Հ/Հ |
Աշխատանքի անվանումը |
Իրականացման ժամկետը |
Կատարողը |
1. |
Մարդահամարի հարցաշարի վերաբերյալ վիճակագրական կոմիտեի ստորաբաժանումներից ստացված նախնական կարծիքների քննարկում և ամփոփաթերթի կազմում |
2021 թ. I-II եռամսյակներ |
Մարդահամարի վարչություն |
2. |
Հարցաշարի լրամշակում |
2021 թ. I-II եռամսյակներ |
Մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժին |
3. |
Լրամշակված հարցաշարի հիման վրա համակարգչային ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների իրականացում |
2021 թ. II եռամսյակ |
Մարդահամարի վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժին |
4. |
Լրամշակված հարցաշարի հիման վրա հրահանգչական և մեթոդաբանական փաստաթղթերի վերանայում |
2021 թ. II եռամսյակ |
Մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժին, Կազմակերպական աշխատանքների բաժին |
5. |
Մարդահամարի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ հրահանգավորումների՝ տեսա և ձայնային ծրագրերի մշակում, համապատասխան ծրագրերի կիրառմամբ |
2021 թ. I-II եռամսյակներ |
Մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժին |
6. |
Երևան քաղաքում և հարակից երեք մարզերում վարչական ռեգիստրից ստացված հասցեների ընտրանքային ստուգումների և ճշգրտումների կազմակերպում (ցուցակագրում) և իրականացում |
2021 թ. II եռամսյակ |
Մարդահամարի վարչության կազմակերպական աշխատանքների բաժին |
7. |
Մարդահամարի վարչության աշխատակիցների, ինչպես նաև ներգրավված աշխատակազմի տեսական, գործնական, ինչպես նաև մեթոդաբանական անհրաժեշտ գիտելիքների ստուգման նպատակով` համապատասխան թեստերի և հարցերի մշակում |
2021 թ. II եռամսյակ |
Մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժին, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժին |
8. |
Մարդահամարի վարչության աշխատակիցների հրահանգավորումների կազմակերպում՝ մարդահամարի անցկացման նպատակով մշակված տեսա և ձայնային ծրագրի կիրառմամբ |
2021 թ. II-III եռամսյակներ |
Մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժին, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժին |
9. |
Մարդահամարի կազմակերպական պլանների կազմման վերաբերյալ ցուցումների և ձևերի լրամշակում |
2021 թ. III եռամսյակ |
Մարդահամարի վարչության կազմակերպական աշխատանքների բաժին |
10. |
Մարդահամարի հարցաշարի վերջնական տարբերակի հիման վրա՝ ելքային աղյուսակների ստացման տեխնիկական առաջադրանքների վերանայում |
2021 թ. III եռամսյակ |
Մարդահամարի վարչության տվյալների մշակման և դասակարգումների բաժին |
11. |
Մարդահամարի հարցաշարի վերջնական տարբերակի հիման վրա՝ ելքային աղյուսակների ստացման վերանայված տեխնիկական առաջադրանքների համաձայն, համակարգչային ծրագրերի վերանայում |
2021 թ. III եռամսյակ |
Մարդահամարի վարչության Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժին |
12. |
Երևան քաղաքում և հարակից երեք մարզերում իրականացված հասցեների ընտրանքային ստուգումների և ճշգրտումների արդյունքում ստացված տվյալների ամփոփում |
2021 թ. III եռամսյակ |
Մարդահամարի վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժին, Տվյալների մշակման և դասակարգումների բաժին |
13. |
Բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) և ՍԷԿՏ համակարգի տվյալների համադրման արդյունքում մարդահամարի նպատակով ձևավորված տվյալների շտեմարանում՝ ԲՊՌ-ում հաշվառված և երկրում գտնվելու անորոշ (չճշտված) կարգավիճակ ունեցողների տվյալների հստակեցման համար ՀՀ ոստիկանության հետ հնարավոր այլ աղբյուրների ուսումնասիրություն |
2021թ. III-IV եռամսյակներ |
Մարդահամարի վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժին, Տվյալների մշակման և դասակարգումների բաժին |
14. |
Մարզային գործակալության աշխատակիցների շրջանում՝ մարդահամարի անցկացման, այդ թվում՝ մարդահամարի հարցաթերթի լրացման կարգի փորձնական հրահանգավորումների դասընթացների կազմակերպում՝ մշակված համակարգչային ծրագրով |
2021 թ. III եռամսյակ |
Մարդահամարի վարչություն |
15. |
2020թ․փուլի մարդահամար անցկացրած երկրների փորձի ուսումնասիրում |
2021 թ. |
Մարդահամարի վարչություն |
16. |
Համակցված մեթոդով մարդահամարի անցկացումը հաջողած երկրների հետ անմիջական կապ հաստատելու տարբերակների մշակում |
2021 թ. |
Մարդահամարի վարչություն |
17. |
Միջազգային հարթակում մարդահամարին առնչվող մարքեթինգային հնարավորությունների և դրանց կիրառության ուսումնասիրում |
2021 թ. |
Մարդահամարի վարչության կազմակերպական աշխատանքների բաժին |
18. |
Մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթներում տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների և մեթոդների ուսումնասիրում և համապատասխան առաջարկների մշակում |
2021 թ. |
Մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժին, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժին |
19. |
ՀՀ մարդահամարի լրամշակված հարցաթերթի, մարդահամարի նախապատրաստման և անցկացման առանձին գործառույթների թեստավորման (փորձարկումների) նախապատրաստում և իրականացում
|
2021 թ. IV եռամսյակ |
Մարդահամարի վարչության կազմակերպական աշխատանքների բաժին |
20. |
Իրականացված թեստավորման աշխատանքների արդյունքների ամփոփում և առաջարկությունների ներկայացում
|
2021 թ. IV եռամսյակ |
Մարդահամարի վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժին, Տվյալների մշակման և դասակարգումների բաժին |