ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2021 թվականի N 838-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի N 33 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծումը, որը նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման կամ շաքար պարունակող արտադրանքի արտադրության համար, ազատվում է ներմուծման մաքսատուրքից` 22,4 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի ռեժիմ ունեցող երկրներից ծագող և ներմուծվող սպիտակ շաքարի:
2. Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման լիցենզավորման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 21-ի N 838-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ԾԱԾԿԱԳԻՐ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծման լիցենզիայի տրամադրման, կասեցման և դադարեցման գործընթացների հետ կապված հարաբերությունները:
2. Սույն ընթացակարգով սահմանված հարաբերությունները կարգավորվում են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի N 33 որոշման, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված արձանագրության համապատասխան:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով 2020 թվականի ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.
2) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.
3) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
4) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագրին դասվող սպիտակ շաքար.
5) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող տարին.
6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք հաշվետու ժամանակաշրջանում առնվազն ներմուծել են 500 տոննա և ավելի սպիտակ շաքար և (կամ) շաքարի հումք.
7) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:
(3-րդ կետը խմբ. 11.06.21 N 976-Ն)
III. ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ԾԱԾԿԱԳԻՐ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։
5. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ապրանքի բաշխումն իրականացվում է մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի N 33 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:
6. Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) հայտերը ներկայացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը ներառյալ:
(6-րդ կետը խմբ. 11.06.21 N 976-Ն)
7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է լիազոր մարմնի ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից N 1 ձևին համապատասխան հայտ ներկայացնելու վերջնաժամկետից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
(7-րդ կետը խմբ. 11.06.21 N 976-Ն)
7․1 Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալները բաշխվում են 2020 թվականին 500 տոննա և ավելի շաքար և (կամ) շաքարի հումք ներմուծած ընկերությունների ընդհանուր ներմուծման մեջ յուրաքանչյուրի մասնաբաժիններին համապատասխան:
(7.1-ին կետը լրաց. 11.06.21 N 976-Ն)
8. Դիտանցման նպատակով՝ մաքսային ոլորտի լիազոր մարմինը ամսական պարբերականությամբ՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից ապրանքի ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկություններ է ներկայացնում լիազոր մարմնին` նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը:
IV. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմնին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն N 1 ձևի.
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` արտաքին առևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը:
10. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
11․ Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն դիմում է լիազոր մարմին՝ տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու նպատակով, իսկ նոր լիցենզիա ձևակերպելու համար լիազոր մարմնին ներկայացնում է սույն ընթացակարգի 9-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
12. Հայտատուի կողմից սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում բաշխումը կատարելուց հետո լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա:
13. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
14. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալուց 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է վերացնել թերությունները և կրկին ներկայացնել:
15. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե՝
1) հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը.
2) չի համապատասխանում սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետին։
16. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում 2021 թվականի սեպտեմբերի 30-ը:
17. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխությունների կատարում, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
18. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստացած անձինք մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը լիազոր մարմին են ներկայացնում ապրանքի մասով իրենց հատկացված, սակայն չօգտագործված չափաքանակի ներմուծման վերաբերյալ տեղեկություններ:
V. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
19. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին 2 աշխատանքային օրվա ընթացքում չհայտնելու.
2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի այնպիսի պահանջների ու պայմանների խախտման, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման ․
3) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու.
4) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն:
20. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու.
2) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ հայտնաբերելու.
3) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի մահվան.
4) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու.
5) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
6) լիցենզիայի ժամկետը լրանալու:
21. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում կամ կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից 1 օր հետո։ Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։
22. Լիցենզիայի տրամադրումը, կասեցումը և դադարեցումը ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը։
23. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո, տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
24. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ԾԱԾԿԱԳԻՐ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը | |||
3. Լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ
| |||
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |||
7. Արտահանող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |||
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | ||
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը | ||
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||||
17. Լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձ Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը` Հեռախոսահամարը` Ստորագրությունը և կնիքը _____ ____________ 202 թ. |
(հավելվածը խմբ., լրաց. 11.06.21 N 976-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
21.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 21-ի N 838-Ն որոշման |
Ձև
Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ԾԱԾԿԱԳԻՐ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||||
1. Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |||
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ
| |||
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |||
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |||
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | ||
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը | ||
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը _____ ____________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
21.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 21-ի N 838-Ն որոշման |
Ձև
Գ Լ Խ Ա Վ Ո Ր Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ԾԱԾԿԱԳԻՐ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||||
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |||
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ
| |||
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |||
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |||
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | ||
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը | ||
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը _____ ____________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
21.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.06.2021, N 976-Ն | 12.06.2021, N 838-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|