ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 488-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 15,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08417251) 2021 թվականի մայիսի 26-ին կնքված N ԱՀ/ՆՆ-09/21-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-Ներքին Հոռաթաղ-Մարտակերտ ավտոճանապարհի 12 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում՝ 15,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
17.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 488-Ա որոշման |
«Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է՝ կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր վերակառուցելու Արցախի Հանրապետության Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-Ներքին ՀոռաթաղՄարտակերտ ավտոճանապարհի 12 կմ երկարությամբ հատվածը |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ ճանապարհաշինություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15,600,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության կառավարություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հուլիսի 01-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 01-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր վերակառուցելու Արցախի Հանրապետության Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-Ներքին Հոռաթաղ-Մարտակերտ ավտոճանապարհի 12 կմ երկարությամբ հատվածը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հուլիսի 01-ից մինչև 2021 թ. սեպտեմբերի 01-ը։ Ընդհանուր արժեքը՝ 15,600,000 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արցախի Հանրապետության Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-Ներքին Հոռաթաղ-Մարտակերտ ավտոճանապարհի 12 կմ երկարությամբ հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում՝ 15,600,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
17.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |