, 2-րդ հարկ ՀՎՀՀ՝ 02834561

- Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա (AASW)

Իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, 0069, Կ. Ուլնեցու 64 ՀՎՀՀ՝ 01835557

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզեր

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

200 000 եվրոյին համարժեք դրամ (125,924,000 դրամ)

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Գեղարքունիքի և Վայոց Ձոր մարզերում բնակվող տեղահանված 800 անձ և 200 տեղահանված անձանց հյուրընկալող ընտանիքները ՀՀ կառավարության միջոցառման շրջանակներում կստանան դրամական աջակցություն 2021 թ․ մայիս ամսին ACTED-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում։ Ինչպես նաև վերոնշյալ մարզերի միասնական կենտրոններում բնակվող տեղահանված 6 տնային տնտեսություն (22 անձ) կստանա կենցաղային պարագաներ, 69 տնային տնտեսություն (մոտավորապես 276 անձ) կստանա առաջին անհրաժեշտության պարագաներ, իսկ 900 անձ (ներառյալ 300 երեխա)

կստանա սոցիալ-հոգեբանական աջակցություն։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թ․ մայիսի 30 – սեպտեմբերի 30

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շահառուների դրամական մեկանգամյա աջակցության ծախսեր՝

- 800 տեղահանված անձ կստանա 68,000 դրամ

- 200 տեղահանված անձանց հյուրընկալող ընտանիքներ յուրաքանչյուր հյուրընկալած անձի համար կստանա 30,000 դրամ

Բյուջե՝ 60,400,000 դրամ

Ժամկետ՝ 2021 թ․ մայիսի 20-30

Ծրագրի շահառուների սոցիալ-հոգեբանական աջակցության ծախսեր՝

- Սոցիալական աջակցություն՝ 7,854,000 դրամ

- Հոգեբանական աջակցություն՝ 4,424,000 դրամ Բյուջե՝ 12,278,000 դրամ

Ժամկետ՝ 2021 թ․հունիս-սեպտեմբեր

ACTED Armenia և AASW ծախսեր (աշխատավարձ, սարքավորումներ, տրանսպորտ, հաղորդակցություն, տպագրություն, գիշերակաց, օրապահիկ, COVID-19 պաշտպանիչ միջոցներ, կոմունալ, գրասենյակի վարձակալում և այլն)

Բյուջե՝ 36,576,000 դրամ

Ժամկետ՝ 2021 թ.մայիս-սեպտեմբեր

Գլխամասի ծախսեր, որոնք անհրաժեշտ են ACTED Armenia-ի՝ Փարիզում գտնվող կենտրոնական գրասենյակին ծրագրային գործողությունները համակարգելու համար։

 

 

Բյուջե՝ 16,667,000 դրամ

Ժամկետ՝ 2021 թ․մայիս-սեպտեմբեր

10.

Ձեռքբերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

□ Հիգիենիկ պարագաների փաթեթների բաշխում (անձնական հիգիենայի պարագաներ, ձեռքի լվացման և մաքրման և այլ մաքրող պարագաներ (լվացքի միջոց, սպիտակեցնող միջոց, օճառ կամ հեղուկ օճառ, լվացքի փոշի, աման լվացող հեղուկ, զուգարանի թուղթ, ռետինե ձեռնոցներ, աղբի տոպրակներ, շամպուն, սպունգ, անձեռոցիկ, ձեռքի մաքրող միջոց, սփռոց, շվաբր)):

Բյուջե՝ 177,000 դրամ

□ Սրբիչների բաշխում տեղահանված ընտանիքներին: Սա կլինի ժամանակավոր օգնություն այն տեղահանված տնային տնտեսություններին, որոնք գտնվում են գյուղական վայրերում, վարձակալված կացարաններում կամ հյուրընկալող ընտանիքներում, կամ որոնց թվում կան երեխաներ և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք:

Բյուջե՝ 739․000 դրամ

□ AASW-ն հիմնելու/համալրելու է (լրացուցիչ պարագաներով/ սարքավորումներով) երեխաների համար հարմարեցված 4 տարածք․ երկուսը՝ Վայոց ձորի մարզում, երկուսը՝ Գեղարքունիքի մարզում։

Բյուջե՝ 2,015․000 դրամ

□ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզի 4 հիմնված/համալրված կենտրոնների համար ձեռք կբերվեն արվեստի և ժամանցի պարագաներ/իրեր սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով

Բյուջե՝ 1,007,000 դրամ

□ Ծրագրի շրջանակում շահառուների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով տեղեկատվական նյութերի տպագրություն

Բյուջե՝ 1,197,000 դրամ

□ Ծրագրի շրջանակում շահառուների կարիքների գնահատման և տվյալների հավաքագրման նպատակով ծառայությունների մատուցման ծախսեր

Բյուջե՝ 1,260,000 դրամ

 

 

□ Սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում սոցիալական աշխատողների և հոգեբանների կողմից՝

Բյուջե՝ 5,883,000 դրամ

□ ACTED Armenia-ի գրասենյակի համար ձեռք կբերվեն գրասենյակային սարքավորումներ (համակարգիչ, տպիչ և այլն)՝

Բյուջե՝ 1,637,000 դրամ

□ Ծառայությունների մատուցման պայմանագրեր կկնքվեն տրանսպորտային ծառայությունը և հաղորդակցությունը կազմակերպելու, COVID-19 պաշտպանիչ միջոցներ գնելու, կոմունալ ծախսերը վճարելու և գրասենյակը վարձակալելու նպատակով՝

Բյուջե՝ 12,574,000 դրամ

Ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

- ACTED Armenia և AASW գրասենյակի վարձակալում, կոմունալ վճարումներ, կենցաղային ապրանքների ձեռքբերում՝ 5,541,000 դրամ

- ACTED Armenia անձնակազմ (ծրագրի ղեկավար, մոնիտորինգի և գնահատման մասնագետ, հաշվապահ, ծրագրի օգնական)՝ 6,536,000 դրամ

- AASW գիշերակաց և օրապահիկ`982,000 դրամ

- ACTED Armenia գիշերակաց և օրապահիկ` 771,000 դրամ

- AASW անձնակազմ (ծրագրի ղեկավար, համակարգող, մոնիտորինգի և գնահատման մասնագետ, հաշվապահ, վարորդ)՝ 8,535,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր-

պությունների հետ

2021 թ․ ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ACTED Armenia-ի միջև կնքվել է Փոխըմբռնման հուշագիր շահառուների շրջանակը ճշգրտելու համար:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը

բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմին:

 

մեխանիզմների

նկարագրությունը

 

           

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

        

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ