Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (17.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 400-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 18-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 14-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան» օգնություն Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 18-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «119,126,000 դրամ» բառերը փոխարինել «139,426,000 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «GARNI Foundation» ոչ առևտրային կազմակերպության կողմից «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռները (քնապարկեր, ուսապարկեր, հագուստ՝ 4,955 կգ ընդհանուր քաշով, 24,530 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, և 2015 թվականի արտադրության, Dodge Ram 1500 մակնիշի ավտոմեքենա, նույնականացման համարը՝ 1C6RR6STXFS722913, 10,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

(2-րդ կետը փոփ. 16.06.21 N 482-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 400-Ա որոշման

 

«ՕՐՐԱՆ» օգնություն Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներին

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1

Ծրագրի նպատակները

Oգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, միայնակ ու կարիքավոր ծերերին

2

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը

3

Բարեգործը (բարեգործները)

ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Հովհաննիսյանների ընտանիք, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), Յիրիկյանների ընդանիք, Հակոբ Բարսեղյան, Սերժ Թանկյան, Հարրի Կազազյան, Garni Foundation

4

Ծրագրի կատարողը

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 02552842

Հասցե՝ Առաջին Եկմալյան 6, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ.՝ 53-51-67

5

Ծրագրի իրականացման

վայրը, բնագավառը

Հայաստանի Հանրապետություն՝ Երևան

Սոցիալական բնագավառ

6

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 139,426,000 (հարյուր երեսունինը միլիոն չորս հարյուր քսանվեց հազար ) ՀՀ դրամ

7

Բարեգործություն ստացողը

Այժմ ծրագրում ներգրավված են.

 6-16 տարեկան 120 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ, ամուսնալուծված կամ ազատազրկված ծնողներ ունեն:

 60 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն:

 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախում ծագած պատերազմի հետևանքով իրենց կացարանը կորցրած և Հայաստանի Հանրապետությունում ստիպված բնակություն հաստատած ընտանիքների երեխաներ: Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափանիշներով: Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական խմբում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործադիր տնօրենը: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության», Երևանի տարբեր վարչական շրջանների սոցիալական բաժինների, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև՝ «ՀՀ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկաн բռնության կանխարգելման վարչություն» հետ:

 

Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:

8

Ծրագրի իրականացման տևողությունը

Սույն ծրագիրը նախատեսված է 2021 թ. հունվարի 01-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար և այն շարունակական է:

Այն կգործի այնքան ժամանակ, որքան կազմակերպությունը հնարավորություն կունենա իրագործել իր

առաքելությունը և այդ նպատակով կունենա ֆինանսական միջոցներ:

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Օրրան ԲՀԿ-ն Առաջին Եկմալյան 6 հասցեում գտնվող իր եռահարկ կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 120 երեխայի շաբաթը 6 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն:

 

Հայաստանի Հանրապետությունում Covid 19 համավարակի տարածման պատճառով հայտարարված կարանտինով պայմանավորված՝ նախքան ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալը, Օրրանի բոլոր շահառուները կստանան առաջին անհրաժեշտության սննդամթերքով լի փաթեթներ: Դասապատրաստման հարցում աջակցությունը կկազմակերպվի հեռավար եղանակով: Համավարակով պայմանավորված իրավիճակի բարելավման և ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալուն պես Օրրանը կվերսկսի իր բնականոն աշխատանքը՝ համաձայն մեր հաստատված ծրագրի:

 Սննդի ծրագիր*

Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է մատուցում 60 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների:

120 երեխայի և 60 թոշակառուի ամենօրյա սնունդ: Տարեկան կազմում է 50,800,000 դրամ (մթերքի ձեռք բերում՝ 33,500,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 1,800,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի)՝ 3,500,000 դրամ):

Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող 200 ամսական սննդամթերքով լի փաթեթներ 12,000,000 դրամ:

 Առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն

Առաջին անհրաժեշտության բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,800,000 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 300,000 դրամ, բուժքրոջ և հոգեբանի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի) ՝ 1,500,000 դրամ):

 Սոցիալական աջակցություն

Սոցիալական ծառայություն, հագուստ և կոշիկ՝ տարեկան 6,300,000 դրամ (հագուստի և կոշիկի ձեռք բերում՝ 5,000,000 դրամ, սոցաշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի)՝ 1,300,000 դրամ):

Մշակութային ծրագրեր

Մշակութային միջոցառումներ՝ տարեկան 5,500,000 դրամ (ամառային ճամբար, այցելություն Ջրաշխարհ, թատրոն, կինո՝ 4,000,000 դրամ, մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի) ՝ 1,500,000 դրամ):

 Ակադեմիական ծրագրեր

Դպրոցահասակ երեխաների տնային պարապմունքների կազմակերպում՝ դպրոցից հետո, շաբաթական 6 օր, 120 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, և ձեռարվեստական հինգ կենտրոններում ուսուցում (փայտամշակում, կար ու ձև, կավագործություն, նկարչություն, բացիկների պատրաստում), տարեկան՝ 9,700,000 դրամ (դպրոցական գրենական պիտույքներ, պայուսակներ, համակարգիչներ 2,700, 000 դրամ, նյութեր՝ ձեռարվեստական հինգ կենտրոնի համար՝ 1,000,000 դրամ, վարձատրություն՝ ուսուցիչներին (համաձայն քաղաքացիաիրավական ն պայմանագրերի) ՝ 6,000,000 դրամ):

 Իրային աջակցություն արտասահմանից

Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիք, սպորտային ապրանք, ավտոմեքենա, քնապարկեր, ուսապարկ)՝ տարեկան 17,000,000 դրամ:

 Նվիրատվություն.

- ծայրաստիճան կարիքավոր 60 ընտանիքների էլեկտրաէներգիայի և 3 ընտանիքների բնակարանի վարձի վճարում՝ տարեկան 5,500,000 դրամ,

- 90 երեխաների ամենօրյա երթևեկության ծախսեր՝ տարեկան 5,616,000 դրամ,

- 8 սաների` ըստ նախասիրության (երաժշտություն, արհեստներ, շախմատ և այլն) ուսման վարձերի վճարում՝ տարեկան 1,260,000 դրամ:

 Այլ անհրաժեշտ ծախսեր.

- «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ՝ միջոցառում դրամական միջոցների հայթայթման նպատակով՝ 4,500,000 դրամ,

- բուկլետների և թերթերի տպագրություն՝ 1,500,000 դրամ,

- կենտրոնի ընթացիկ վերանորոգում՝ 2,000,000 դրամ,

- տեսախցիկների ձեռքբերում՝ 400000 դրամ:

Ընդամենը ՝ 111,876,000 դրամ (հարյուր տասնմեկ միլիոն ութ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ, Կազմակերպական ծախսերը՝ 27,550,000 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 139,426,000 դրամ:

 

* Սննդի փաթեթների, կոշիկների, հագուստի բաշխումն իրականացվում է Covid 19 համավարակի կանխարգելմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

10

Ձեռք բերվելիք

(ներմուծվող) ապրանքներ, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է

1. էլեկտրաէներգիայի մատակարարում -1,800,000 ՀՀ դրամ

2. Գազի մատակարարում -3,200,000 ՀՀ դրամ

3. Խմելու ջրի մատակարարում-300,000 ՀՀ դրամ

4. Հեռախոսակապի ծառայություն ձեռքբերում-«Վեոն Արմենիա» ՀՁ ՓԲԸ -1,600,000 ՀՀ դրամ

5. Հեռախոսակապի ծառայություն ձեռքբերում-«ՄՏՍ Հայաստան» -1,200,000 ՀՀ դրան

6. Տարեկան ֆինանսական աուդիտի ծառայության ծեռք բերում-1,500,000 ՀՀ դրամ

7. Սննդամթերքի ձեռքբերում-45,500,000 ՀՀ դրամ

8. Կոշիկի, հագուստի ձեռքբերում-5,000,000 ՀՀ դրամ

9. Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման -69,718 ՀՀ դրամ

10. Գազի կաթսայի տեխնիկական զննման ծառայության մատուցում -68,180 ՀՀ դրամ

11. Գրասենյակային ծախսեր-1,800,000 ՀՀ դրամ

12. Փոստային ծախսեր-180,000 ՀՀ դրամ

13. Համակարգչային տեխնիկա -1,200,000 ՀՀ դրամ

14. Երեխաների հանգիստ և մշակութային միջոցառումներ, նյութերի ձեռքբերում (առողջարան, Ջրաշխարհ, այցելություն մշակութային հաստատություններ)-4,000,000 ՀՀ դրամ

15. Բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում-300,000 ՀՀ դրամ

16. Ձեռարվեստական հինգ կենտրոնի համար նյութերի ձեռքբերում-1,000,000 ՀՀ դրամ

17. Տպագրական ծառայության ձեռքբերում-1,500,000 ՀՀ դրամ

18. Խոհանոցային սարքավորումների, պարագաների և նյութերի ձեռքբերում-600,000 ՀՀ դրամ

19. Բենզինի ձեռքբերում-2,700,000 ՀՀ դրամ

20. Դպրոցական պայուսակների, գրենական պիտույքների ձեռքբերում-1,500,000 ՀՀ դրամ

21. Հյուրանոցային ծառայության ձեռքբերում, հյուրերի համար ֆուրշետ և ճաշի կազմակերպում (Միջոցառում՝ դրամական միջոցների հայթայթման նպատակով)-4,500,000 ՀՀ դրամ

22. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիք, սպորտային ապրանք, ավտոմեքենա, քնապարկներ, ուսապարկ)՝ - 17,000,000 դրամ,

ավտոմեքենայի ներմուծման -5,300,000 դրամ.

Ընդամենը-22,300,000 դրամ

23. Սպասք լվացող սարքի ձեռքբերում՝ 1,200,000 ՀՀ դրամ

24. Կենտրոնի ընթացիկ վերանորոգում -2,000,000 ՀՀ դրամ

25. Տեսախցիկների ձեռքբերում-400,000 ՀՀ դրամ

Ընդամենը -105,417,898 ՀՀ դրամ

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակեր-պական ծախսեր

 գազ՝ տարեկան՝ 3,200,000 դրամ,

 գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 69718 դրամ,

 ջուր`300,000 դրամ,

 էլեկտրաէներգիա` 1,800,000 դրամ,

 հեռախոս` 2,800,000 դրամ,

 գրասենյակային ծախսեր` 1,800,000 դրամ,

 ֆինանսական աուդիտ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից՝ 1,500,000 դրամ,

 փոստային ծախսեր՝ 180,000 դրամ,

 բենզինի ծախսեր՝ 2,700,000 դրամ,

 տեխնիկական անվտանգություն՝ 68,180 դրամ,

 Աշխատավարձ վարչական աշխատողներին(ադմինիստրատոր, հաշվապահ, վարորդ)՝ 7,832,102 դրամ:

 Ավտոմեքենայի ներմուծման -5,300,000 դրամ

Ընդամենը՝ 27,550,000 (քսանյոթ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար) դրամ:

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների այլ կազմակերպությունների հետ

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2. ՀՀ առողջապահության նախարարություն

3. Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների սոցիալական վարչություններ

4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ

5. «ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչություն» հետ: Օրրանը համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ:

13

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ

վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

 ՀՀ կառավարություն 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի՝ 25 կետով սահմանված կարգով տեղեկությունների

ներկայացում լիազորված մարմնին,

 ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին,

 գույքագրումը և բաշխումն իրականացվում են «Օրրան» ԲՀԿ –ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև՝ շահառուների ստորագրություններով ու անձնագրային

տվյալներով,

ամսական հաշվետվություններ՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտե,

 ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ կողմից:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ


14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ