Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.02.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/7104/05/15

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/7104/05/15

2021 թ.

Նախագահող դատավոր՝    Ն. Կարապետյան

Դատավորներ՝

   Ա. Մխիթարյան

 

   Ն. Մարգարյան

            

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Տ. Պետրոսյան

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի փետրվարի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Նելլի Միքայելյանի հայցի ընդդեմ ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի (այսուհետ` Նոտար)` գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2019 թվականի որոշման դեմ Նելլի Միքայելյանի վճռաբեկ բողոքը,

           

Պ Ա Ր Զ Ե Ց

               

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նելլի Միքայելյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Նոտարի կողմից կատարված նոտարական գործողությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) 29.12.2015 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի հայցադիմումը վերահասցեագրվել է Երևանի Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.01.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2017 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.01.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Գործի նոր քննության ընթացքում դիմելով դատարան՝ Նելլի Միքայելյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Նոտարի կողմից կատարված նոտարական գործողությունները և անվավեր ճանաչել Նոտարի կողմից կեղծ փաստաթղթերով, խաբեությամբ 26.07.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և նույն օրը տրված սեփականության իրավունքի վկայականը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 07.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.07.2019 թվականի որոշմամբ Նոտարի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 07.02.2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելլի Միքայելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

                     

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 130.1-րդ հոդվածը և  132-րդ հոդվածի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Դատարանի 07.02.2019 թվականի վճիռը պատճառաբանված չէ՝ իրականությանը չի համապատասխանում և անհիմն է, քանի որ տվյալ վճռի պատճառաբանական մասը համապատասխանում է Նախկին օրենսգրքի  132-րդ հոդվածի 4-րդ կետով ներկայացվող պահանջներին, իսկ վճիռը կայացվել է ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.07.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.02.2019 թվականի վճռին:

                     

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանը 07.02.2019 թվականին վճիռ է կայացրել Նելլի Միքայելյանի հայցը բավարարելու մասին։ Նշված վճռի պատճառաբանական մասը պարունակում է՝

-  գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

-  եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք Դատարանը վերաբերելի է համարել.

-  ապացուցման ենթակա փաստերը` ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի շարադրմամբ, և նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա.

-  Դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ.

-  եզրահանգում` Նելլի Միքայելյանի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ.

-  գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը (հատոր 4-րդ, գ.թ. 45-57).

2) Դատարանի 07.02.2019 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Նոտարը՝ իր բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմք չնշելով Դատարանի վճռի պատճառաբանական մաս չունենալը (հատոր  5-րդ, գ.թ. 6-15).

3) Վերաքննիչ դատարանը 31.07.2019 թվականին որոշում է կայացրել Նոտարի վերաքննիչ բողոքը բավարարելու, Դատարանի 07.02.2019 թվականի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 07.02.2019 թվականի վճիռը չունի պատճառաբանական մաս (հատոր 7-րդ, գ.թ. 165-171):

                 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի  1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Նախկին օրենսգրքի 130.1-րդ հոդվածի և 132-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքով անվերապահ բեկանելու պայմաններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

Նույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը չունի պատճառաբանական մաս։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ,  5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (…):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձևական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին՝ առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք և, ըստ այդմ, անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից (տե՛ս, Վարդան Աթայանն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ «Ռեգնում» լրատվական գործակալության թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի գործով կայացված որոշմամբ գտել է, որ  սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ՝ գործն ընդհանրապես:

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև հավելել, որ վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և  365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտել է, որ նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2. ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես՝ եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն՝ անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3. ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավանորմերը և իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված` դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հանգամանքը նույն հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը դասել է դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի շարքին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն իրավիճակում, երբ դատական ակտը չունի պատճառաբանական մաս, վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի  3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

Անդրադառնալով դատարանի վճիռը որպես պատճառաբանական մաս չունեցող գնահատելու պայմաններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախկին օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝

1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

2) եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերաբերելի է համարում.

3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից.

4) ապացուցման ենթակա փաստերը`

ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը,

բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա,

գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` նույն օրենսգրքի 51 և 53 հոդվածներին համապատասխան.

5) եզրահանգում` գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝

ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,

բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման.

6) եզրահանգում` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.

7) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ իրավական դիրքորոշումն է արտահայտել՝ նշելով, որ պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար։

Վերը վկայակոչված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի վճիռը պետք է պարտադիր կազմված լինի նաև պատճառաբանական մասից։  Ընդ որում, օրենսդիրը նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետում բովանդակային առումով սահմանել է այն պարտադիր պահանջները, որոնց պետք է համապատասխանի վճռի պատճառաբանական մասը: Այսինքն՝ միայն այդ պահանջները պահպանված լինելու պայմաններում կարող է առաջին ատյանի դատարանի վճիռը համարվել պատճառաբանված, քանի որ միայն այդ դեպքում կարող են վճռից երևալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե որևէ վճիռ ամբողջությամբ  չի համապատասխանում վերը նշված պարտադիր պայմաններին, այդ թվում նաև՝ դատարանն ընդհանրապես չի կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունները, ապա միայն նման վճիռը կարող է գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով չպատճառաբանված՝ պատճառաբանական  մաս չունեցող։

             

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 07.02.2019 թվականին վճիռ է կայացրել Նելլի Միքայելյանի հայցը բավարարելու մասին։ Նշված վճռի պատճառաբանական մասը պարունակում է՝

-  գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

-  եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք Դատարանը վերաբերելի է համարել.

-  ապացուցման ենթակա փաստերը` ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի շարադրմամբ, և նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա.

-  Դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ.

-  եզրահանգում` Նելլի Միքայելյանի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ.

-  գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը։

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Նոտարը՝ իր բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմք չնշելով Դատարանի վճիռը պատճառաբանական մաս չունենալը։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «դատական ակտի իրավական վերլուծությունների մասը բովանդակում է միայն հղումներ իրավական նորմերին` առանց մատնանշելու, թե հատկապես որ ապացույցներն են ընկել Դատավորի ներքին համոզմունքի ձևավորման, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի առկայությունը կամ բացակայությունը որոշելու հիմքում: Այսինքն` դատական ակտի պատճառաբանական մասը կազմված է միայն իրավական նորմերից, չկան Դատարանի ինքնուրույն վերլուծությունները, ուստի դատական ակտը չի կարող գնահատվել որպես պատճառաբանված», 31.07.2019 թվականին որոշում է կայացրել Նոտարի վերաքննիչ բողոքը բավարարելու, և Դատարանի 07.02.2019 թվականի վճիռը բեկանելու ու գործը նոր քննության ուղարկելու մասին՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի կարգավորումը։ Դրանից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին։

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում Դատարանի 07.02.2019 թվականի վճռի բովանդակությունից, քանի որ վկայակոչված վճռի պատճառաբանական մասը պարունակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք Դատարանը վերաբերելի է համարել, ապացուցման ենթակա փաստերը` ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի շարադրմամբ, և նշմամբ այն մասին, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա, Դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ, եզրահանգում` Նելլի Միքայելյանի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ և գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը, որի պայմաններում վճիռը չի կարող գնահատվել որպես չպատճառաբանված՝ պատճառաբանական մաս չունեցող։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ Դատարանի 07.02.2019 թվականի որոշման դեմ Նունե Սարգսյանի վերաքննիչ բողոքը քննելու նպատակով:

                 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

          

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

      

Ո Ր Ո Շ Ե Ց

                   

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

                    

Նախագահող

Տ. Պետրոսյան

Զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

         

Հատուկ կարծիք

   

26.02.2021 թվական

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/7104/05/15 քաղաքացիական գործով 26.02.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ

                    

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), 2021 թվականի փետրվարի 26-ին գրավոր ընթացակարգով քննելով Նելլի Միքայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Նելլի Միքայելյանի հայցի ընդդեմ ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի (այսուհետ` Նոտար)` գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

 

Թիվ ՎԴ/7104/05/15 քաղաքացիական գործով հայցվոր Նելլի Միքայելյանի բերած վճռաբեկ բողոքի կապակցությամբ Վճռաբեկ դատարան է ստացվել թիվ ՎԴ/7104/05/15 քաղաքացիական գործը և հատուկ համակարգչային ծրագրի միջոցով բաշխվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանիս։

Վճռաբեկ դատարանի 22.01.2020 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, և որոշում է կայացվել վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու ու դրա վերաբերյալ որոշում կայացնելու մասին։

Իմ՝ որպես զեկուցող դատավորի կողմից կազմվել է Վճռաբեկ դատարանի որոշման նախագիծ, որը տրամադրվել է Վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին։ Որոշման նախագիծն ունեցել է հետևյալ բովանդակությունը՝

«

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/7104/05/15

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/7104/05/15

2020 թ.

Նախագահող դատավոր՝    Ն. Կարապետյան

Դատավորներ՝

   Ա. Մխիթարյան

 

   Ն. Մարգարյան

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

   

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

           

2021 թվականի փետրվարի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Նելլի Միքայելյանի հայցի ընդդեմ ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի (այսուհետ` Նոտար)` գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2019 թվականի որոշման դեմ Նելլի Միքայելյանի վճռաբեկ բողոքը,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

    

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նելլի Միքայելյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Նոտարի կողմից կատարված նոտարական գործողությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) 29.12.2015 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի հայցադիմումը վերահասցեագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.01.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2017 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.01.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Գործի նոր քննության ընթացքում դիմելով դատարան՝ Նելլի Միքայելյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Նոտարի կողմից կատարված նոտարական գործողությունները և անվավեր ճանաչել Նոտարի կողմից կեղծ փաստաթղթերով, խաբեությամբ 26.07.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և նույն օրը տրված սեփականության իրավունքի վկայականը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 07.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.07.2019 թվականի որոշմամբ Նոտարի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 07.02.2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելլի Միքայելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

             

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 130.1-րդ հոդվածը և  132-րդ հոդվածի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Դատարանի 07.02.2019 թվականի վճիռը պատճառաբանված չէ՝ իրականությանը չի համապատասխանում և անհիմն է, քանի որ տվյալ վճռի պատճառաբանական մասը համապատասխանում է Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետով ներկայացվող պահանջներին, իսկ վճիռը կայացվել է ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ։

          

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.07.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.02.2019 թվականի վճռին:

                  

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանը 07.02.2019 թվականին վճիռ է կայացրել Նելլի Միքայելյանի հայցը բավարարելու մասին։ Նշված վճռի պատճառաբանական մասը պարունակում է՝

-  գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

-  եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք Դատարանը վերաբերելի է համարել.

-  ապացուցման ենթակա փաստերը` ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի շարադրմամբ, և նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա.

-  Դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ.

-  եզրահանգում` Նելլի Միքայելյանի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ.

-  գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը (հատոր 4-րդ, գ.թ. 45-57).

2) Դատարանի 07.02.2019 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Նոտարը՝ իր բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմք չնշելով Դատարանի վճռի պատճառաբանական մաս չունենալը (հատոր 5-րդ, գ.թ. 6-15).

3) Վերաքննիչ դատարանը 31.07.2019 թվականին որոշում է կայացրել Նոտարի վերաքննիչ բողոքը բավարարելու, Դատարանի 07.02.2019 թվականի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 07.02.2019 թվականի վճիռը չունի պատճառաբանական մաս (հատոր 7-րդ, գ.թ. 165-171):

                       

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Նախկին օրենսգրքի  130.1-րդ հոդվածի և 132-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքով անվերապահ բեկանելու պայմաններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

Նույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը չունի պատճառաբանական մաս։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ,  5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (…):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձևական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին՝ առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք և, ըստ այդմ, անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից (տե՛ս, Վարդան Աթայանն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ «Ռեգնում» լրատվական գործակալության թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի գործով կայացված որոշմամբ գտել է, որ որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ՝ գործն ընդհանրապես:

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև հավելել, որ վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտել է, որ նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2. ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես՝ եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն՝ անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3. ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավանորմերը և իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված` դատական ակտի պատճառաբական մաս չունենալու հանգամանքը նույն հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը դասել է դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի շարքին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն իրավիճակում, երբ դատական ակտը չունի պատճառաբանական մաս, վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

                         

Անդրադառնալով դատարանի վճիռը որպես պատճառաբանական մաս չունեցող գնահատելու պայմաններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախկին օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝

1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

2) եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերաբերելի է համարում.

3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից.

4) ապացուցման ենթակա փաստերը`

ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը,

բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա,

գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` նույն օրենսգրքի 51 և 53 հոդվածներին համապատասխան.

5) եզրահանգում` գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝

ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,

բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման.

6) եզրահանգում` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.

7) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ իրավական դիրքորոշումն է արտահայտել՝ նշելով, որ պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար։

Վերը վկայակոչված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի վճիռը պետք է պարտադիր կազմված լինի նաև պատճառաբանական մասից։ Ընդ որում, օրենսդիրը բովանդակային առումով սահմանել է այն պարտադիր պահանջները, որոնց պետք է համապատասխանի վճռի պատճառաբանական մասը, այն է՝ ունենա նշում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի, կիրառելի իրավունքի վերաբերյալ եզրահանգման, ապացուցման կարիք չունեցող և ապացուցման ենթակա փաստերի մասին, նշում գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝ դրա վերաբերյալ եզրահանգման, նշում գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ եզրահանգման մասին և պատճառաբանություն գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին։

Միևնույն ժամանակ օրենսդիրը Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետով վճռի պատճառաբանական մասը կազմելիս դատարանի վրա լրացուցիչ պարտականություններ է դրել՝

- կիրառելի իրավունքի վերաբերյալ եզրահանգում կատարելիս վճռի այդ մասում վկայակոչել միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք դատարանը համարում է վերաբերելի.

- ապացուցման կարիք չունեցող փաստերը նշելիս նշել նաև, թե նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից.

- ապացուցման ենթակա փաստերը նշելիս շարադրել ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը, նշել, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա, դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` նույն օրենսգրքի 51 և 53 հոդվածներին համապատասխան.

- գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու վերաբերյալ եզրահանգումը նշելիս հղում կատարել այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրել այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման։

Այսինքն՝ միայն Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը պահպանված լինելու պայմաններում կարող է առաջին ատյանի դատարանի վճիռը համարվել պատճառաբանված, քանի որ միայն նման կառուցվածք ունենալու դեպքում կարող են այդ վճռից երևալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե որևէ վճիռ գործի հանգամանքներից ելնելով չի համապատասխանում վերը նշված պարտադիր պայմաններին կամ մասնակիորեն է համապատասխանում, այդ թվում նաև՝ որոշակի դեպքերում դատարանը չի կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված լրացուցիչ պարտականությունները կամ մասնակիորեն է կատարել, ապա նման վճիռը ենթակա է գնահատման որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով չպատճառաբանված՝ պատճառաբանական մաս չունեցող, և ոչ թե՝ որպես թերի պատճառաբանված, քանի որ միայն այդ պարտադիր պայմանների նշումը և լրացուցիչ պարտականությունների ամբողջական կատարումը կարող է վկայել վճիռը պատճառաբանված (պատճառաբանական մասը կազմված) լինելու մասին։

                

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 07.02.2019 թվականին վճիռ է կայացրել Նելլի Միքայելյանի հայցը բավարարելու մասին։ Նշված վճռի պատճառաբանական մասը պարունակում է՝

-  գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

-  եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք Դատարանը վերաբերելի է համարել.

-  ապացուցման ենթակա փաստերը` ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի շարադրմամբ, և նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա.

-  Դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ.

-  եզրահանգում` Նելլի Միքայելյանի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ.

-  գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը։

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Նոտարը՝ իր բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմք չնշելով Դատարանի վճիռը պատճառաբանական մաս չունենալը։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «դատական ակտի իրավական վերլուծությունների մասը բովանդակում է միայն հղումներ իրավական նորմերին` առանց մատնանշելու, թե հատկապես որ ապացույցներն են ընկել Դատավորի ներքին համոզմունքի ձևավորման, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի առկայությունը կամ բացակայությունը որոշելու հիմքում: Այսինքն` դատական ակտի պատճառաբանական մասը կազմված է միայն իրավական նորմերից, չկան Դատարանի ինքնուրույն վերլուծությունները, ուստի դատական ակտը չի կարող գնահատվել որպես պատճառաբանված», 31.07.2019 թվականին որոշում է կայացրել Նոտարի վերաքննիչ բողոքը բավարարելու, և Դատարանի 07.02.2019 թվականի վճիռը բեկանելու ու գործը նոր քննության ուղարկելու մասին՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի կարգավորումը։ Դրանից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին։

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում Դատարանի 07.02.2019 թվականի վճռի բովանդակությունից, քանի որ վկայակոչված վճռի պատճառաբանական մասը պարունակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք Դատարանը վերաբերելի է համարել, ապացուցման ենթակա փաստերը` ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի շարադրմամբ, և նշմամբ այն մասին, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա, Դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ, եզրահանգում` Նելլի Միքայելյանի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ և գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը, որի պայմաններում այն չի կարող գնահատվել որպես չպատճառաբանված՝ պատճառաբանական մաս չունեցող։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

               

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ Դատարանի 07.02.2019 թվականի որոշման դեմ Նունե Սարգսյանի վերաքննիչ բողոքը քննելու նպատակով:

               

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

             

Ո Ր Ո Շ Ե Ց

                              

1. Վճռաբեկ բողոքը բավարարել:  Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

»:

                                   

Ինչպես արդեն իսկ նշեցի վերը, իմ կողմից կազմված Վճռաբեկ դատարանի որոշման նախագիծը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն,  տրամադրվել է Վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին։ Վերջիններս, ծանոթանալով որոշման նախագծին, օգտվել են նույն հոդվածով իրենց վերապահված իրավունքից ու այդ նախագծի վերաբերյալ ներկայացրել են դիտողություններ և առաջարկություններ, որոնք իմ կողմից չեն ընդունվել, ու որոշման նախագիծն իմ կողմից չի լրամշակվել։

Իմ կողմից կազմված որոշման նախագիծը, կրկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածով սահմանված կարգի համաձայն, ներկայացրել եմ քվեարկության, որի արդյունքում այն չի ընդունվել։ Նույն հոդվածով սահմանված հերթական պահանջի պահպանմամբ որոշման նոր նախագիծ է կազմվել դեմ քվեարկած դատավորների կազմում ընդգրկված՝ դեմ քվեարկած դատավորների կողմից որոշված դատավորի կողմից, ում կազմած որոշման նախագիծը քվեարկության արդյունքով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից ընդունվել է. դեմ եմ քվեարկել միայն ես։

Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից ընդունված նոր որոշման բովանդակությունը, բացառությամբ իմ կողմից կազմված որոշման նախագծի պատճառաբանական մասի ստորև նշվելիք մասերի, ամբողջությամբ նույնական է իմ կողմից կազմված որոշման նախագծի բովանդակությանը։ Տարբերությունը կայանում է միայն նրանում, որ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից ընդունված նոր որոշման պատճառաբանական մասում, մի դեպքում, ընդհանրապես տեղ չեն գտել, իսկ մյուս դեպքում, որոշակի խմբագրական փոփոխության են ենթարկվել իմ կողմից կազմված որոշման նախագծի պատճառաբանական մասի հետևյալ մասերը ՝

«Ընդ որում, օրենսդիրը բովանդակային առումով սահմանել է այն պարտադիր պահանջները, որոնց պետք է համապատասխանի վճռի պատճառաբանական մասը, այն է՝ ունենա նշում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի, կիրառելի իրավունքի վերաբերյալ եզրահանգման, ապացուցման կարիք չունեցող և ապացուցման ենթակա փաստերի մասին, նշում գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝ դրա վերաբերյալ եզրահանգման, նշում գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ եզրահանգման մասին և պատճառաբանություն գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին:

Միևնույն ժամանակ օրենսդիրը Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետով վճռի պատճառաբանական մասը կազմելիս դատարանի վրա լրացուցիչ պարտականություններ է դրել՝

- կիրառելի իրավունքի վերաբերյալ եզրահանգում կատարելիս վճռի այդ մասում վկայակոչել միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք դատարանը համարում է վերաբերելի.

- ապացուցման կարիք չունեցող փաստերը նշելիս նշել նաև, թե նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից.

- ապացուցման ենթակա փաստերը նշելիս շարադրել ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը, նշել, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա, դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` նույն օրենսգրքի 51 և 53 հոդվածներին համապատասխան.

- գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու վերաբերյալ եզրահանգումը նշելիս հղում կատարել այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրել այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման։

Այսինքն՝ միայն Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը պահպանված լինելու պայմաններում կարող է առաջին ատյանի դատարանի վճիռը համարվել պատճառաբանված, քանի որ միայն նման կառուցվածք ունենալու դեպքում կարող են այդ վճռից երևալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե որևէ վճիռ գործի հանգամանքներից ելնելով չի համապատասխանում վերը նշված պարտադիր պայմաններին կամ մասնակիորեն է համապատասխանում, այդ թվում նաև՝ որոշակի դեպքերում դատարանը չի կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված լրացուցիչ պարտականությունները կամ մասնակիորեն է կատարել, ապա նման վճիռը ենթակա է գնահատման որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով չպատճառաբանված՝ պատճառաբանական մաս չունեցող, և ոչ թե՝ որպես թերի պատճառաբանված, քանի որ միայն այդ պարտադիր պայմանների նշումը և լրացուցիչ պարտականությունների ամբողջական կատարումը կարող է վկայել վճիռը պատճառաբանված (պատճառաբանական մասը կազմված) լինելու մասին»:

         

Դրա փոխարեն Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից ընդունված նոր որոշման այդ մասն ունի հետևյալ  բովանդակությունը՝

«Ընդ որում, օրենսդիրը նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետում բովանդակային առումով սահմանել է այն պարտադիր պահանջները, որոնց պետք է համապատասխանի վճռի պատճառաբանական մասը: Այսինքն՝ միայն այդ պահանջները պահպանված լինելու պայմաններում կարող է առաջին ատյանի դատարանի վճիռը համարվել պատճառաբանված, քանի որ միայն այդ դեպքում կարող են վճռից երևալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե որևէ վճիռ ամբողջությամբ  չի համապատասխանում վերը նշված պարտադիր պայմաններին, այդ թվում նաև՝ դատարանն ընդհանրապես չի կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունները, ապա միայն նման վճիռը կարող է գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով չպատճառաբանված՝ պատճառաբանական  մաս չունեցող»։

           

Նշված մասերի համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնությունը, համաձայն լինելով իմ կողմից կազմված որոշման նախագծում արտահայտված այն դիրքորոշումների հետ, որ «օրենսդիրը նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետում բովանդակային առումով սահմանել է այն պարտադիր պահանջները, որոնց պետք է համապատասխանի վճռի պատճառաբանական մասը, և միայն այդ պահանջները պահպանված լինելու պայմաններում կարող է առաջին ատյանի դատարանի վճիռը համարվել պատճառաբանված, քանի որ միայն այդ դեպքում կարող են վճռից երևալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները», այնուամենայնիվ եզրահանգել է, որ «եթե որևէ վճիռ ամբողջությամբ  չի համապատասխանում վերը նշված պարտադիր պայմաններին, այդ թվում նաև՝ դատարանն ընդհանրապես չի կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունները, ապա միայն նման վճիռը կարող է գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով չպատճառաբանված՝ պատճառաբանական  մաս չունեցող»։

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնությունը, ըստ էության, չի համաձայնվել իմ կողմից կազմված որոշման նախագծում արտահայտված այն դիրքորոշման հետ, որ վճիռը ենթակա է գնահատման որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով չպատճառաբանված՝ պատճառաբանական մաս չունեցող նաև այն դեպքերում, երբ վճիռը ոչ թե ամբողջությամբ, այլ նաև մասնակիորեն է համապատասխանում վերը նշված պարտադիր պայմաններին, սակայն գործի հանգամանքներից ելնելով՝ պետք է ամբողջությամբ համապատասխաներ, կամ դատարանը ոչ թե ընդհանրապես, այլ մասնակիորեն է կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված լրացուցիչ պարտականությունները, սակայն գործի հանգամանքներից ելնելով՝ պետք է ամբողջությամբ կատարեր, որի դեպքում հայտնում եմ իմ հատուկ կարծիքն այն մասին, որ նման պայմաններում վճիռը ենթակա է գնահատման ոչ թե որպես թերի պատճառաբանված, այլ՝ չպատճառաբանված, քանի որ գործի հանգամանքներից ելնելով՝ միայն այդ պարտադիր պայմանների նշումը և գործի հանգամանքներից ելնելով՝ որոշ դեպքերում լրացուցիչ պարտականությունների ամբողջական կատարումը կարող է վկայել վճիռը պատճառաբանված (պատճառաբանական մասը կազմված) լինելու մասին։

      

 Դատավոր`

Գ. Հակոբյան

              

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: