Գլխավոր տեղեկություն
Համար
N 835-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 835-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2021 թվականի օգոստոսի 5-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Պապիկյանինը, Մանե Գևորգյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Արմեն Խաչատրյանինը, Սուրեն Վարոսյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Կարեն Վանյանինը, Արտակ Հակոբյանինը, Գագիկ Վանոյանինը, Կարեն Մկրտչյանինը, Շավարշ Ուլուխանյանինը, Արման Համբարձումյանինը և Հովհաննես Հակոբյանինը՝ Պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի օգոստոսի 5-ին՝ Երևան-Թեհրան-Երևան երթուղով։

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


04.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 835-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

Ս. Պապիկյան

- ՀՀ փոխվարչապետ

Ա. Գրիգորյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի

պարտականությունները կատարող

Ա. Թումանյան

- Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի

Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Մ. Գևորգյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Հ. Թաշչյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության պետ

Ա. Խաչատրյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Ս. Վարոսյան

- ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի արարողակարգի

պատասխանատուի պարտականությունները կատարող

Հ. Վարդանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ

(01.05.2021 թ.- 05.08.2021 թ.)

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր 

Ա. Աբրահամյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Անվտանգություն
Կ. Վանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի

պետի տեղակալ

Ա. Հակոբյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

(01.08.2021 թ.- 05.08.2021 թ.)

Գ. Վանոյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

(01.08.2021 թ.- 05.08.2021 թ.)

Կ. Մկրտչյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Շ. Ուլուխանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Համբարձումյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Հ. Հակոբյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


04.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան