ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2021 թվականի N 994-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԱՊԱԱՄՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահուստի առողջապահական նշանակության նյութական արժեքներ ապաամրագրելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին հատկացնելու մասին» N 2262-Ն որոշման հավելվածի 298-րդ կետի չորրորդ սյունակում «88221» թիվը փոխարինել «38336» թվով, իսկ 300-րդ կետի չորրորդ սյունակում «67795» թիվը՝ «60477» թվով:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարին՝ թույլատրել պետական պահուստից ապաամրագրել անհատույց կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել պետական պահուստի հետևյալ նյութական արժեքները՝
1) բարձի երես 49835 հատ.
2) բամբակյա սավան 7268 հատ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
17.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: